Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կարինե Էդուարդի Հարությունովա

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1946թ., հուլիս 29, ք.Թբիլիսի

Աշխատանքային գործունեություն

1970թ. – Հանրապետական կլինիկական մաշկավեներական դիսպանսեր, բժիշկ-մանրաէաբան, ք.Երևան

1971-1973 թթ. – Հանրապետական կլինիկական մաշկավեներական դիսպանսեր, բժիշկ-պատոմորֆոլոգ, ք.Երևան:

1973-1976թթ. – ՀՀ ընդհանուր հիգիենայի և պրոֆհիվանդությունների ԳՀԻ-ի ալերգոլոգիական լաբորատորիայում, բժիշկ-պատոմորֆոլոգ, ք.Երևան

1976թ–1985թթ. – Երևանի պետական բժշկական ինստիտւտի համաճարակաբանության ամբիոն, ավագ լաբորանտ

1985–1999 թթ. – Երևանի պետական բժշկական ինստիտւտի համաճարակաբանության ամբիոն, ասիստենտ

1999թ. – մինչ օրս – Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոն, դոցենտ

Գիտական գործունեություն

1989թ. – ԽՍՀՄ–ի ԲՈՀ-ի կողմից շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, «Համաճարակաբանություն» մասնագիտությամբ, ք.Մոսկվա

Պարգևներ

2005թ. – ԵՊԲՀ-ի ղեկավարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով

2010թ. – ԵՊԲՀ-ի ղեկավարության կողմից պարգևատրվել է արծաթե մեդալով

Մասնագիտական գործունեություն

2002թ. – ԲՈՀ-ի կողմից շնորհվել է դոցենտի կոչում, ք.Երևան

1989–1995 թթ. – ղեկավարել է ամբիոնի ուսումնական աշխատանքը

1995–2014թթ. ղեկավարել է ամբիոնի գիտական աշխատանքը

1993թ. – մասնագիտացվել է Համալեյի անվան մանրէաբանության ինստիտուտում, ք.Մոսկվա

1994թ. – վերապատրաստվել է Սանտ Պետերբուրգի սանիտարահիգիենիկ ինստիտուտում

2010,2011,2012,2013թթ – մասնակցել է ամերիկյան պաշտպանության գործակալության և ամերիկյան դեսպանատան կողմից կազմակերպված «Բիոտեռորիզմի համաճարակաբանություն» դասընթացներին

Հանդիսանում է որակավորման և ասպիրանտուրայի քննությունների ընդունող հանձնաժողովի անդամ

Ազգային իմունիզացիոյի ծրագրի հանձնաժողովի անդամ

Հեղինակ է՝ 3 մեթոդական ձեռնարկի, 2 դասագիրք, 2 ուսումնական ձեռնարկի, 3 ռաց. առաջարկի,  տպագրված 105 գիտական աշխատանքների

Ունի 12 միջազգային վկայագրեր