Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Աստղիկ Գուրգենի Ավետիսյան

Ծննդյան տարեթիվ,ամսաթիվ,վայր

1952թ. օգոստոսի 22 ք. Երևան

Աշխատանքային գործունեություն

2011թ. մինչև օրս հայոց լեզվի ամբիոնի ավագ դասախոս

1996–2011թթ. ԵՊԲՀ կադրերի բաժնի պետ

2008–2011թթ. հայոց լեզվի ամբիոնի վարիչի պաշտոնակատար

1999–2008թթ. հայոց լեզվի ամբիոնի դոցենտ

1995–1999թթ. հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնի ավագ դասախոս

1991–1995թթ. հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս

1990–1991թթ. արտասահմանցի ուսանողների լեզուների ամբիոնի հայոց լեզվի դասախոս

1977–1989թթ. հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի մեթոդիստ, ապա ուսումնական կաբինետի վարիչ

1969թ. աշխատում է ԵՊԲՀ-ում

Գիտական գործունեություն

2004թ. ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է դոցենտի գիտական կոչում լեզվաբանություն մասնագիտությամբ:

Ունի հրատարակված 26 գիտական աշխատանք և ուսումնամեթոդական ձեռնարկ:

Պարգևներ

1973թ. մարտի 8-ի կապակցությամբ հայտարարվել է շնորհակալություն և հատկացվել դրամական պարգևատրում

1984թ. շնորհվել է ԵՊԲԻ պատվոգիր՝ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում երկարամյա անբասիր աշխատանքի համար

2000թ. ԵՊԲՀ հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ, երկարամյա վարչական և գիտամանկավարժական անբասիր աշխատանքի համար շնորհվել է համալսարանի «Ոսկե մեդալ» և պատվավոր հավաստագիր

2005թ. Ստեփանակերտում (ԱՀ) հայ գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին արժանավայել մասնակցություն ցուցաբերելու համար հայտարարվել է շնորհակալություն և հատկացվել դրամական պարգևատրում.

2009թ. Հ. Թումանյանի 140-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթի կազմա¬կերպման համար հայ¬տարարվել է շնորհակալություն և հատկացվել դրամական պարգևատրում

2010թ. ԵՊԲՀ հիմնադրման 90-ամյակի հոբելյանական հանդիսությունների շրջանակներում «Առեղծված՝ անունդ կին է» միջոցառումը պատշաճ անցկացնելու համար հայտարարվել է շնորհակալություն և հատկացվել դրամական պարգևատրում.

2010թ. համալսարանին անգնահատելի աջակցություն ցուցաբերելու և կրթության, գիտության, բժշկության բնագավառներում անբասիր գործունեություն իրականացնելու համար շնորհվել է ԵՊԲՀ հոբելյանական «Ոսկե կրծքանշան»

2010թ. Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի հա¬մար և ԵՊԲՀ 90-ամյակի կապակցությամբ ՀՀ ԿԳ նախարարի հրամանով պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»

Անձնական տվյալներ

Ամուսնալուծված է