Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Էդուարդ Եղիշի Նազարեթյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1944թ․, 22 հուլիսի, ք․ Գյումրի

Աշխատանքային գործունեություն

09.2016թ.-ից մինչ այսօր ԵՊԲՀ, ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի պրոֆեսոր

09.2011-10.2016թթ ԵՊԲՀ, թերապիայի N2 ամբիոնի պրոֆեսոր

2011թ-ից «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի թերապևտիկ ծառայության ղեկավար

2008-2011թթ. բժիշկների կատարելագործման գիտական ինստիտուտի պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի ներքին հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, հետբուհական ուսուցում,

09.1997-09.2008թթ.- ԵՊԲՀ, ներքին հիվանդությունների N1 ամբիոնի վարիչ, «Էրեբունի» հիվանդանոցի թերապևտիկ ծառայության ղեկավար

09.1993-09.1997թթ. ԵՊԲՀ, ներքին հիվանդությունների N3 ամբիոնի վարիչ, «Արմենի» ԲԿ.-ի թոքաբանության կենտրոնի ղեկավար

09.1987-09.1989թթ. ԵՊԲՀ, օտարերկրացիների դեկանատի փոխդեկան

09.1985թ.ից N8 հիվանդանոցի թերապևտիկ ծառայության ղեկավար, ք. Երևան

09.1985-09.1993թթ. ԵՊԲՀ, ներքին հիվանդությունների N1 ամբիոնի պրոֆեսոր

1977թ․-ից մինչև այսօր ԵՊԲՀ, ներքին հիվանդությունների առարկաների դասավանդում

09.1968-1977թթ. կենսաքիմիայի ամբիոն

Գիտական գործունեություն

1973թ. բժշկական գիտությունների թեկնածու՝ շնորհված Երևանի բժշկական հալասարանի գիտական խորհրդի կողմից

04.1977-07.1977թթ. Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ինստիտուտ, հոսպիտալային թերապիայի ամբիոն

05.1979-08.1979թթ. Կույբիշևի բժշկական ինստիտուտ, հոսպիտալային թերապիայի ամբիոն

06.1980-09.1980թթ. Լենինգրադի Պավլովի անվան բժշկական ինստիտուտ, հոսպիտալային թերապիայի ամբիոն

1985թ. բժշկական գիտությունների դոկտոր՝շնորհված Լենինգրադի Պավլովի անվան բժշկական ինստիտուտի գիտական խորհրդի կողմից

1989թ. պրոֆեսորի կոչում՝ շնորհված Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ինստիտուտի գիտական խորհրդի կողմից

1995թ.-ից ԲՈՀ-ին կից ատենախոսությունների պաշտպանության գիտական խորհրդի անդամ և <<Էրեկունի>> գիտագործնական ամսագրի խմբագրության անդամ

1997թ. ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս

05.2000թ. պարբերական հիվանդության 2-րդ միջազգային կոնֆերանս, Թուրքիա

2001թ. գաստրոէնտերոլոգների 2-րդ միջազգային կոնգրես, Իրան

2001թ. ՌԴ ԲՏԳ ակադեմիայի իսկական անդամ

6-10.11.2005թ. պարբերական հիվանդության և այլ համակարգային աուտոիմուն հիվանդությունների 4-րդ միջազգային կոնֆերանս, Բեթեզդա, Մերիլենդ, ԱՄՆ,

4-8.04.2008թ. պարբերական հիվանդության և այլ համակարգային աուտոիմուն հիվանդությունների 5-րդ միջազգային կոնֆերանս, Հռոմ, Իտալիա

2-6.09.2010թ. պարբերական հիվանդության և այլ համակարգային աուտոիմուն հիվանդությունների 6-րդ միջազգային կոնֆերանս, Ամստերդալ ,Նիդերլանդներ

2011թ. ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս

09.09.2013-25.10.2013թթ. թերապիայի ժամանակակից հարցեր, ԵՊԲՀ

14.03.2014թ ԵՊԲՀ, դասախոսների որակավորման բարձրացման բաժին, «Հոգեբանություն», «Դաստիարակություն», «Թեստավորման մոդելավորում» թեմաներով

Հանդիսանում եմ 5 դոկտորական և 21 թեկնածուական ատենախոսության ղեկավար: Ներկայումս ղեկավարում է 1 դոկտորական և 1 թեկնածուական ատենախեսություն: 2010թ.-ին եղել է ԱՄՆ քաղաքացու թեկնածուական ատենախեսության ղեկավար: Գիտական գործունեության ընթացքում տպագրվել են 287 գիտական աշխատանք, որոնցից 40% արտասահմանյան գրականությունում։ Աշխատանքները վերաբերվում են բժշկագիտության տարբեր բնագավառներին՝ բիոքիմիա, իմունոլոգիա, գաստրոէնտերոլոգիա, կարդիոլոգիա, ռևմատոլոգիա, էնդոկրինոլոգիա։ Ներկայումս գիտական գործունեությունը հիմնականում կենտրոնացված է պարբերական հիվանդության էթիոպաթոգենեզի և բուժման ուսումնասիրման վրա

1993թ․-ին տպագրված է մոնոգրաֆիա, որտեղ ննարկվում են պարբերական հիվանդության ստրեսոլոգիական ասպեկտները

Հանդիսանում է նաև ԵՊԲՀ ուսանողների համար նախատեսված դասագրքի հեղինակ (2002, 2004, 2008), որը նախարարության կողմից հաստատված է որպես ներքին հիվանդությունների առարկայի համար դասագիրք

Պարգևներ

10․07․2014թ․ Հայաստանի հանրապետության վարչապետի հուշամեդալ

30․09․2014թ․ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ոսկե հուշամեդալ»

10․07․2014 թ․ «Քնչական գլխավոր Վարչության 50-ամյակ» կրթաթոշակ

08․05․2014թ․ «ԵԿՄ 20 տարի Հոբելյանական մեդալ»

Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն պատվոգիր։

Մասնագիտական գործունեություն

1995-1997թթ․ ՀՀ ԱՆ գլխավոր թերապևտ

1995-1998թթ․ ՀՀ ՊՆ գլխավոր թերապևտ

09.1997թ.մինչ այսօր պարբերական հիվանդության հանրապետական գիտագործնական կենտրոնի ղեկավար

1997-2000թթ․ ՀՀ ԱՆ գլխավոր թերապևտ

02.1998-2000թթ․ ՀՀ ՊՆ ՌԲՎ գլխավոր պետ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 երեխա