Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դրաստամատ Նահապետի Խուդավերդյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1942թ. 9 սեպտեմբեր, ք. Երևան

Աշխատանքային գործունեություն

2006-2008թթ. ԵՊԲՀ-ի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր

1989-1991թթ. համատեղությամբ ԵՊԲՀ-ի միջազգային գծով պրոռեկտոր

1984թ.-ից մինչ օրս ԵՊԲՀ-ի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ

1972-1984թթ. ԵրԲԻ-ի Կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի հիմնադիր և ղեկավար

1969-1972թթ. ԵրԲԻ-ի ֆիզիոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ, այնուհետ կրտսեր և ավագ գիտաշխատող

Գիտական գործունեություն

1970թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզը «Արական սեռական հորմոնների դերը ԿՆՀ-ի ցնցումային ռեակտիվության գործում թեմայով և ստացել է բ.գ.թ.ի աստիճան։

1984թ.-ին պաշտպանել է դոկտորական թեզը «Պարաթիրեոպրիվ շարժական խանգարումների զարգացման մեխանիզմները թեմայով և ստացել է բ.գ.դ.-ի աստիճան։

Հրատարակել է մոտ 210 գիտական աշխատանքներ այդ թվում 11 ռացիոնալիզատորական առաջադրանքներ, 4 մեթոդական առաջարկներ, 3 մենագրություն, գիտական աշխատանքների 2 մոնոթեմատիկ ժողովածու։

Դ.Ն. Խուդավերդյանը բժշկական ԲՈւՀ-երի, ինչպես նաև այլ համալսարանների կենսաբանական ֆակուլտետների համար նախատեսված հայերեն և ռուսերեն լեզուներով ֆիզիոլոգիայի 7 դասագրքերի հեղինակ է։

Դ.Ն. Խուդավերդյանի ղեկավարությամբ կատարվել և պաշտպանվել են 4 դոկտորական և 17 թեկնածուական թեզեր։

Անդամակցություններ

ՀՀ ԲՈՀ-ի «Տեսական բժշկություն» մասնագիտական խորհուրդի անդամ

Ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության անդամ

ԱՊՀ երկրների ֆիզիոլոգների ընկերությունների միության նախագահության անդամ

Հայաստանի ֆիզիոլոգների ընկերության նախագահության անդամ

2 ամսագրերի խմբագրական խորհրդի և կոլեգիայի անդամ

Բժշկական գիտությունների ակադեմիայի հայկական բաժանմունքի ակադեմիկոս է

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի ակադեմիկոս է

Մասնագիտական վերապատրաստում

1978թ. Մոսկվա. ԽՍՀՄ-ի ԳԲԱ ընդհանուր պաթոլոգիայի և պաթոֆիզիոլոգիայի ինստիտուտ

1980թ. Լենինգրադ. ԽՍՀՄ ԳԱ Սեչենովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ինստիտուտ

1987թ. Կիև. Բոգոմոլցի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ

2006թ. Բեռլին. Շարիտեի համալսարանական կլինիկա

2015թ – ԵՊՀ,դասախոսների վերապատրաստման դասընթացներ հոգեբանություն, մանկավարժություն մասնագիտություններով

Պարգևատրումներ, կոչումներ

1974թ. ԽՍՀՄ-ի ԲՈՀ-ի կողմից շնորհվել է ավագ գիտաշխատողի կոչում

1986թ. ԽՍՀՄ-ի ԲՈՀ-ի կողմից շնորհվել է պրոֆեսորի կոչում

2010թ. շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում

Պարգևներ

Կառավարության կոմից Մ. Հերացու անվան մեդալ

ԵՊԲՀ-ի «Ոսկե մեդալ»

ԼՂՀ-ի «Երախտագիտություն մեդալ՝ Արցախի համալսարանի բժշկական ֆակուլտետի կազմավորման գործում ակտիվ գործունեություն ցուցաբերելու համար

Արժանացել է Սորոսի անվան մրցանակի։

Հասարակական գործունեություն

1964-1969թթ. եղել է ԵրԲԻ-ի ուսանողական խորհրդի նախագահ, այնուհետ ԵրԲԻ-ի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ

1969-1972թթ. ԵրԲԻ-ի կոմերիտական կազմակերպության առաջին քարտուղար

2005-2007թթ. ՀՀ Առողջապահության նախարարության գիտական խորհրդի նախագահ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 դուստր։