Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հովհաննես Վազգենի Սարուխանյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1938թ., 25 մարտի, ք. Երևան

 

Աշխատանքային գործունեություն

2011-ից – ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ

2008 – 2011թթ. – ԵՊԲՀ վիրաբուժական հիվանդությունների թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր

1988 – 2008թթ. – ԵՊԲՀ վիրաբուժական հիվանդությունների թիվ 1 ամբիոնի վարիչ

Գիտական գործունեություն

1965թ. – պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Սրտամկանի վերանոթավորման ներսրտապարկային վիրաբուժական մեթոդների համեմատական գնահատականը» թեմայով՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

1969թ. – պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Դեղորայքային միջոցների երկարատև ինֆուզիան ռեգիոնար անոթներ` որովայնի խոռոչի օրգանների վիրաբուժական հիվանդությունների բարդությունների կանխարգելման և բուժման ժամանակ» թեմայով՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

1989թ-ին արժանացել է «Առողջապահության գերազանցիկ» և «ԽՍՀՄ գյուտարար-ռացիոնալիզատոր» կոչումներին:

2003 թ-ին կազմակերպել է Համահայկական միջազգային վիրաբուժական կոնգրես

2007 թ-ին շնորհվել է ՀՀ Գիտությունների վաստակավոր գործչի պատվավոր կոչումը

2008թ-ին կազմակերպել էՄիջազգային վիրաբուժական կոնգրես «Անհետաձգելի վիրաբուժություն»

2010թ.-ին- ԵՊԲՀ հիմնադրման 90-ամյակին նվիրված Միջազգային Կոնգրես

2013թ.-ին կազմակերպել է Մեծահասակների վիրաբուժություն միջազգային կոնգրես

2014թ.-ին- թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի 100-ամյակին նվիրված «Կլինիկական բժշկագիտության արդի հիմնախնդիրները» գիտաժողով

Ունի զգալի ներդրում ավելի քան 200 գիտական աշխատություններում, 13 ուսումնամեթոդական ձեռնարկներում, 4 դասագրքերում, 8 ռացիոնալիզատորական առաջարկներում, 9 գյուտերում:

ԽՍՀՄ-ում առաջինն է կատարել խոլեդոխոլիթիազի ժամանակ արտամարմնային հարվածող ալիքային լիթոտրիպսիա: Ուսումնասիրել և գործնականում ներդրել է սինթետիկ միջադիրների կիրառումը սրտամկանի հետինֆարկտային թուլության, պարենխիմատոզ օրգանների վնասվածքների ժամանակ: Հայաստանում առաջինն է կատարել անգիոպուլմոնոգրաֆիա, աորտո-արտերիոգրաֆիա, լիմֆոգրաֆիա, պորտոգրաֆիա, պանկրեատո-դուդենալ մասնահատում, լյարդի ձախ բլթի մասնահատում, աջ բրոնխի մասնահատում, կերակրափողի ներպլևրալ պլաստիկա հաստ աղիքով, վիրահատություններ որովայնի խոռոչի էկտոպիկ ֆեոքրոմոցիտոմայի, հարվահանաձև գեղձի ադենոմայի, ինսուլոմայի կապակցությամբ: Մշակել է ստամոքսի մասնահատման ժամանակ գաստրո-էնտերոանաստամոզի, պերֆորատիվ խոցի, ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքի ալոպլաստիկ վիրահատությունների, մեխանիկական դեղնուկի ժամանակ բիլիոդիգեստիվ անաստամոզների նոր մեթոդներ, որոնք ճանաչվել են որպես գյուտեր:

Նրա անմիջական ղեկավարությամբ պաշտպանվել է 7 դոկտորական և 23 թեկնածուական ատենախոսություններ

Պարգևներ

1989թ.- «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշան, ՀՀ կառավարության շնորհակալագիր ու պատվոգիր:

2000թ. – «Մխիթար Հերացի» մեդալ

2006թ. – «Մարշալ Բաղրամյան» մեդալ

2007 և 2008թ. ՀՀ վարչապետի հուշամեդալ

2008թ. – ՀՀ առողջապահության նախարարության «ոսկի մեդալ»

2008թ. – «Անդրանիկ Օզանյան» մեդալ

2013թ.- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ոսկե հուշամեդալ»

2013թ.- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար շնորհվել է 1-ին աստիճանի շքանշան

2014թ. – «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» մեդալ

Մասնագիտական գործունեություն

1987-2015թթ. Հայկական վիրաբուժական ասոցիացիայի նախագահ

1987թ.-ից ՀՀ ԱՆ վիրաբուժության գլխավոր մասնագետն է

1987թ.-ից վիրաբուժության մասնագիտական խորհրդի անդամ է

2000 թ-ից` իր կողմից կազմակերպած Հայկական Վիրաբուժություն XXI Պրոֆեսիոնալների Միության նախագահն է

Անձնական տվյալներ

Ամուրի է, ունի 2 որդի և 2 թոռ