Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Արտակ Աշոտի Գրիգորյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1967թ. հոկտեմբերի 30, ՀԽՍՀ Մարտունի քաղաք

Աշխատանքային գործունեություն

2015թ. առ այսօր ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ

2011թ. առ այսօր ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս

2001-06թթ. դասախոսական աշխատանք է վարել ԵՊԲՀ հանրային առողջության եւ առողջապահության կազմակերպման ամբիոնում

2010թ. մայիսից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար

2004-2010թթ. աշխատել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ

1999-2003թթ. ՀՀ Ազգային Ժողովի երկրորդ գումարման պատգամավոր (Միասնություն խմբակցություն), սոցիալական, առողջապահության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

Մասնագիտական գործունեություն

1992թ. հիմնադրել է Հայաստանի առաջին ուսանողական ինքնակառավարման մարմինը` ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը, որի նախագահն է եղել մինչեւ 1997թ.

1997թ. ընտրվել է ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի պատվավոր նախագահ

1995-99թթ. Հայաստանի ուսանողության հանրապետական խորհրդի նախագահ

1997-2000թթ. Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի (ՀԵԱԽ) նախագահության անդամ

2000թ. ընտրվել է ՀԵԱԽ ավագների խորհրդի անդամ

2003թ. ընտրվել է Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի պատվավոր նախագահ

2002-2004թթ. Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կառավարական հանձնաժողովի անդամ

2001-06թթ. ՀՀ վարչապետին առընթեր երիտասարդական խորհրդի անդամ

2004թ. ընտրվել է «Գիտակրթական և ստեղծագործական զարգացման հանրապետական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ

2004թ.-ից Եվրոխորհրդին առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցի շրջանավարտների ասոցիացիայի անդամ

2002-2010թթ. ՀՀ Կառավարությանն առընթեր «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ

2010-2013թթ. Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցի շրջանավարտների ասոցիացիայի վարչության անդամ

Պարգևատրում

2003թ. պարգևատրվել է ՀՀ Վարչապետի շնորհակալագրով

2005թ. պարգևատրվել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի որկե մեդալով

2006թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով

2010թ. ԵԿՄ նախագահի հրամանով պարգևատրվել է «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով

2015թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հուշամեդալով

Աշխատում է թեկնածուական ատենախոսության վրա

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու դուստր