Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Արուսյակ Վլադիմիրի Խաչատրյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1969թ.,16.12, քաղաք Թեհրան, Իրան

 

Աշխատանքային գործունեություն

2012թ.-ից Երևանի պետական բժշկական համալսարան, Մանկաբուժության թիվ 2 ամբիոն, դասախոս համատեղության կարգով

2008թ.-ից`Երևանի Շտապ օգնության Մանկական կլինիկական հիվանդանոց («Սուրբ Աստվածամայր» ԲԿ), տնօրենի խորհրդական զարգացման ծրագրերի գծով և մանկաբույժ

2005թ.-ից Երևանի Շտապ օգնության Մանկական կլինիկական հիվանդանոցում որպես տնօրենի օգնական, զարգացման ծրագրերի և միջազգային կապերի գծով և մանկաբույժ

1999-ից մինչ այժմ մանկաբույժ Երևանի Շտապ օգնության Մանկական կլինիկական հիվանդանոց («Սուրբ Աստվածամայր» ԲԿ)

Մասնագիտական վերապատրաստումներ

1995 – 1998թթ ընդունվել և ավարտել է Ռուսական պետական բժշկական համալսարանի Բժիշկների վերապատրաստման ֆակուլտետի Նեոնատոլոգիայի ամբիոնի ասպիրանտուրան, պաշտպանել է

գիտական թեզ «Ուղեղի հետհիպոքսիկ ծանր ախտահարումով նորածինների ցերեբրոպրոտեցկցիա», «Մանկաբուժություն» մասնագիտությամբ և ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի դիպլոմ

1994-1995թթ ՌԴ ԳԱ Մանկաբուժության Գիտա-Հետազոտական Ինստիտուտում /Մոսկվա/, ավարտելով կլինիկական օրդինատուրա «Մանկաբուժություն» մասնագիտությամբ

1993-1994թթ ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի կլինօրդինատուրա «Նեոնատոլոգիա» մասնագիտությամբ

Մասնագիտական սեմինարներ

OMI Զալցբուրգի միջազգային սեմինար “Ընդհանուր մանկաբուժություն” /հոկտեմբեր 2006/

ԱԱԻ “Պետական հիվանդանոցների կառավարում /հունիս-սեպտեմբեր, 2006թ./

OMI Զալցբուրգի միջազգային սեմինար “Մանկական էնդոկրինոլոգիա և գաստրոէնդոկրինոլոգիա” /հոկտեմբեր 2008/

Նուտրիցիոլոգիայի դպրոց ՌԴ մանկաբույժների XII-րդ համագումար /Մոսկվա, փետրվար 2011թ./

OMI Զալցբուրգի միջազգային սեմինար “Մանկական ինֆեկցիոն հիվանդություններ” /մայիս 2011թ./

Մարսելի համալսարանական հիվանդանոցային ցանց, Լա Տիմոն հիվանդանոց` վերապատրաստում աշխատավայրում /փետրվար 2014թ./

Ֆարմակոթերապիա և դիետոլոգիա մանկաբուժության մեջ: Գիտա-պրակտիկ կոնֆերանս /Նիժնի Նովգորոդ, սեպտեմբեր, 2016

Քիմիոթերապևտների Ալյանս /Մոսկվա, նոյեմբեր, 2016/

Անդամակցություններ

2002-2003թթ. մասնակցել է Հայկական Կարմիր Խաչի ծրագրերին. ՄՀԻՎ և Հակատուբերկուլոզային

2006-2012թթ. Եղել է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի քարտուղար; 2012-ից` Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի պրեզիդիումի անդամ

Հեղինակ է 12 տպագիր աշխատանքի, որոնցից 1-ը վերջին 5 տարում

Ստացել է Լավագույն ելույթ մրցանակը Երիտասարդ բժիշկների 4-րդ Միջազգային Կոնֆերանսի հաղթանակող «Ներքին հիվանդություններ և Մանկաբուժություն» սեսիայում /սեպտեմբերի 20-23, 2007, Երևան, ՀՀ/

Հանդիսանալով Կազմակերպչական կոմիտեի անդամ, ակտիվորեն մասնակցել է չորս Ազգային Մանկաբուժական Կոնֆերանսների /2006, 2008, 2010, 2012թթ./ անց կացմանը

Մասնակցել է արդի մանկաբուժության խնդիրներին նվիրված բազմաթիվ գիտա-պրակտիկ կոնֆերանսների ՀՀ տարբեր մարզերում, ինչպես նաև ք. Երևանում անց կացվող Մանկաբուժական դպրոցներին, որպես կազմակերպիչ և ունեցել ելույթներ:

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն լեզուներին, դասավանդում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով

Ունի շնորհակալագիր 2012-2013թ. Ուսումնական տարվա 636 խմբի ուսանողներից մանկաբուժության նկատմամաբ սեր սերմնացնելու համար