Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գառնիկ Արտաշեսի Տոնոյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1945թ. հոկտեմբերի 9, քաղաք Երևան

 

Աշխատանքային գործունեություն

2010թ-ին ՙՀայբուսակ՚ համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի վարիչ

2008թ-ին աշխատանքի է անցել Երևանի Հայբուսակ համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնում 0.5 դրույքով` դոցենտի պաշտոնում

2007թ-ին աշխատել է դոցենտի պաշտոնում

2005-2006թթ. ստանձնել է ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը, եղել է համալսարանի գիտական խորհրդի անդամ

1993թ-ին ստացել է դոցենտի կոչում և աշխատել է ֆիզիկայի ամբիոնում` դոցենտի պաշտոնում

1969թ-ին ավարտելով Երևանի պետական համալսարանը, Կրթության և գիտության նախարարության նշանակմամբ աշխատանքի է անցել Երևանի պետական բժշկական համալսարանի ֆիզիկայի ամբիոնում սկզբում ավագ լաբորանտ, 1970թ-ից որպեսկրտսեր գիտաշխատող, իսկ 1978-ից որպես ասիստենտ

Տարբեր տարիներին դասախոսություններ է կարդացել և վարել գործնական պարապմունքներ Երևանի բժշկական համալսարանի տարբեր ֆակուլտետներում` հիմնականում ընդհանուր բժշկության ֆակուլտետում:

Պարգևատրում

2014թ-ին պարգևատրվել է Երևանի ՙՀայբուսակ՚ Համալսարանի պատվոգրով

2000թ-ին պարգևատրվել է բժշկական համալսարանի պատվոգրով, իսկ 2005թ-ին ոսկե մեդալով

Նրա կողմից մշակվել և հաստատման է ներկայացվել գիտելիքների ստուգման թեստային համակարգը` ՙ բարձրագույն Մաթեմատիկա՚ և ՙ Բժշկական ֆիզիկա՚առարկաներից, ինչպես նաև նոր ուսումնական ծրագրեր Բժշկ. ֆակուլտետի  ուսանողների համար:

Ընդհանուր մանկավարժական ստաժը կազմում Է շուրջ 50 տարի

Գիտա-մեթոդական և գիտական աշխատանքների քանակը 43 Է

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