Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Աննա Տարիելի Ղոչիկյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1982թ., 09 փետրվարի, ք. Երևան

Աշխատանքային գործունեություն

2012 թվականից առ այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղերի տեխնոլոգիայի ամբիոն, դոցենտ

2010-2012 թթ.Երևանի պետական բժշկական համալսարանի դեղերի տեխնոլոգիայի ամբիոն, ասիստենտ

2007-2010 թթԵրևանի պետական բժշկական համալսարանի դեղերի տեխնոլոգիայի ամբիոն, ավագ լաբորանտ

2003-2006 թթ.Երևանի պետական համալսարանի դեղագործական քիմիայի ամբիոն, դեղագետ

2003-2004 թթ.ք. Երևանի «Մերկադո Հոլդինգ» դեղագործական մեծածախ ֆիրմա, դեղագետ

Գիտական գործունեություն

2011 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Նեյրոակտիվ ամինաթթուներ և անտոցիաններ պարունակող ՀՀ ֆլորայի որոշ դեղաբույսերից ստացված դեղաձևերի ակնապաշտպան հատկությունները» թեմայով` ստանալով դեղագործական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Հեղինակ և համահեղինակ է 14 գիտական աշխատանքների:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա