Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Աննա Դրաստամատի Խուդավերդյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1972թ., 19 հոկտեմբերի, ք. Երևան

 

Աշխատանքային գործունեություն

2007թ-ից առ այսօր – ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի դոցենտ

2004-2007թթ. – ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի ասիստենտ

1999-2004թթ. – ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի ավագ լաբորանտ

Գիտական գործունեություն

2016թ. – պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Քրոնիկական հոգեհուզական սթրես կրող հղիների մայր-ընկերք-պտուղ ֆունկցիոնալ համակարգի արյան շրջանառության և հորմոնալ հաշվեկշռի առանձնահատկությունների համալիր գնահատման կանխորոշիչ նշանակությունը» թեմայով` ստանալով մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան /ԺԴ.00.01/: ք. Երևան

2003թ. – պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Պրեէկլամպսիայով տառապող հղիների մայր-ընկերք-պտուղ ֆունկցիոնալ համակարգի արյան հոսքի դոպլերաչափական գնահատականը բուժումից առաջ և հետո» թեմայով` ստանալով մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ բժշկական գիությունների թեկնածու գիտական աստիճան /ԺԴ.00.01/, ք. Երևան

Մասնագիտական գործունեություն

2014թ – Մանկաբարձության և գինեկոլոգիայի ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի փոխնախագահ

2007-ից – Մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի անդամ

2013թ-ից – ԵՊԲՀ-ի գիտակորդինացիոն խորհրդին կից մանկաբարձություն, մանկաբուժություն և գինեկոլոգիա փորձագիտական հանձնաժողովի անդամ

2008-2014թթ. – ԵՊԲՀ-ի Պետական քննական հանձնաժողովի անդամ

2012թ-ից – Ուլտրաձայնը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում միջազգյին կազմակերպության /ISUOC/ անդամ

Լեզուների տիրապետում

Ռուսերեն, անգլերեն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա