Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գրիգոր Էմիլի Խաչատրյան

Աշխատանքային գործունեություն

1999 թ. առ այսօր – ք. Երեւանի թիվ 3 Կլինիկական հիվանդանոցի դիմածնոտային և պլաստիկ Վիրաբուժության բաժանմունքի ղեկավար և «Modern Implant Medicine» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար

1993-1999թթ. բաժանմունքի վարիչ, Ա. Միքայելյանի անվ. Վիրաբուժության ինստիտուտի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք

1991-1993թթ. դիմածնոտային վիրաբույժ, ք.Երեւանի թիվ 2 Մանկական կլինիկական հիվանդանոց

1986-1991թթ. դիմածնոտային վիրաբույժ, ք. Երեւանի թիվ 3 Մանկական կլինիկական հիվանդանոց

1982-1986 թթ. բաժանմունքի վարիչ, ք. Երեւանի թիվ 4 Մանկական կլինիկական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք

1980-1982թթ. բժիշկ-ստոմատոլոգ, ք. Կամոյի Կենտրոնական տարածքային հոսպիտալ, գ. Նորատուսի բժշկական ամբուլատորիա

Վերապատրաստումներ

1984թ. Մոսկվայի Դեմքի պլաստիկ վիրաբուժության գիտահետազոտական կենտրոն

1986թ. Բաժանմունքի ղեկավարների որակավորման դասընթացներ, Լենինգրադի բժիշկների կատարելագործման ինստիտուտի վիրաբուժական ստոմոտալոգիայի ֆակուլտետ

1989-1991թթ.- Դիմածնոտային վիրաբուժության տարածաշրջանային համալսարան, Նանտ, Ֆրանսիա

1996թ. «Հիվանդ երեխաների հոսպիտալ», Տորոնտո, Կանադա

1998թ.- բժշկական պրակտիկա, համալսարանին կից Սուրբ Լուկայի հիվանդանոցներ Մարսել, Բրյուսսել եւ Համբուրգ քաղաքներում

«Գանգա-դիմածնոտային վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի» («EACMFS» ) ակտիվ անդամ

Գիտական աշխատություններ

1996թ. շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի կոչում:

Թեմա՝ Վիրաբուժական միջամտությունների եղանակների ընտրությունը դիմային գանգի անոմալիաների կոմբինացված վիրաբուժական կորրեկցիայի ժամանակ:

Ունի 50-ից ավել հրատարակված գիտական աշխատանք:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 զավակ