Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Աշխատակազմ

Աշխատակազմի մեջ են մտնում աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի ղեկավարի տեղակալը, մասնագետները և ռեկտորի կողմից որոշված այլ աշխատողներ:

Աշխատակազմի կառուցվածքում գործում են երեք աշխատանքային խմբեր.

  • «Սննդի սպասարկման, առևտրի, արարողակարգի և միջոցառումների կազմակերպման աշխատանքային խումբ»
  • «Տարածքների վերահսկման խումբ»
  • «Տպագրական աշխատանքային խումբ»

Աշխատակազմի հիմնական խնդիրներն են՝ ապահովել համալսարանի կազմակերպական հարցերի իրականացումը, ռեկտորի հանձնարարությունների կատարումը, ինչպես նաև աշխատակազմի կանոնակարգով հաստատված այլ լիազորություններ:

Աշխատակազմն իր խնիրներին համապատասխան՝ լիազորված է իրականացնելու հետևյալ գործառույթները՝

  • նախապատրաստել ռեկտորի, ռեկտորատի կողմից արձակվող իրավական ակտերի նախագծեր և հայտնել իրավական ակտերի նախագծերի և այլ փաստաթղթերի մասին կարծիք,
  • հետևել մամուլին, իրականացնել համալսարանի կապը ԶԼՄ-ների հետ,
  • կազմակերպել ռեկտորատի նիստի նախապատրաստական աշխատանքները, կազմակերպել ռեկտորատի նիստի մասին ծանուցումը ռեկտորատի անդամներին և համապատասխան ստորաբաժանումներին, ռեկտորին ներկայացնել ռեկտորատի և ռեկտորի կողմից անցկացվող այլ խորհրդակցությունների օրակարգը, որոշումների նախագծերը,
  • ռեկտորի հանձնարարությամբ մշակել համալսարանի գործունեության հետ կապված միջոցառումները և ծրագրերի նախագծերը, ներկայացնել և կազմակերպել դրանց իրականացումը,
  • ներկայացնել առաջարկություններ համալսարանի ռեկտորի հրամանների, որոշումների, հանձնարարականների կատարման վերաբերյալ,
  • ռեկտորի հանձնարարությամբ կազմել ռեկտորին ուղղված փաստաթղթերի մասին եզրակացություններ և առաջարկություններ,
  • կազմակերպել ռեկտորին դիմող քաղաքացիների ընդունելություն, ինչպես նաև վերլուծել նրանց դիմումները, բողոքները և առաջարկությունները, ամփոփել դրանք և ներկայացնել ռեկտորին:

Աշխատակազմի աշխատողներն իրականացնում են աշխատակազմի գործառույթներից բխող աշխատանքներ, կատարում են ռեկտորի, աշխատակազմի ղեկավարի հանձնարարությունները:

Աշխատակազմի կանոնակարգը