Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Իրինա Աղասիի Ղազարյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1959 թ., 25 մայիսի, ք. Քաջարան

Հետդիպլոմային կրթություն

2013, 2014 և 2015թթ. ք. Երևան, ք. Ծաղկաձոր և Աղվերան (Հայաստան), IREX Հայաստան՝ 6 գիտաժողով ծրագրի շրջանավարտների համար

2011-2013թթ. – ք. Պորտլանդ (Մեյն, ԱՄՆ), Հարավային Մեյնի համալսարան՝ Հանրային առողջապահության 5 դասընթացներ,

2010թ. – ք. Երևան (Հայաստան), PRIME, Մեծ Բրիտանիա, Բրայտոնի համալսարան; ACMA, Հայաստան՝ Պալիատիվ (ամոքիչ) հոգածություն թեմայով սեմինար,

2009թ. – ք. Երևան (Հայաստան), Միջազգային առևտուր և քոնսալթինգ և Ջի Էքս Պի գերազանցության կենտրոն՝ Դեղագործական մարքեթինգ թեմայով սեմինար

2009թ. – ք. Երևան (Հայաստան), Միջազգային առևտուր և քոնսալթինգ և Ջի Էքս Պի գերազանցության կենտրոն՝ Պատշաճ արտադրական պրակտիկա թեմայով սեմինար,

2009թ. – ք. Մալթա, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն՝ Հատուկ վերապատրաստման դասընթաց Հայաստանի առողջապահության ոլորտի դեղագործական կրթության մեջ ընդգրկված մասնագետների համար

2008թ. – ք. Վիսկոնսին (ԱՄՆ), Վիսկոնսինի համալսարան՝ Ցավի քաղաքականության հարցերով ուսուցում

2007թ. – ք. Վենետիկ (Իտալիա), Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն առընթեր Առողջապահական համակարգերի և քաղաքականության Եվրոպական օբսերվատորիա՝ “Մարդկային ռեսուրսներ առողջապահության համար” ամառային դպրոց

2002 և 2003թթ. – ք. Բուդապեշտ (Հունգարիա), Կենտրոնական եվրոպական համալսարան՝ 4 սեմինարներ Քաղաքականության վերլուծություն և քաղաքականության փաստաթղթեր թեմայով

2002թ. – ք. Ժնև (Շվեյցարիա), Առողջապահության համաշխարհային կազմակերպություն՝ Հիմնական դեղերի և դեղային քաղաքականության բաժնի սեմինար

2000ք. – ք. Վիեննա (Ավստրիա), Միջազգային դեղագործական ֆեդերացիա՝ Գիտաժովի շրջանակում կրթական ծրագիր

1994թ. – ք. Կոպենհագեն (Դանիա), Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Եվրոպական տարածաշրջանային գրասենյակ՝ սեմինար նոր անկախ պետությունների դեղագործական ոլորտի մասնագետների համար

1992թ. – ք. Մոսկվա (Ռուսաստան), Արդյունաբերության նախարարություն՝ Պատշաճ արտադրական գործունեության դասընթաց

Աշխատանքային գործունեություն

2014թ.-ից ԵՊԲՀ դեղագործության կառավարման ամբիոնի դոցենտ

2007-2008թթ. Միսսուրի-Կանզաս Սիթի համալսարանում (ԱՄՆ) գիտաշխատող՝ Ֆուլբրայթ (Fulbright) փոխանակման միջազգային կրթաթոշակային ծրագրի շրջանակներում

2001-2006թթ. ԴՕԳԽ ՀԿ-ում 4 ծրագրերի ղեկավար՝ ֆինանսավորված Oxfam GB-ի, NISPAcee-ի և MSH-ի կողմից

1993-2011թթ. ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի դեղագիտության ամբիոնի վարիչ

1992-1997թթ. ՀՀ ԱՆ առընթեր Դեղտեսչության (այնուհետև` ՀՀ ԱՆ Դեղգործակալություն)՝ տնօրենի տեղակալ

