Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գոհար Սերյոժայի Այվազյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1965թ., 22 հոկտեմբերի, Նոյեմբերյանի շրջան, գ. Բերդավան

 

Աշխատանքային գործունեություն

2014-2017թթ.- մասնակցում է մանկաբության թիվ 1 ամբիոնում ք. Երևանի և ՀՀ մարզերում աշխատող բժշկները և բուժքույրերը վերապատրաստման գործընթացին

2013-2017թթ – մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչի ուսումնական գծով տեղակալ

2011-2017թթ. – ԵՊԲՀ, մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դոցենտ (1 դրույք)

2008-2015թթ. – ամբիոնում` կլինիկական օրդինատորների աշխատանքների ղեկավար է և կազմել է «մանկաբուժություն» առարկայից կլինիկական օրդինատորների համար ուսումնական ծրագիր և թեստերի ցանկ

2008-2017թթ. – «Մուրացան» հհ, մանկաբուժական թիվ 2 կլինիկայի բժիշկ (0,5 դրույք)

2006-2011թթ. – ԵՊԲՀ, մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 2 ամբիոնի ասիստենտ

1996-2006թթ. – ԵՊԲՀ, մանկաբուժության թիվ 2 ամբիոնի ավագ լաբորանտ

1996թ. – ամբիոնների վարամիավորման հետևանքով տեղապոխվել է աշխատանքի ԵՊԲՀ-ի մանկաբուժության թիվ 2 ամբիոն, ավագ լաբորանտի պաշտոնով

1995-1996թթ. – ԵՊԲՀ, մանկաբուժության թիվ 3 ամբիոնի ավագ լաբորանտ, զբաղվում է դասախոսություններ, գործնական պարապմունքներ վարելով և թեստեր կազմելով

Գիտական գործունեություն

2006թ. – պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝«Բրոնխաթոքային պաթոլոգիայի կլինիկական ընթացքի առանձնահատկությունները և մունոլոգիական բնութագիրը վաղ մանկական հասակի երեխաների մոտ  թիմոմեգալիայի ֆոնի վրա ստանալով բժշկական գիտությունների  թեկնածուի գիտական աստիճան»

2011թ. – ստացել է դոցենտի գիտական կոչում

Ունի մոտ 56 տպագրված աշխատանքներ, 1 ԲՈՀ-ի կողմից հաստատված ուսումնամեթոդական և 2 ԵՊԲՀ-ի ցիկլային հանձնաժողովի կողմից հաստատված ուսումնամեթոդական ձեռնարքներ

Պարգևներ

2010թ, 2014թ. – ԵՊԲՀ կողմից պատվոգիր

Անդամակցություն

2008թ. – Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի անդամ

2008-2017թթ. – կլինիկական օրդինատոների քննական հանձնաժողովի անդամ

2014-2017թթ. – մանկաբույժների, մանկաբարձ-գինեկոլոգների, մանկական

վիրաբույժների ցիկլային ուսումնամեթոդական հանձնաժողովի անդամ

Մասնագիտական գործունեություն

1995-1999թթ.- մասնակցել է սուր դիարեաների և սուր ռեսսպիրատոր հիվանդություններին, կրծքով սնուցմանը նվիրված ԱՀԿ-ի կողմից կազմակերպված դասընթացների, ստացել է սերտիֆիկատներ

2003թ. – մասնակցել է Հայաստանի Սրտաբանների վեհաժողովին, ստացել է սերտիֆիկատ

2007թ. – մասնակցել է միջ ամբիոնական՝ բժշկական գենետիկա, նևրոլոգիա, մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 2, «Պրադեր- Վիլի համախտանիշ» գիտական աշխատանքին, որի վերաբերյալ ունի

3 տպագրված աշխատանքներ, մասնակցել է ելույթներով հազվադեպ հանդիպող հիվանդություններին նվիրված գիտածողովներին

2008,2012,  2014թթ.- մասնակցել է Հայաստանի Մանկական բժշկների միջազգային մասնակցությամբ կոնֆերանսներին, ստացել է սեռտիֆիկատ

2010թ. – մասնակցել է ելույթով ԵՊԲՀ 90-ամյակին նվիրված միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, ստացել է սերտիֆիկատ

2011թ .- ՌԴ, ք. Մոսկվա, Ռուսաստանի մանկաբույժների XV Միջազգային կոնգրես և բուժքույրերի I-ի ֆորում, ստացել է սերտիֆիկատ

2012 թ. – պատանեական արթրիտի բուժման նորագույն մոտեցումները, Հայաստան, ստացել է սերտիֆիկատ

2012թ.– շնչառական օրգանների հիվանդությունների բուժման ժամանակակից ասպեկտները ապացուցողական բժշկության տեսանկյունից, Հայաստան,  ստացել է սերտիֆիկատ

2013թ. – Միջազգային կոնգրես «Inspiration»՝ համաշխարհային հեռանկարները և տեղական տեսակետը վարակների թերապիայի վերաբերյալ, Իսրաել, ՌԴ, ստացել է սերտիֆիկատ

2014թ. – մասնակցել է ելույթով «Բարձրագույն բժշկական կրթության ներկան և ապագան» ուսումնամեթոդական գիտաժողովին, ստացել է պատվոգիր

2014թ․ – մասնակցել ք թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի 100 ամյակին նվիրված «Կլինիկական բժշկագիտության արդի հիմնախնդիրները», գիտաժողոին, պոստեր զեկուցում

2015թ. – «Ժամանակակից հակաբիոտիկաթերապիա», ՌԴ, Հայաստան, ստացել է սերտիֆիկատ

2015թ .- Իտալիա, Ֆլորենցիա, 7-րդ Եվրոպական մանկաբուժական համաժողով, ստացել է սերտիֆիկատ

2015թ. – «Իմունիզացիա» սեմինար պատվաստանյութերի անվտանգության վերաբերյալ, ՀՀ, Իսպանիա, ԱՀԿ

2016թ. – «Ալերգիաների մոլեկուլյար ախտորոշման բազային մակարդակը», Մոլեկուլյար ալերգոլոգիայի և իմունոլոգիայի համալսարան Ավստրիա, ՀՀ, ստացել է 5 տեսական կրեդիտ

2016թ. – «OMI մանկաբուժական սատելիտ սիմպոզիում» Գռացի բժշկական համալսարանի հովանավորությամբ, Ամերիկյան Ավստրյական  հիմնադրամ, Հայաստան, ստացել է 8 տեսական կրեդիտ

2017թ․– Կազմակերպել և մասնակցել է ելույթով «Համալսարանական մանկաբուժության արդի խնդիրները» համաժողովին, ք․Երևան, ստացել է 6 տեսական կրեդիտ

2017թ. – Իտալիա, Հռոմ, Մանկաբուժական համաշխարային սամիտ, մասնակցել է պոստերային ելույթով, ստացել է 16 Եվրոպական կրեդիտ (European CME credits ECMEC), ունի տպագրված 2 աշխատանք (Abstract Book World)

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի դուստր և որդի