Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կարինե Սերգեյի Մարգարյան

Ծննդյան տարեթիվ,ամսաթիվ,վայր

1955, 14 հունվարի, ՀՀ, Լոռու մարզ, գ. Օձուն

Աշխատանքային գործունեություն

2019թ. մինչ օրս աշխատում է ԵՊԲՀ Ֆարմացիայի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում:

2006-2019թթ. աշխատել է ԵՊԲՀ վերակազմավորված Ֆարմացիայի ամբիոնում` դոցենտի պաշտոնում:

1994-2006թթ. աշխատել է ԵՊԲՀ դեղագիտական քիմիայի ամբիոնում`ավագ դասախոսի պաշտոնում:

1990-1994թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտում (ՕՔԻ)՝ որպես ավագ գիտաշխատող:

1979-1990 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ ՕՔԻ-ում՝ որպես կրտսեր գիտաշխատող:

Գիտական գործունեություն

2019թ. ԲՈՀ-ի որակավորմամբ ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:

2016թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: «Ազոլային մոնոմերմերի հիման վրա պոլիմերների և պոլիմերային ծածկույթների էլեկտրասինթեզ և հատկությունների ուսումնասիրություն» թեմայով՝ ՀՀ ԲՈՀ-ի 010 մասնագիտական խորհրդում և ստացել ք.գ.դ. գիտական աստիճան:

2002թ. ՀՀ ԲՈՀ-ի կողմից շնորհվել է դոցենտի գիտական կոչում «Քիմիա» մասնագիտությամբ:

1989թ. ՀՀ ԳԱԱ ՕՔԻ-ի մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական թեզ` «Որոշ ակրիլային մոնոմերների էլեկտրոքիմիական պոլիմերումը և դրանց հիմքի վրա թրոմբոռեզիստենտ հատկությամբ պոլիմերային ծածկույթների ստեղծումը» թեմայով և ստացել ք.գ.թ. գիտական աստիճան:

Հեղինակ է 120 գիտական աշխատանքների, որոնցից 9-ը հեղինակային իրավունքներ են, 20–ը ներառված են միջազգային գիտական շտեմարաններում(Scopus,Web of Sciense,Thomson Reuters), 15-ից ավելի գիտամեթոդական, ուսումնամեթոդական և թեստային ձեռնարկների, որոնք ուղղված են օրգանական, դեղագիտական, թունագիտական քիմիաների և մասնավորապես` դեղերի թունագիտությանը վերաբերող հիմնահարցերի քիմիական լուսաբանմանը:

Գիտական հետազոտությունների ուղղությունը

Գիտական թեման հարում է բժշկագիտության ժամանակակից պրոբլեմներին` թրոմբոմբոռեզիստենտայնությամբ օժտված ծածկույթներից մինչև նոր սերնդի կորոնար ստենտների մատրիցաների, մասնավորապես, կենսաքայքայվող կենսապոլիմերների, այդ թվում նաև` նոր սերնդի բիոսենսորների ստեղծմանը: Վերոհիշյալ գիտական հետազոտությունները ուշադրւթյան են արժացել ՄԳՏԿ-ի կողմից:

Մասնակցել է Միջազգային Գիտատեխնիկական կենտրոնի /ISTC/ A-1358, A-1841 նախագծերի աշխատանքներին:

Մասնագիտական գործունեության ուղղվածությունը

Կ.Ս. Մարգարյանի կողմից լուրջ աշխատանքներ են կատարվել նաև բուհական ծրագրերի շրջանակներում: Նրա կողմից ստեղծվել է միջազգային կրթական չափորոշիչներին համապատասխանող նոր ծրագրեր «Թունագիտական քիմիայի» և «Դեղերի թունագիտություն» առարկաների համար: Ներկայումս ստեղծված դասագրքերով և դրանց թարգմանությունների հիման վրա ընթանում է երկու դիսցիպլինների դասավանդումը ԵՊԲՀ ֆարմացիայի ամբիոնում` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Կ.Ս. Մարգարյանի կողմից մշակվել և իրականացվել է «Ոչ ստանդարտ» տիպի դասերի կազմակերպում, որի հիմքում գործարար խաղի` որպես «Ակտիվ իմացության» մեթոդն է:

Հեղինակ է ՀՀ ԿԳՆ–ի կողմից հաստատված 2 դասագրքերի՝ 1.«Թունագիտություն»-2015թ.

2.«Թունաբանական քիմիա»-2008թ.

Հեղինակ և համահեղինակ է՝ 3 ուսումնական ձեռնարկների և 12 գիտամեթոդական ցուցումների:

Այլ գործունեություն

2019թ. ՀՀ ԲՈԿ-ի «Տեսական բժշկության» 026 մանագիտական խորհրդի անդամ

2011-2013թթ.կատարել է փորձագետի պարտականություններ ԳՊԿ-ում

2005-2013թթ.- ԵՊԲՀ դեղագիտական առարկաների ուսումնամեթոդական խորհրդի անդամ

Պարգևներ

2005թ.- ԵՊԲՀ պատվոգիր

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր և մեկ թոռնիկ։