Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անահիտ Լևոնի Սևիկյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1975 թ., 26 հունիսի, ք. Ախալքալաք

Աշխատանքային գործունեություն

2011թ. առ այսօր ԵՊԲՀ դեղագործության կառավարման ամբիոնի ավագ դասախոս

1999-2011թթ. ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային ինստիտուտի դեղերի տեխնոլոգիայի դասընթացով դեղագիտության ամբիոնի ասիստենտ

1998-1999թթ. «ԱՍՏ» դեղատնում դեղագետ

Գիտական գործունեություն

2015թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ստանալով դեղագործական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Ունի առավել քան 50 տպագրված գիտական աշխատանք:

Մասնակցել է զեկույցներով միջազգային համագումարներում և գիտաժողովներում

2011թ. դեղի ներդիր-թերթիկը իբրև տեղեկատվության աղբյուր ՀՀ բնակչության համար, Հայաստանի երրորդ միջազգային բժշկական համագումար, «Միասին հանուն առողջության», ք. Երևան, հուլիսի 7-9, 2011

2016թ. սրտանոթային դեղերի առկայությունը և մատչելիությունը ՀՀ-ում,  Խորվաթիա, «Ինչպե˚ս գնահատել դեղերը կլինիկական պրակտիկայի հետազոտություններում» կլինիկական դեղաբանների և թերապևտների եվրոպական ասոցիացիա, ք. Օպաթիա, հոկտեմբերի 6-9, 2016

2016թ. համակարգային օգտագործման հակամանրէային դեղերի մատչելիությունը Հայաստանում, Դեղատնտեսագիտական հետազոտությունների և արդյունքների գնահատման միջազգային ընկերության (ISPOR) 19-րդ տարեկան Եվրոպական կոնգրես, 29-ը հոկտեմբերի  2-ը նոյեմբերի, 2016, Վիեննա, Ավստրիա

Մասնագիտական գործունեություն

2001թ. դասընթացավար «Դեղերի մատակարարման կառավարում» դասընթացում առողջապահության ոլորտի կառավարիչների համար, Առողջապահության ազգային ինստիտուտ (Հայաստան) և Միջազգային օգնություն և զարգացում (ԱՄՆ)

2007թ. դասընթացավար «Դեղերի արդյունավետ կիրառում» դասընթացում, Կառավարման գիտություններ առողջապահության համար (ԱՄՆ) և Առողջապահության ազգային ինստիտուտ (Հայաստան)

2010թ. դասընթացավար «Դեղագործական թափոնների կառավարում» սեմինարում, Առողջապահության ազգային ինստիտուտ (Հայաստան) և Կրթության միջոցով զարգացման ակադեմիա (ԱՄՆ)

2013թ. դասընթացավար «Պատշաճ բաշխման գործունեություն Եվրամիության ուղեցույցներ» դասընթացում, ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիր» (ԱՄՆ) և «ՋԻ ԷՔՍ ՊԻ» Գերազանցության կենտրոն (Հայաստան)

2015-2016թթ.Քոքրենյան ամփոփումների թարգմանում անգլերենից ռուսերեն, Քոքրեյն Ռուսաստան

1999 թ.-ից դեղերի օգտագործման գիտատական խումբ ՀԿ-ան անդամ (ԴՕԳԽ), Հայաստան

2010թ.-ից Առողջապահության կազմակերպիչների միավորման անդամ

2012թ.-ից դեղատնտեսագիտական հետազոտությունների և արդյունքների գնահատման միջազգային ընկերության անդամ, ԱՄՆ, Եվրոպական մասնաճյուղ

2015թ.-ից դեղագիտություն և դեղաբանություն, Կրթություն և գիտություն ասոցիացիայի անդամ, Հայաստան

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 1 որդի