1991-1992թթ. Բ/Մ «Դիագնոստիկա» գիտական կենտրոնի փոխտնօրեն

1990-1991թթ. ՀՀ ԱՆ “Դիագնոստիկա” ԳԱՄ-ի գիտական քարտուղար

1985-1990թթ. ԵՊԲՀ դեղերի տեխնոլոգիայի և դեղգործի կազմակերպման ամբիոնի ասիստենտ

1984-1985թթ. ԵՊԲՀ դեղերի տեխնոլոգիայի և դեղգործի կազմակերպման ամբիոնի ավագ լաբորանտ

Գիտական գործունեություն

1984թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ստանալով դեղագործական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

1995թ.  ստացել է գիտությունների մագիստրոսի աստիճան դեղագործական սպասարկման և դեղերի որակի ոլորտում՝ Բրեդֆորդի համալսարանում (ք. Բրեդֆորդ, Միացյալ Թագավորություն)

2013թ.  ստացել է գիտությունների մագիստրոսի աստիճան առողջապահության քաղաքականության և կառավարման ոլորտում՝ Հարավային Մեյնի համալսարանում (ք. Պորտլանդ, Մեյն, ԱՄՆ)

Հանդիսանում է թեկնածուական ատենախոսություն պաշտպանած 2 ատենախոսների գիտական ղեկավար

Առավել քան 130 տպագրված գիտական աշխատանքի հեղինակ է, այդ թվում՝ 3 գրքի

Հանդես է եկել 11 զեկույցներով 6 միջազգային գիտաժողովներում: Համահեղինակ է միջազգային գիտաժողովներում ներկայացված 10 այլ զեկույցների

Պարգևներ

1979-1980թթ. ԵՊԲՀ, Լենինյան կրթաթոշակ

2002-2003թթ. Բաց հասարակության ինստիտուտ՝ Միջազգային քաղաքականության կրթաթոշակ

2007-2008թթ. ԱՄՆ-ի Պետական քարտուղարության կրթական և մշակութային հարցերի բաժին՝ Ֆուլբրայթ կրթաթոշա

2008թ. ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավթալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ՝ Հոբելյանական ոսկե մեդալ

2011-2013թթ.  ԱՄՆ-ի Պետական քարտուղարության կրթական և մշակութային հարցերի բաժին՝ Էդմունդ Ս. Մասքի կրթաթոշակ

Մասնագիտական գործունեություն

1992թ. ՀՀ Էկոնոմիկայի նախարարության դեղագործական արդյունաբերության զարգազման հնարավորության գնահատման հանձնաժողովի նախագահ

1994թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակ՝ ժամանակավոր փորձագետ (Կոպենհագեն, Դանիա)

1999թ.-ից “Դեղերի օգտագործման գիտական խումբ” ՀԿ-ի նախագահ

2001թ.-ից “Միջազգային գործունեություն առողջության համար” (Health Action International) կազմակերպության անդամ

2001թ.  Առողջապահության ազգային ինստիտուտ (Հայաստան) և Միջազգային օգնություն և զարգացում (ԱՄՆ)՝ առողջապահության ոլորտի կառավարիչների համար դասընթացի կազմակերպման կրթական ծրագրի համակարգող

2000-2006թթ.  Միջազգային դեղագործական ֆեդերացիայի անդամ

2002-2003թթ.  Կենտրոնական եվրոպական համալսարան՝ Դեղագործական քաղաքականության զարգացման ոլորտում ծրագրի իրականացում

2007թ.  Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակ՝ ժամանակավոր փորձագետ

2008թ.-ից ՀՀ Հանրային խորհրդի Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ

2010թ.-ից Առողջապահության կազմակերպիչների միավորման անդամ

2010թ.  Առողջապահության ազգային ինստիտուտ (Հայաստան) և Կրթության միջոցով զարգացման ակադեմիա (ԱՄՆ)՝ կրթական ծրագրի ղեկավար

2011թ. ՀՀ ԱՆ Դեղերի կլինիկական հետազոտությունների ոլորտում գործող էթիկայի հարցերի հանձնաժողովի անդամ

2011թ.  3-րդ Միջազգային բժշկական համագումարի Գիտական խորհրդի և խմբագրական խորհրդի անդամ

2015թ.  4-րդ Միջազգային բժշկական համագումարի խմբագրական խորհրդի անդամ

2015-2016թթ. Միջազգային դեղահամաճարակաբանական միության անդամ

Անձնական տվյալներ

Ունի 1 դուստր