Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անդրանիկ Իսրայելի Ադամյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ

1961թ, 03/07

Մասնագիտական գործունեություն

2011-ից վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր – Մխ․ Հերացու անվան ԵՊԲՀ

2004-ից Նաիրի ԲԿ-ի I վիրաբուժական բաժնի վարիչ

2000-2004թթ. ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժական բաժնի հիմնադիր և բաժնի վարիչ- «Սուրբ Ներսես Մեծ» ԲԿ (Իզմիրլյան ԲԿ) և ԵՊԲՀ թիվ 1 վիրաբուժության ամբիոնի դոցենտ

2000-ից Գիտական և պրակտիկ դասընթացների կազմակերպում, վարում – «լապարոսկոպիկ վիրաբուժություն» ուսանողների,կլնիկիկական օրդինատորների և բժիշկների համար

1997-2000թթ. էնդոսկոպիկ վիրաբուժության ծառայության հիմնադիր և ղեկավար – «Շտապ օգնության» ԲԿ

1994-1997թթ. վիրաբուժական ամբիոնի ավագ գիտաշխատող – Ն․Վ․ Սկլիֆոսոոսկու անվ․ Շտապ օգնության ԳՀԻ, Մոսկվա, ՌԴ

1990-1994թթ. վիրաբույժ, վիրաբուժական բաժնի վարիչ– 8րդ կլինիկական հիվանդանոց

1990-1994թթ. վիրաբուժական ամբիոնի գիտաշխատող- ՀՀ ակադ․ Ս․Ավդալբեկյանի անվ․ ԱԱԻ 1987-1990

Գիտական ասիստենտ-ՌՍՖՍՀ ք Մոսկվայի ԲԿԿ վիրաբուժության ամբիոն, Կապի նախարարության թիվ 1 և թիվ 53 շտապ օգնության հիվանդանոցների բազա, Մոսկվա, ԽՍՀՄ

1985-1987թթ. վիրաբույժ- Երևանի երկաթգծի հիվանդանոց

Հիմնադրել և ղեկավարել է թվով 3 լապարոսկոպիկ վիրաբուժական ծառայություն, այդպիսով մեծ ներդրում ունենալով Հայաստանում լապարոսկոպիկ ծառայության կայացման գործում:

Բանալ լապարոսկոպիկ վիրահատությունների շարքին, ինչպիսին են լապարոսկոպիկ ապենդէկտոմիան, խոլեցիստէկտոմիան, գումարվել և կատարվել են արտալյարդային լեղուղիների վերականգնողական վիրահատություններ, լապարոսկոպիկ էխինակոկէկտոմիա, ադրենալէկտոմիա / մակերիկամի հեռացում/, լապարոսկոպիկ վիրահատություններ կերակրափողիախալազիայի, ստոծանու կերակրափողային ճեղքի ճողվածքի կապակցությամբ:

Ադամյան Ա.Ի. – կողմից Հայաստանում առաջին անգամ կատարվել է`լապարոսկոպիկ աջակողմյան հեմիկոլէկտոմիա ուղիղ աղիքի լապարոսկոպիկ էքստիրպացիա լապարոսկոպիկ ստամոքսի դիստալ ռեզեկցիա ըստ Բիլրոթ I, լապարոսկոպիկ սուբտոտալ ռեզեկցիա ըստ Բիլրոթ II Roux-en-Y ռեկոնստրուկցիայով, լապարոսկոպիկ ստամոքսի մասնակի ռեզեկցիա , ենթաստամոքսային գեղձի լապարոսկոպիկ դիստալ սուբտոտալ մասնահատում , ենթաստամոքսային գեղձի կեղծ բշտի կապակցությամբ լապարոսկոպիկ ցիստոգաստրոանաստամոզի ձևավորում, կերակրափողի թորակո-լապարոսկոպիկ էքստիրպացիա ՝ միաժամանակյա ստամոքսային ցողունով պլաստիկա և էզոֆագոգաստրոանաստամոզի ձևավորմամբ ըստ Մակոունի մեթոդի, լապարոսկոպիկ սպլենէկտոմիա, լապարոսկոպիկ հերնիոպլաստիկա IPOM մեթոդով / laparoscopic intraperitoneal onlay mesh (IPOM) technique /,  տրանսանալ տոտալ մեզոռեկտումէկտոմիա լապարոսկոպիկ մասնահատումով և կոլոանալ անաստամոզի միաժամանակյա տեղադրմամբ

Գիտական աշխատանքներ

1997 դոկտորական ատենախոսություն – թեմա՝ «Լապարոսկոպիկ վիրահատություններ սուր խոլեցիստիտի կապակցությամբ» – ՌԴ վիրաբուժության գիտական կենտրոն- Բժշկական գիտությունների դոկտոր, Մոսկվա, ՌԴ

1990 թեկնածուական ատենախոսություն-թեմա՝ «Լեղապարկի,լյարդի և մեխանիկական դեղնախտի բուժում»,ՌԴ վիրաբուժության գիտական կենտրոն- Բժշկական գիտությունների թեկնածու, Մոսկվա, ՌԴ

Անդամակցություններ

Էնդոսկոպիկ վիրաբուժության հայկական ասոցիացիայի անդամ (AAES)

Էնդոսկոպիկ վիրաբուժության ռուսական ասոցիացիայի անդամ(RAES)

Էնդոսկոպիկ վիրաբուժության Եվրոպական ասոցիացիայի անդամ (EAES)

Էնդոսկոպիկ վիրաբուժության ֆրանսիական ասոցիացիայի անդամ (SFCE)

Հրատարակություններ

Հեղինակային հրապարակումներ- 43

Գյուտերի հեղինակային նորամուծություն -3