Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Աննա Սարգսի Տեր-Մարկոսյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1951թ, 12 դեկտեմբերի, ք. Երևան

 

Աշխատանքային գործունեություն

2017թ.-ից  «Բժշկություն, գիտություն և կրթություն» գիտատեղեկատվական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ, խմբագրական խորհրդի նախագահի տեղակալ

2012-2016թթ. ուսումնամեթոդական վարչության պետ

2008-2011 թթ.  գիտակազմակերպչական բաժնի պետ

1997թ.-ից մինչ օրս նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր

1996-1997թթ նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ

1991-1996թթ. նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնի ասիստենտ

1986-1991թթ.  նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնի ԳՀԼ-ի ավագ գիտ.աշխատող

1984-1986թթ. ԿԳՀԼ–ի ավագ գիտ.աշխատող

1981-1984թթ.  ԿԳՀԼ–ի կրտսեր գիտ. աշխատող

1976-1981թթ.  ԿԳՀԼ–ի ավագ լաբորանտ

Այլ տվյալներ

1983թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը`«Միտոքոնդրիումների ֆունկցիոնալ վիճակը հարվահանագեղձերի թերֆունկցիայի պայմաններում» թեմայով, ԵՊՀ

1996թ.-պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ «Նյարդային բջջի ֆունկցիոնալ վիճակի պարաթիրեոիդ կարգավորումը» թեմայով, ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտ

Գիտական հետաքրքրություններ

Բջջային և մոլեկուլային ֆիզիոլոգիա, կալցիումկարգավորիչ հորմոնալ համակարգ, կալցիումական ազդանշան, թաղանթային իոնային անցուղիներ և երկրորդային միջնորդներ, բիոէներգետիկա, նյարդագիտություն, սրտի ինքնածին ակտիվություն:

120–ից ավելի գիտական աշխատանքների, այդ թվում 3 դասագրքերի, 2 մեթոդական ձեռնարկների, 1 մենագրության, 6 ռաց. առաջարկությունների և 1 մեթոդական առաջարկի հեղինակ է:

2013- 2015 և 2015- 2017 թթ.  ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտեի կողմից տրամադրված պետական բյուջեից ֆինանսավորվող թեմաների ղեկավար:

Անդամակցություն

1987թ-ից  Հայկական ֆիզիոլոգիական ընկերության անդամ

1994թ.  Հայկական ֆիզիոլոգիական ընկերության վարչության անդամ

2000թ.-ից  IBRO –ի անդամ

2010թ.-ից  “Open Journal of Molecular and Integrative Physiology” (ԱՄՆ) պարբերականի խմբագրական խորհրդի անդամ

2017թ-ից Կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիայի անդամ

Պարգևներ, կոչումներ

2005թ.  ԵՊԲՀ–ի ոսկե մեդալ

2010 թթ.  ԵՊԲՀ–ի ոսկե մեդալ

2010թ.  Կրթության և գիտության նախարարության պատվոգիր

2014 թ. ՀՀ Պաշտպանության նախարարության «ՀՀ զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալ

2015թ. Կրթության և գիտության նախարարության պատվոգիր

2016թ.  Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի շնորհակալագիր

1999 թ. -ճանաչվել է ԱՄՆ կենսագրական ինստիտուտի կողմից որպես «Տարվա կին»

2000 թ.-ից հանդիսանում է «Արհեստավարժ կանանց միջազգային խորհրդի» պատվավոր անդամ:

Նրա տվյալները ընդգրկված են ”International who is who of professional and business women” հանրագիտարանի 7-րդ հրատարակությունում (ԱՄՆ, 2000թ), «Ով ով է, հայեր» կենսագրական հանրագիտարանում (Երևան, 2007, հ. 2), «Հայուհիներ» հանրագիտարանում (Երևան, 2011, հ. 1):

1989թ.  ԽՍՀՄ ԲՈՀ-ի կողմից շնորհվել է ավագ գիտ.աշխատողի կոչում

2007թ.  ՀՀ ԲՈՀ-ի կողմից շնորհվել է պրոֆեսորի կոչում

Հասարակական գործունեություն

1984-1986 թթ.  ԿԳՀԼ-ի գիտական քարտուղար

2004-2006 թթ. արտասահմանցի ուսանողների ուսումնա-մեթոդական խորհրդի նախագահի տեղակալ

2006-2008 թթ. արտասահմանցի ուսանողների ուսումնա-մեթոդական խորհրդի նախագահ

2008-2011 թթ.  «Տեսական բժշկություն» մասնագիտական խորհրդի նահագահի տեղակալ

2012 թ-ից  «Տեսական բժշկություն» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար

2012 – 2013 թթ. ՀՀ ԱՆ Նախարարին կից Գիտական խորհրդի գիտական քարտուղար

2012-2016 թթ. ուսումնամեթոդական խորհրդի պատասխանատու քարտուղար

Մասնագիտական վերապատրաստում

1984թ. – ՌԲԳԱ Ախտաբանության և ախտաֆիզիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ (Մոսկվա)

1989թ. –Ա.Բոգոմոլեցի անվ. Ֆիզիոլոգիայի ինստիտուտ (Կիև)

1990թ. – ԵՊԲՀ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 երեխա