Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հենրիետա Վահրամի Սուքիասյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1943թ., 20 հուլիսի, ք. Գյումրի

Աշխատանքային գործունեություն

1995թ. առ այսօր հայոց լեզվի ամբիոնի վարիչ, միաժամանակ՝  համալսարանում հրատարակվող բժշկագիտական գրականության, «Բժշկություն, գիտություն և կրթություն» գիտատեղեկատվական հանդեսի լեզվաբան խմբագիր, բժշկագիտական լեզվի և տերմինների կանոնարկման ծրագրի ղեկավար

1989թ. Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի ավան դասախոս, ապա՝ դոցենտ

1989-1995թթ., 2014թ. առ այսօր նույն ինստիտուտում համատեղությամբ ավագ գիտաշխատող

1971-1989թթ. ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ավագ գիտաշխատող

1965-1967թթ. Մասիսի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Գիտական գործունեություն

Գիտական հետաքրքրությունների շրջանակը հնդեվրոպաբանություն, հայ լեզվաբանության պատմություն, բժշկագիտական լեզվի և տերմինների կանոնարկում

1984թ. պաշտպանել է «Աճականը հայերենում» թեմայով թեկնածուական թեզ՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

1990թ.ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է դոցենտի կոչում՝ լեզվաբանություն մասնագիտությամբ:

Զեկուցումներով հանդես է եկել Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կողմից կազմակերպված լեզվաբանների միջազգային գիտաժողովներում:

Մենագրությունների, բժշկագիտական ուսումնական ձեռնարկների և շուրջ 60 գիտական հոդվածների հեղինակ է, որոնք լույս են տեսել ՀՀ-ում և արտերկրում:

Պարգևներ

2000թ. ԵՊԲՀ հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ համալսարանի «Ոսկե մեդալ» հավաստագիր

2005թ.Ստեփանակերտում /ԱՀ/ հայ գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին զեկուցումով հանդես գալու համար համալսարանի ղեկավարության կողմից ստացել է շնորհակալագիր և դրամական պարգև

2010թ. ԵՊԲՀ հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ «Ոսկե կրծքանշան» հավաստագիր

2014թ. ԵՊԲՀ «Բարձրագույն բժշկական կրթության ներկան և ապագան» խորագրով XX ուսումնամեթոդական գիտաժողովին ակտիվ մասնակցելու և բանավոր զեկուցումով հանդես գալու համար շնորհվել է «Հավաստագիր»

ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից Օշականում մայրենի լեզվին նվիրված միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար ստացել է շնորհակալագիր

2015թ.դասախոսների վերապատրաստմանը մասնակցելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ստացել է վկայական -0303-15

Մասնագիտական գործունեություն

1991թ. մասնակցել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին

Շուրջ 20 տարի եղել է «Մեր լեզուն մեր խոսքը» հաղորդաշարի հեղինակ, վարել է այդ հաղորդումները

2001թ. ղեկավարում է ԵԲՊՀ-ում գործող «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնը

ԵՊԲՀ ուսումնամեթոդական կենտրոնական խորհրդի անդամ է և հումանիտար առարկաների ուսումնամեթոդական խորհրդի նախագահ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է