Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր
1969թ., 13 մայիս, ք. Երևան
Աշխատանքային գործունեություն
2004-ներկա պահը Համալսարանական N1 հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար
2000-ներկա պահը ուլտրաձայնային համալսարանական ուսուցողական կենտրոնի (Թոմաս Ջեֆերսոնի ուլտրաձայնի ինստիտուտի մասնաճյուղ, ԱՄՆ) համատնօրեն և համահիմնադիր
2016-ներկա պահը ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի Սրտաբանության ամբիոնի վարիչ
2011-2016թթ. ԵՊԲՀ-ի Անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ
2008-2011թթ. ԵՊԲՀ-ի ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի վարիչ
2001-2008թթ. ԵՊԲՀ-ի ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի վարիչ
2000-2003թթ. «Էրեբունի» ԲԿ սիրտ-անոթային ախտորոշման բաժանմունքի վարիչ
2000-2001թթ. դոցենտ ԵՊԲՀ-ի «Էրեբունի» ԲԿ ներքին հիվանդությունների N1 ամբիոնում
1994-1999թթ. ասիստենտ ԵՊԲՀ-ի «Էրեբունի» ԲԿ ներքին հիվանդությունների N1 ամբիոնում
Գիտական գործունեություն
1995թ.- «Լիմֆոցիտար մեդիատորների կարդիոպրոտեկտիվ էֆֆեկտը» թեմայով թեկնածուական թեզի պաշտպանություն. ԵՊԲՀ, Երևան
2001թ. – «Միոկարդիալ ռեմոդելավորման կլինիկա-պաթոգենետիկ բնութագիրը իդիոպաթիկ դիլատացիոն կարդիոմիոպաթիայի ժամանակ» թեմայով դոկտորական թեզի պաշտպանություն, բժշկական գիտությունների դոկտոր, Մոսկվա Սեչենովի անվ. Մոսկվայի բժշկական ակադեմիա
Հրապարակումներ
Ունի 90 գիտական հրապարակում
Պարգևներ
ԵՊԲՀ ոսկե մեդալ՝ 2005թ. և 2010թ.
Մխիթար Հերացի մեդալ՝ 2017թ.
Մասնագիտական գործունեություն
Սրտաբանների հայկական միության ընտրված նախագահ
Սրտաբանների Եվրոպական միության անդամ
Սրտաբանների Եվրոպական միություն, էխոկարդիոգրաֆիայի աշխատանքային խմբի անդամ
Ամերիկյան սրտաբանների ասոցիացիայի (2013թ-ից ) ընտրված անդամ
Համագործակցություն
Թոմաս Ջեֆերսոնի անվան համալսարան, JUREI-Ջեֆերսոն ուլտրաձայնային հետազոտությունների եւ կրթության ինստիտուտ, Ֆիլադելֆիա, 1999 թվականից
Դասախոսություններ և կլինիկական աշխատանք ընդհանուր բժշկության ֆակուլտետի նախադիպլոմային և հետդիպլոմային կրթություն ստացող ուսանողների հետ (Կլինիկական առարկաները ` Ներքին հիվանդությունները (2000-2017), 2011 թ-ից՝ Սրտաբանություն )
Տարածաշրջանային բժիշկների վերապատրաստման ծրագրի գործունեություն (FAR ծրագիր՝ Հայաստանի տարբեր փոքր քաղաքներից տարածաշրջանային բժիշկների վերապատրաստման մեկամսյա դասընթացներ)
Հետազոտություններ
Քրոնիկ սրտային անբավարարության պաթոգենեզ և ռեմոդելավորում
Էխոսրտագրական նոր մեթոդներ
Սրտամկանի սուր ինֆարկտի կլինիկական և գործիքային մարկերների գնահատում
Սրտամկանի ինֆարկտի և սրտային անբավարարության փորձարարական մոդելավորում
Նանոկոնտեյներների բաշխումը մկների հյուսվածքում , Բազելի համալսարանական հիվանդանոց, Երևանի պետական բժշկական համալսարան, 2005-2006 թթ., գլխավոր համագործակցող
Ազգային համակարգող. բազմակենտրոն, ռանդոմիզացված հետազոտություն. CL 3-16257-068, (2008-2012թթ.)
Հիմնական հետազոտող. սրտային անբավարարության ժամանակ պոլիէլեկտրոլիտի (CLP) և պլացեբոյի А 2-րդ փուլի կրկնակի կույր, բազմակենտրոն հետազոտություն (2011 թ.)
Գլխավոր հետազոտող. SIGNIFY բազմակենտրոն, ռանդոմիզացված, կրկնակի կույր, պլացեբո-հսկվող հետազոտություն (2012-2014թթ.)
Ֆակուլտետային անդամակցություններ
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի խորհրդի անդամ
ԵՊԲՀ գիտական խորհրդի անդամ
ՀՀ առողջապահության նախարարության ազգային էթիկայի հանձնաժողովի ղեկավար (2014 թ.-ից մինչ այժմ)
Լեզուների տիրապետում
Հայերեն (մայրենի)
Ռուսերեն (գերազանց)
Անգլերեն (գերազանց)
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա