Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գայանե Հրանտի Խաչատրյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1950թ, 16 հունիս, ք. Երևան

 

Աշխատանքային գործունեություն

1996թ. մինչ օրս “Ճառագայթային ախտորոշման” Կոորդինացիոն – մեթոդական կենտրոնի ռադիոիզոտոպային լաբորատորիայի վարիչ

2011թ- մինչ օրս – Երևանի Մ.Հերացու անվ. Պետական բժշկական համալսարանի “Ճառագայթային ախտորոշում” ամբիոնի վարիչ:

2004-2011թթ. – Ս.Բ. Ավդալբեկյանի անվան Ազգային առողջապահության ինստիտուտի “Դիագնոստիկա” ամբիոնի վարիչ

1999թ.–Ս.Բ. Ավդալբեկյանի անվան Ազգային առողջապահության ինստիտուտի “Դիագնոստիկա” ամբիոնի դոցենտ

1998թ.–Ս.Բ. Ավդալբեկյանի անվան Ազգային առողջապահության ինստիտուտի “Ռադիացիոն բժշկության և այրվածքների” ամբիոնի պրոֆեսոր

1996թ.-ակադեմիկոս Ս.Բ. Ավդալբեկյանի անվան Ազգային առողջապահության ինստիտուտի “Դիագնոստիկա” ամբիոնի ասիստենտ

1995թ. ընդունվել է ՀՀ ԱՆ ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական Կենտրոն, որպես “Ճառագայթային ախտորոշման” Կոորդինացիոն – մեթոդական կենտրոնի վարիչ

1975-1995թ. – ՀՀ ԱՆ Սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտում որպես բժիշկ ռադիոլոգ, ռադիոիզոտոպային լաբորատորիայում:

Գիտական գործունեություն

1982թ – թեկնածուական թեզ /14.00.06 – Կարդիոլոգիա, 14.00.19 – Բժշկական ռադիոլոգիա/

1992թ. – դոկտորական թեզ “Օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգերի նշանակությունը սահմանային հիպերտոնիայի և տարբեր գենեզի զարկերակային հիպերթենզիաների դեպքում” /14.00.06 – Կարդիոլոգիա/

2012թ – Գերմանիայի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ք. Հաննովեր

Պարգևներ

1988- ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր «Գիտության և տեխնիկայի բնագավառում»:

2008թ – Ավդալբեկյանի անվան Ազգային առողջապահության ինստիտուտ` Մեդալ Ինստիտուտի 50-ին նվիրված

2011թ – Գերմանիայի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի Միջազգային Կոնգրեսի «Եվրոպայի լավագույն գիտաշխատող» մրցույթի մասնակցություն, (ք.Հաննովեր)` Կոխի անվան մեդալ և դիպլոմ

2012թ – Գերմանիայի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի Միջազգային Կոնգրեսի «Եվրոպայի պատիվը» մրցույթի մասնակցություն `(մեդալ «Եվրոպայի պատիվը») (ք.Հաննովեր)

2013թ. Գերմանիայի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի Միջազգային Կոնգրեսում` Պետենկոֆերի անվ. մեդալ` «Ներդրման և հատուկ վաստակի համար բժշկագիտության ոլորում» (ք.Հաննովեր):

2014թ – Գերմանիայի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի Միջազգային Կոնգրեսում` Կոխի անվան մեդալ և դիպլոմ (ք.Հաննովեր):

2015թ – Գերմանիայի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի Միջազգային Կոնգրեսում Պաստերի անվան մեդալ և դիպլոմ (ք.Հաննովեր)

2016թ – Գերմանիայի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի Միջազգային Կոնգրեսում Վերնադսկու անվան մեդալ և դիպլոմ (ք.Հաննովեր)

Մասնագիտական գործունեություն

1978թ.- “Սրտաբանների ասոցիացիա”, որպես քարտուղար

1982թ. – Ռենտգեն-ռադիոլոգների ասոցիացիա

1998թ. – “Բժշկական ախտորոշման հայկական միություն”

2004թ. – Առողջապահության ազգային ինստիտուտի գիտական խորհրդի անդամ:

2004-2008թթ. – Գիտության և կրթության Նախարարության գիտատեխնիկական թեմաների փորձագիտական հանձնաժողովի անդամ:

2003-2013թթ. – ՀՀ ԲՈՀ-ի մասնագիտական խորհրդի անդամ ԺԴ00.11. “Բժշկական ռադիոլոգիա” մասնագիտությամբ:

2011-2013թթ. – Երևանի Մ.Հերացու անվ. Պետական բժշկական Համալսարանի գիտա-կոորդինացիոն փորձագիտական խորհրդի անդամ:

1997թ-ից հանդիսանում եմ Միջազգային Ատոմային Կոմիտեի (МАГАТЭ) ինստրուկտոր:

2011թ- մինչ օրս Գերմանիայի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի EUROMEDICA ամսագրի խմբագրության անդամ (ք.Հաննովեր):