Աշխատանքային գործունեություն
2011-ից Երևանի պետական բժշկական համալսարան, թիվ 3 վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, Էրեբունի բժշկական կենտրոնի թորակալ վիրաբուժության կլինիկայի ղեկավար, Նաիրի բժշկական կենտրոնի և թիվ 3 կլինիկական հիվանդանոցի գիտական խորհրդատու
2002-2011թթ. ՀՀ ՊՆ նախարարի կողմից նշանակվել է ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի վարիչ և ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վիրաբուժական կլինիկայի ղեկավար
1994-2001թթ. ղեկավարել է Էրեբունի Բժշկական կենտրոնի թորակալ վիրաբուժության բաժանմունքը, ք. Երևան
1992-1993թթ. միջազգային Կարմիր խաչի գծով աշխատել է Հոլանդիայի Էնցխեդե քաղաքում
1989-1993թթ. Միաքայելյանի անվան Վիրաբուժության ինստիտուտում գլխավորել է թորակալ վիրաբուժության բաժանմունքը, ք. Երևան
1978-1983թթ. վիրաբույժ Կամո քաղաքի կենտրոնական հիվանդանոցում
Մասնագիտական գործունեություն
Միջազգային Կարմիր Խաչի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնի բազայով կազմակերպել և հիմնադրել է պլաստիկ-վերականգնողական կենտրոն՝ ողնուղեղի վնասվածքով հիվանդների պառկելախոցերի վիրաբուժական բուժման համար
Գիտական աշխատանքներ
1999թ. բժշկական գիտությունների դոկտորի կոչում ստանալու համար պաշտպանել է գիտական թեզ
1988թ. բժշկական գիտությունների թեկնածուի կոչում ստանալու համար պաշտպանել է գիտական թեզ, թեմա` “Թարախային բարդությունների կանխարգելումն ու բուժումը թորակալ վիրաբուժության մեջ”
Ավելի քան 90 գիտական աշխատությունների հեղինակ է, բուժծառայության գնդապետ
Անդամակցություններ
Եվրոպական ասոցիացիայի կարդիո-թորակալ վիրաբույժների և Ռուսաստանի վիրաբույժների կազմակերպության լիազորված անդամ
Պարգևատրումներ
2011թ. պարգևատրվել է Մարշալ Բաղրամյանի և Դրաստամատ Կանայանի անվան շքանշաններով
2001թ. ԲՈՀ-ի որոշմամբ ստացել է բժշկության պրոֆեսորի կոչում