Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գևորգ Լևոնի Նալբանդյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1972 թ., 23 մայիս, ք. Երևան

Աշխատանքային գործունեություն

2012-2013 թթ. ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի Սպորտային բժշկության և վնասվածքաբանության ամբիոնի դասախոս

1999-2016 թթ. ՖԿՀՊԻ Սպորտային բժշկության և կինեզիոլոգիայի, այնուհետև անատոմիայի ամբիոնի դոցենտ

2000-2012 թթ. ՀՀ ԱՆ Ազգային առողջապահության ինստիտուտի Ավանդական և այլընտրանքային բժշկության ամբիոն, բուժական մերսման մասնագետ, ասիստենտ, այնուհետև դոցենտ

Վրապատրաստման դասընթացներ

1991-1992 թթ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ՝ բուժական մերսման լրիվ դասընթաց

2001 թ. ոտնաթաթի ռեֆլեքսոթերապիայի դասընթացներ

2002-2003 թթ. ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ, մասնագիտացման և կատարելագրոծման դասընթացներ

2008 թ. Չինական ժողովրդական հանրապետություն «Բժշկական ինստիտուտների երիտասարդ մասնագետների դասընթացներ»

2012 թ. «Բարձրագույն կրթության ժամանակակից հիմնախնդիրներ և որակի ապահովում» որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացներ

2012 թ. ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ՝ բուժական մերսման վերապատրաստման դասընթացներ

2012 թ. ԵՊԲՀ «Կինեզիոթերապիստների կատարելագործում» թեմայով կատարելագործման դասընթաց

2015 թ. մայիս ՖԿՀՊԻ, վերապատրաստման դասընթաց՝ սպորտային բժշկության և կինեզիոթերապիայի վերաբերյալ

2016 թ. 4-15 հուլիս ԵՊԲՀ Հետբուհական և շարունակական կրթության բաժնի Սպորտային բժշկության և հաշմանդամային սպորտի կրթական խմբի և Նիկոլաս Թավուկչյանի համատեղ «Հենաշարժողական ապարատի հիվանդությունների վերականգնողական բժշկության ընդհանուր մոտեցումները սպորտում» թեմայով դասընթաց

2017 թ. 22-26 մայիս ՀՀ ԱՆ, ԵՊԲՀ, «Կինեզիոթերապիայի արդի մոտեցումները վերականգնողական և սպորտային բժշկության մեջ» թեմայով սեմինար

2017 թ. 31 հուլիս-04 օգոստոս ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության բաժնի Սպորտային բժշկության և հաշմանդամային սպորտի կրթական խմբի և ԱՄՆ-ից և Գերմանիայից հրավիրված մասնագետների՝ Բեթ Կարիերի, Կարլոս Ռոելի և Նիկոլաս Թավուկչյանի համատեղ կազմակերպած «Կինեզիոթերապիայի առանձնահատկությունները վնասվածքաբանության և նյարդաբանության մեջ» թեմայով կատարելագործման դասընթաց

Գիտական գործունեություն

2006 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական կոչում

2009 թ. շնորհվել է դոցենտի գիտական աստիճան

Մասնագիտական գործունեություն

1996 թ.-ից Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի (ՖԿՀՊԻ) գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող

2013 թ.-ից ԵՊԲՀ Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի Սպորտային բժշկության և հաշմանդամային սպորտի կրթական խմբի դասախոս

2016 թ.-ից Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտի Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և անատոմիայի ամբիոնի դոցենտ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 1 դուստր