Արտեմ Գրիգորյանը Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչն է, կլինիկական ախտաֆիզիոլոգ, ծավալում է ակտիվ գիտական գործունեություն։
Արտեմ Գրիգորյանը կրթության որակի գնահատման և բարելավման հարցերով խորհրդական է ԵՊԲՀ-ում:
Նա նաև ընդգրկված է «Հետազոտության հիմունքներ» առարկայի դասախոսական կազմում: Արտեմ Գրիգորյանն իր բակալավրի, մագիստրոսի և հետբուհական որակավորումները ստացել է ԵՊԲՀ-ում, ունի բժշկական ծառայության լեյտենանտի կոչում:
Նա 20 գիտական և ուսումնամեթոդական աշխատանքի և 1 նորարարական առաջարկի հեղինակ է: