Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գեորգի Գրիգորիի Օկոև

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

ք. Թբիլիսի, Վրաստան

 

Աշխատանքային գործունեություն

1999թ. առ այսօր – Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, տնօրեն

2011թ. առ այսօր` – Երևանի Մ.Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ

1997-1999թթ. – «Էրեբունի» բժշկական կենտրոն, փոխտնօրեն ծննդօգնության գծով

1991-2011թթ.– ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ

1984-1991թթ. – Երևանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի մանկա-բարձության և գինեկոլոգիայի ամբիոն, ասիստենտ

1982-1984թթ.- Երևանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի մանկա-բարձության և գինեկոլոգիայի ամբիոն, ավագ լաբորանտ

Գիտական գործունեություն

1982թ. – պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

1991թ. – պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան

1994թ. – ստացել է պրոֆեսորի կոչում

Պարգևներ

2002թ. – «Ա.Վերնադսկու աստղ» երկրորդ աստիճանի, տրված Միջազգային Միջակադեմիական Միության կողմից,

2008թ. – ՀՀ Նախագահի պարգև:

Մասնագիտական գործունեություն

1999թ.-ից` Մոր և և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտխորհրդի նախագահ

2000թ.-ից – Երևանի պետական բժշկական համալսարանին կից 061 մասնագիտացված գիտխորհրդի անդամ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 որդի, 2 թոռ