Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ
1974թ., 17.09
Բժշկական գործունեություն
2015թ –ից առ այսօր Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնում ասիստենտ
2010թ–իցառ այսօր Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնÇ էքսիմեր-լազերային վիրաբուժության և ախտորոշման բաժանմունքի ղեկավար
2005- 2010թթ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, Աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունք
2001-2005թթ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, Վնասվածքաբանության և վիտրեո-ռետինալ վիրաբուժության բաժանմունք
2001թ Առաջին անգամ Հայաստանում իրականացրել է աստիգմատիզմի, հիպերոպիայի և միոպիայի էքսիմեր-լազերային կորեկցիա (FRK)
2008թ Երկրորդային կատարակտի և ցանցաթաղանթի ախտաբանությունների լազերային շտկում
2009թ Առաջին անգամ Հայաստանում իրականացրել է կատարակտի և կերատոպլաստիկայի հետևանքով առաջացած ռեֆրակցիայի խանգարումների էքսիմեր-լազերային կորեկցիա
2009թ Կերատոկոնուսի բուժում նորագույն՝ քրոսս-լինքինգ մեթոդով
2011թ Առաջին անգամ Հայաստանում իրականացրել է աստիգմատիզմի, հիպերոպիայի և միոպիայի լազերային կորեկցիա՝ նորագույն LASIK մեթոդով
2013թ Կերատոկոնուսի բուժում ինտրաստրոմալ կորնեալ օղակների (կերառինգեր) կիրառմամբ
2013թ Աստիգմատիզմի, հիպերոպիայի և միոպիայի լազերային կորեկցիա՝ Femtosecond Laser եղանակով
Վերապատրաստման դասընթացներ
2001թ Էքսիմեր-լազերային վիրաբուժության դասընթաց՝ Մոսկվայի և Գերմանիայի ռեֆրակտիվ վիրաբուժության առաջավոր մասնագետների վարմամբ
2003թ ԱՄՆ “Specialty eye care” ակնաբուժական կենտրոն, “Ընդհանուր ակնաբուժության” ընդլայնված դասընթացներ
2006թ Գրացի բժշկական համալսարան (Ավստրիա), ակնաբուժության բաժանմունք, վարպետության դասընթացներ “Կատարակտի վիրահատություն ֆակոէմուլսիֆիկացիայի մեթոդով”
2008թ “Carl Zeiss” մոսկովյան ներկայացուցչություն, կիրառական դասընթաց՝ MEL 70 էքսիմեր-լազերի օգտագործմամբ
2009թ Հեմհոլց Մոսկվայի հետազոտական ինստիտուտ, Ցանցաթաղանթի ախտաբանությունների լազերային կոագուլացիա. կիրառական դասընթաց
2013թ Հեմհոլց Մոսկվայի հետազոտական ինստիտուտ, Միոպիայի, աստիգմատիզմի և հիպերոպիայի կորեկցիա ինտրաստրոմալ կորնեալ օղակների (կերառինգեր) կիրառմամբ. կիրառական դասընթաց
2013թ “Excimer Laser” կլինիկա, Մոսկվա, Միոպիայի, աստիգմատիզմի և հիպերոպիայի լազերային կորեկցիա՝ նորագույն Femtosecond Laser եղանակով. կիրառական դասընթաց
Միջազգային համագումարների մասնակցություն
Ամենամյա մասնակցություն մի շարք միջազգային պատվավոր համագումարների՝ ESCRS, ASCRS, “Belie nochi” և այլն
Թեկնածուական աշխատանք
2014թ. Կերատոռեֆրակտիվ վիրահատությունների անվտանգության ապահովման ժամանակակից համալիր ախտորոշիչ հետազոտությունների նշանակությունը
Հեղինակում է 6 գիտական հոդվածներ
Պարգևատրումներ
Պարգևատրվել է Հայաստանում ռեֆրակցիոն վիրաբուժության ոլորտում ունեցած ավանդի համար