Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գևորգ Հարությունի Ղևոնդյան

ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈւԹՅՈւՆԻ ՂԵՎՈՆԴՅԱՆ

(1895-1959թթ.), (1943-1944թթ., 1951-1958թթ.)

Հայաստանում առողջապահության գործի ականավոր կազմակերպիչ և հասարակական գործիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գ. Ղևոնդյանը ծնվել է Թիֆլիսում: Դեռևս Ներսիսյան դպրոցում սովորելու տարիներին աչքի է ընկել ակտիվ հասարակական գործունեությամբ: 1912 թվականին նա աշակերտական «Այգ» ձեռագիր ամսագրի խմբագիրն էր:

Դպրոցն ավարտելուց հետո՝ 1917 թվականին Գ. Ղևոնդյանն ընդունվում է Անդրկովկասյան համալսարանի լեզվաբանական ֆակուլտետի ռուսական բաժինը:

1918 թվականին նա ընտրվում է Թիֆլիսի շրջխորհրդի անդամ՝ ավելի ակտիվացնելով իր հասարակական գործունեությունը: Անդրկովկասյան համալսարանի լուծարումից հետո Գ. Ղևոնդյանը, զրկվելով ուսումը շարունակելու հնարավորությունից և դժգոհ լինելով վրաց մենշևիկների ազգային  քաղաքականությունից, ստիպված է լինում հեռանալ Թիֆլիսից: Կուսակցական ընդհատակյա աշխատանքին զուգահեռ նա աշխատում է որպես գյուղական դպրոցի ուսուցիչ, իսկ 1921 թվականին հնարավորություն է ստանում ուսումը շարունակել Ռոստովի համալսարանի բժշկական ֆակուլտետում: Համալսարանն ավարտելուց հետո՝ 1923 թվականին մեկնում է Ժելեզնովոդսկ, որտեղ ղեկավարում է «Նախոդկա» առողջարանը, որով և սկսվում է առողջապահության կազմակերպչի նրա բազմամյա բեղմնավոր գործունեությունը:

1924 թվականին նրան հրավիրում են Մոսկվա, և 28-ամյա երիտասարդ Գ. Ղևոնդյանը նշանակվում է Հյուսիսային Կովկասի երկաթուղու առբաժնի վարիչ:

Հայաստանի ղեկավարության միջնորդությամբ 1930 թվականին նա տեղափոխվում է Երևան և նշանակվում առողջապահության ժողկոմի տեղակալ, իսկ 1 տարի անց՝ առժողկոմ՝ այդ պաշտոնում մնալով մինչև 1938 թվականը: Ի թիվս նրա ուշադրությանն արժանացած առաջնակարգ հարցերի՝ ընդգծվում է առողջարանների բուռն շինարարությունը հանրապետությունում, աշխատանքային բավարար պայմանների ստեղծումը գիտահետազոտական ինստիտուտներում, զգալի միջոցների հատկացումը գիտարշավներին, ուսումնասիրությունները Արզնիում, Ջերմուկում, Դիլիջանում և այլ բուժավայրերում:

1932 թվականին Գ. Ղևոնդյանի գործնական մասնակցությամբ բժշկական ինստիտուտի մանկաբարձական կլինիկայի բազայի վրա ստեղծվում է մոր ու մանկան պահպանության ինստիտուտը, որը հետագայում վերանվանվեց մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ:

1938 թվականին Գևորգ Ղևոնդյանը նշանակվում է ԽՍՀՄ ժողկոմխորհում Հայաստանի ժողկոմխորհի մշտական ներկայացուցիչ և գործուղվում է Մոսկվա: 1 տարի անց նշանակվում է Սոչի-Մացեստայի կուրորտային վարչության տնօրեն:

1943 թվականին ՀԽՍՀ առժողկոմատի միջնորդությամբ ազատվելով զինծառայությունից՝ Գ. Ղևոնդյանը նշանակվում է Երևանի բժշկական ինստիտուտի տնօրեն՝ վերսկսելով իր գիտամանկավարժական գործունեությունը, որը սկսել էր դեռևս 1931 թվականին՝ դասավանդելով «Առողջապահության հիմունքներ» դասընթացում: Ինստիտուտի տնօրեն աշխատելու ընթացքում՝ 1944 թվականին նա հիմնադրում է դպրոցական հիգիենայի ամբիոնը:

Նույն թվականին նորից նշանակվում է հանրապետության առժողկոմ՝ այդ պաշտոնում մնալով մինչև 1949 թվականը: Այդ ընթացքում նոր ստեղծված գիտաբժշկական հիմնարկներից հիշատակության են արժանի օրթոպեդիայի, վերականգնողական վիրաբուժության և վնասվածքաբանության, արյունաբանության և արյան փոխներարկման, ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտները:

1951 թվականին Գևորգ Ղևոնդյանը կրկին նշանակվում է Երևանի բժշկական ինստիտուտի տնօրեն՝ այդ պաշտոնը վարելով մինչև իր աշխատանքային գործունեության ավարտը և տնօրենի գործունեությանը զուգահեռ՝ ղեկավարելով դպրոցական հիգիենայի ամբիոնը: 1946 թվականին

թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո էլ նա շարունակում է զբաղվել Հայաստանի բժշկության պատմության հարցերի ուսումնասիրությամբ՝ ակտիվորեն մասնակցելով հանրապետության Գիտությունների ակադեմիայի կազմում գործող հայ բժշկության և բիոլոգիայի պատմության բաժնի աշխատանքներին: Նրա հասարակական գործունեությունը լայն ծավալ ընդունեց, երբ Գ. Ղևոնդյանը ընտրվեց Հայաստանի Կոմկուսի կենտկոմի անդամ և 4 անգամ անընդմեջ՝ Գերագույն Խորհրդի պատգամավոր: Նրա աշխատանքը արժանացել է բարձր գնահատականի. արդյունքում՝ «Լենինի», «Աշխատանքային Կարմիր դրոշի» շքանշաններ, մեդալներ և վաստակավոր բժշկի կոչում: Նրա անվամբ կոչվեց նաև Երևանի 5-րդ հիվանդանոցը:

yemek tarifleri betorder hititbet rokubet betorder betpark kolaybet onwin giriş hititbet hititbet betgaranti giriş betpark giriş kolaybet paşacasino betorder betorder betmarino kolaybet rokubet interbahis betpas betgaranti betboo bets10 kavbet telebet supertotobet kralbet grandbetting grandpashabet betgaranti bettilt telebet casinolevant bettilt telebet betpark betmarino giriş betpark betgaranti madridbet betmarino betpark betmarino bettilt madridbet betpark betpark casinolevant betmarino betmarino imajbet betpark casinolevant