Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բենիկ Նիկոլայի Հարությունյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1946թ., 8 հունիսի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Մարդակերտի շրջան, Հաթերք գյուղ

 

Աշխատանքային գործունեություն

2011թ. – Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի ֆիզիոթերապիայի, ռեաբիլիտացիայի և սպորտային բժշկության ամբիոնի վարիչ

2010թ. – ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական ռազմա-բժշկական հարցերով

2003-2011թթ. – ՀՀ ԱՆ Ս.Խ.Ավդալբեկյանի անվ.ԱԱԻ վերականգնողական թերապիայի և կուրորտաբանության ամբիոնի վարիչ

2002թ. – ՀՀ ԱՆ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն

1993-1997թթ.- Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի վարիչ

1993-1995թթ. – ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմաբժշկական վարչության պետ

1992-1993թթ. – Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի աղետների բժշկության ամբիոնի վարիչ

1991-1992թթ.- ՀՀ ԱՆ բուժ-կանխարգելիչ օգնության գլխավոր վարչության պետ

1990-1993թթ. – Երևանի Պետական բժշկական համալսարանի վիրաբուժական հիվանդությունների N1 ամբիոնի պրոֆեսոր

1984–1987թթ. – Հրազդանի բուժմիավորում, գլխավոր բժիշկ, վիրաբույժ

1983-1984թթ. – Չարենցավանի քաղաքային հիվանդանոց, գլխավոր բժիշկ, վիրաբույժ

1980 -1983թթ. – Մալիի հանրապետություն, Գաբրիել Տուրէի անվան հոսպիտալ, ավագ վիրաբույժ

1974 –1977թթ.- Վարդենիսի բուժմիավորում, գլխավոր բժիշկ, վիրաբույժ

1972-1974թթ. – Արագածի շրջանի գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ, վիրաբույժ

1970-1972թթ. – Խորհրդային Բանակ, գնդի ավագ բժիշկ

Գիտական գործունեություն

1980թ. – պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

1990թ. – պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան

1996թ. –ստացել է պրոֆեսորի գիտական կոչում

1998թ. – Ռուսաստանի Դաշնության Բնական գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ

2001թ. – Ռուսաստանի Դաշնության Բժշկա-տեխնիկական գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ

Պարգևներ

• ԽՍՀՄ առողջապահության բարձրագույն պարգև «Առողջապահության գերազանցիկ» մեդալ

• Կառավարական պարգև «Պատվո Նշան» շքանշան

• Հայաստանի Հանրապետության Վարչապետի Հուշամեդալ

• ԼՂՀ նախագահի «Երախտագիտության մեդալ» շքանշան

• Միջազգային Միջակադեմիական Միության բարձրագույն պարգև «Վերնադսկու Ոսկե Աստղ» շքանշան

• «Գիտության և Մշակույթի Ասպետ» պատվավոր կոչում, շքանշան

• «Պիրոգովի Մեդալ» շքանշան

• ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների Ակադեմիայի «Ա.Չիժևսկու Ոսկե մեդալ» շքանշան

• «ՌոբերտԿոխի Ոսկե մեդալ» շքանշան

• ՀՀ ՊՆ “ՀՀ Զինված ուժեր 20 տարի” հոբելյանական մեդալ

• ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան մեդալ

• ՀՀ ՊՆ “Անդրանիկ Օզանյան” մեդալ

Մասնագիտական գործունեություն

2001թ. – ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների Ակադեմիայի Հայաստանյան մասնաճյուղի նախագահ

2004թ. -«Բալնեոլոգների և կուրորտաբանների հայկական ընկերության» նախագահ

2013թ.-ից` ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 1 որդի, 2 թոռ