Ծնվել է 1968 թ. հունիսի 19-ին Մասիսի շրջանի Գետափնյա գյուղում:
Աշխատանքային գործունեություն
1987-1989 թթ. ծառայել է Սովետական բանակում:
1992 թ. ընդունվել է աշխատանքի Վլադիմիր Ենգիբարյանի օլիմպիական հերթափոխի բռնցքամարտի դպրոցում որպես մարզիչ-մանկավարժ, հետագայում դարձել է դպրոցի ավագ մարզիչ:
2003- 2018 թթ. աշխատել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում որպես բռնցքամարտի դասախոս, այնուհետև ասիստենտ:
Մարզչական աշխատանքի ժամանակաշրջանում պատրաստել է մի շարք բարձրակարգ մարզիկներ, աշխարհի և Եվրոպայի արծաթե և բրոնզե մեդալակիրներ:
2018 թ-ից աշխատում է ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնում որպես հրավիրված դասախոս:
2020 թ-ի փետրվարին ընտրվել է ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ:
Գիտական գործունեություն
Ունի տպագրված 6-ից ավելի գիտամեթոդական աշխատանքներ, համահեղինակ է «Հայաստանի բռնցքամարտիկների բարձրագույն նվաճումների տարեգրություն» տեղեկատուի:
Պարգևներ
2011 թ. AIBA-ի (Համաշխարային բռնցքամարտի ասոցիացիյա) կողմից արժանացել է «2 աստղ» մարզչական կոչմանը, որը իրավունք է տալիս աշխարհի ցանկացած երկրում զբաղվել մարզչական գործունեությամբ:
2014 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր մարզիչի պատվավոր կոչմանը:
2019 թ. արժանացել է Վլադիմիր Ենգիբարյանի անվան ոսկե մեդալի, բռնցքամարտի մեջ մարզչական մեծ ներդրման համար:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 երեխա: