Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կոնստանտին Բորիսի Ենկոյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1982թ. օգոստոսի 17, ք. Բաքու

Աշխատանքային գործունեություն

2014 – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր

2013 – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրթության որակի գնահատման և ապահովման հանձնաժողովի ընդհանուր բժշկության ֆակուլտետային հանձնաժողովի նախագահ

2012 – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինստիտուցիոնալ և ծրագրային (բուժական գործ) միջազգային հավատարմագրման նպատակով ինքնավերլուծության զեկույցը կազմող հանձնաժողովի անդամ

2012 – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր, Երևան, ՀՀ

2009 – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ, Երևան, ՀՀ

2007 – 2008 Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետդիպլոմային ուսուցման (այնուհետև՝ շարունակական կրթության բաժնի) դեկանի տեղակալ, Երևան, ՀՀ

2005 – 2007 Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի արտասահմանցի (անգլախոս) ուսանողների դեկանի տեղակալ, Երևան, ՀՀ

2005 – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի ասիստենտ, Երևան, ՀՀ

2005 – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի ավագ լաբորանտ, Երևան, ՀՀ

2002 – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի լաբորանտ, Երևան, ՀՀ

Գիտական գործունեություն

2006 – Բժշկական գիտությունների թեկնածու ԺԴ.00.09 – «Ախտաբանական անատոմիա և դատական բժշկություն» և Գ.00.04 –«Կենսաքիմիա» մասնագիտություններով «Սաղմնային պրոտեոգլիկանների նյարդապաշտպան հատկության ուսումնասիրումը» թեմայով, Երևան, ՀՀ

2010 – Կենսաբանական գիտությունների դոկտոր Գ.00.04 – «Կենսաքիմիա» և ԺԴ.00.10 –«Ախտաբանական և նորմալ ֆիզիոլոգիա» մասնագիտություններով «Նեյրոդեգեներացիայի ներյրոքիմիական և մորֆոֆունկցիոնալ մեխանիզմները և ներյրոնների կենսակայունության ուղիները» թեմայով, Երևան, ՀՀ

Վերապատրաստումներ և գիտաժողովներ (գիտական բնագավառում)

2001 – «Ուղեղի իմուն համակարգի կենսաքիմիական և մոլեկուլյար-կենսաբանական մեխանիզմներ», Երևան-Ծաղկաձոր, ՀՀ:

2002 – «Դեղագետ ուսանողների միջազգային ֆեդերացիայի երրորդ գիտական համաժողով», Երևան, ՀՀ:

2002 – «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի 10-ամյակին նվիրված ուսանողական գիտական կոնֆերանս», Երևան, ՀՀ:

2003 – «Նեյրոդեգեներատիվ հիվանդությունների և ծերացման սահմաններ. ֆունդամենտալ տեսանկյուններ, կլինիկական պերսպեկտիվներ և նոր մոտեցումներ», Կենսաքիմիկոսների և մոլեկուլյար կենսաբանների միջազգային ասոցիացիայի, (IUBMB), Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) և NATO-ի կողմից կազմակերպված բարձրագույն որակավորման կուրսեր, Անթալիա, Թուրքիա

2005 – «Առաջին հույն-հայկական միջազգային բժշկական ֆորում և երրորդ ու չորրորդ սերունդների 3-րդ միջազգային կոնգրես», Երևան, ՀՀ:

2005 – «Սպիտակուցների միսֆոլդինգ, սպիտակուցների մոդիֆիկացիա և ծերացման հետ շաղկապված հիվանդություններ», Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) և Եվրոպայի մոլեկուլյար կենսաբանների ասոցիացիայի (EMBO) կողմից կազմակերպված բարձրագույն որակավորման կուրսեր, Սպետսես կղզի, Հունաստան:

2005 – «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ուսանողական գիտական կոնֆերանս», Երևան, ՀՀ:

2005 – «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված գիտական կոնֆերանս», Երևան, ՀՀ:

2006 – «Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) երիտասարդ գիտնականների կոնֆերանս», Ստամբուլ, Թուրքիա:

2006 – «Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) 31-րդ տարեկան գիտաժողով. մոլեկուլներ առողջ և ախտաբանական օրգանիզմում», Ստամբուլ, Թուրքիա:

2006 – Ալցհեյմերի հիվանդության միջազգային ասոցիացիայի 10-րդ միջազգային գիտաժողով՝ նվիրված Ալցհեյմերի հիվանդությանը և արակից խանգարումներին, Մադրիդ, Իսպանիա:

2006-«Մոլեկուլյար և բջջային կենսաբանություն Սպետսեսում. կենսաքիմիայի և մոլեկուլյար կենսաբանության անցյալ, ներկան և ապագան»՝ Սպետսեսում բարձրագույն որակավորման կուրսերի 40-ամյակին նվիրված ժողով-քննարկում: Կազմակերպիչներ՝ Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիա (FEBS), Եվրոպայի մոլեկուլյար կենսաբանների ասոցիացիա (EMBO), Կենսաքիմիկոսների և մոլեկուլյար կենսաբանների միջազգային ասոցիացիա (IUBMB), Սպետսես կղզի, Հունաստան: Կենսաքիմիկոսների և մոլեկուլյար կենսաբանների միջազգային ասոցիացիա (IUBMB), Սպետսես կղզի, Հունաստան

2006 – «Ֆունկցիոնալ գենոմիկայից դեպի մոլեկուլյար պրոտեոմիկա» Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) կողմից կազմակերպված բարձրագույն որակավորման կուրսեր, Երևան, ՀՀ:

2007 – «Կենսաքիմիայի, ռադիացիոն և տիեզերային կենսաբանության հիմնահարցեր» UNESCO–ի հովանու ներքո՝ ակադեմիկոս Ն. Սիսակյանի 100 ամյակին նվիրված 3-րդ միջազգային գիտաժողով: Կազմակերպիչներ՝ ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիա, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, UNESCO, Մոսկվա – Դուբնա, Ռուսաստանի Դաշնություն:

2007 – «Կենսաքիմիայի, մոլեկուլյար, ռադիացիոն կենսաբանության և գենետիկայի հիմնահարցեր», միջազգային գիտաժողով՝ UNESCO–ի հովանու ներքո՝ ակադեմիկոս Ն. Սիսակյանի 100 ամյակին նվիրված Միջազգային գիտաժողով Կազմակերպիչներ՝ ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիա, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, UNESCO, Երևան-Աշտարակ, ՀՀ:

2007 – «Սթրես և վարք» 10-րդ միջհամակարգային միջազգային կոնֆերանս՝ նվիրված կենսաբանական հոգեբուժությանը, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն:

2007 – «Համահայկական երկրորդ միջազգային կոնգրես», Երևան, ՀՀ:

2007 – «Երիտասարդ գիտնականների կոնֆերանս»` նվիրված Հ. Բունիաթյանի 100 ամյակին, Երևան, ՀՀ:

2007 – «Ռեգեներացիայի մոլեկուլյար մեխանիզմներ – Ցողունային բջջից մինչև օրգանների զարգացում, ֆունկցիա և ռեգեներացիա» Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) և Բոհռինգեր Ինգելհելմ Ֆոնդի (B.I.F.) կողմից կազմակերպված բարձրագույն որակավորման կուրսեր, Սպետսես կղզի, Հունաստան:

2007 – «Նեյրոնային բազմազանության առաջացումը ուղեղում» քննարկում-լսումներ՝ կազմակերպված Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) կողմից, Կապրի, Իտալիա:

2007 – «Ուղեղի ասիմետրիայի և պլաստիկության կառուցվածքային, գործառութային, նեյրաքիմիական և իմունաքիմիական ասպեկտներ», Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն:

2008 – «Նեյրոնալ պլաստիկություն և նեյրոդեգեներատիվ հիվանդություններ. նեյրոնների գործառույթի խաթարում և բուժում» նեյրոգիտության բարձրագույն վերապատրաստում Եվրոպայում՝ կազմակերպված Եվրոպայի նեյրոգիտության ասոցիացիայի (FENS) կողմից Եվրոխորհրդարանի գիտության հանձնաժողովի և Մարի Կյուրի համաշհարհային ֆոնդի աջակցությամբ, Ինսբռուգ, Ավստրիա:

2008 – «Լիպիդային գերօքսիդացում և ազատ ռադիկալային ազդանշանային համակարգ. դերը ախտաֆիզիոլոգիայում: Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) և Եվրոպայի ազատ ռադիկալների հետազոտման ասոցիացիայի (SFRR-E) կողմից կազմակերպված բարձրագույն որակավորման կուրսեր, Սպետսես կղզի, Հունաստան:

2008 – «Ոչ հաղորդող թաղանթային մեխանիզմներ նեյրոնների ենթաշեմային ազդանշանային մեխանիզմներում» սիմպոզիում՝ կազմակերպված UNESCO-ի և Ուղեղի հետազոտման միջազգային կազմակերպության (IBRO) կողմից, Երևան, ՀՀ:

2008 – «Հեմատոլոգիայի հեռանկարները և արյան փոխներարկում» միջազգային գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի 75-ամյակին, Երևան, ՀՀ:

2009 – «Նյարդային համակարգի պլաստիկության և ամբողջականացնող գործունեության արդիական խնդիրները» միջազգային գիտաժողով՝ նվիրված ակադեմիկոս Վ.Վ. Ֆանարջյանի 80-ամյակին: Կազմակերպիչներ՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ, Ուղեղի հետազոտման միջազգային կազմակերպություն (IBRO) Երևան, ՀՀ:

2009 – «Աուտիզմի բուժումը», կլինիկական որակավորման 1-ին մակարդակ՝ կազմակերպված Աուտիզմի հետազոտման ինստիտուտի կողմից, Չիկագո, ԱՄՆ:

2009 – «Աուտիզմի բուժում, ապաքինում, կանխարգելում», կոնֆերանս՝ կազմակերպված Աուտիզմի Հետազոտման Ինստիտուտի կողմից, Չիկագո, ԱՄՆ:

2009 – «Սպիտակուցներ և նարանց գործունեության ցանցը – յուրատիպից դեպի գլոբալ վերլուծություն», Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) և Եվրոպայի մոլեկուլյար կենսաբանների ասոցիացիայի (EMBO) կողմից կազմակերպված բարձրագույն որակավորման կուրսեր, Սպետսես կղզի, Հունաստան:

2009 – «Միջազգային գիտաժողով ուղեղի իմուն համակարգը. նեյրոքիմական և նեյրոէնդոկրին ասպեկտները»՝ նվիրված ակադեմիկոս Արմեն Գալոյանի 80-ամյակին, Երևան, ՀՀ:

2009 – «Հայաստան-Ռուսաստան՝ բժշկությունն առանց սահմանների» խորագրի տակ «Մարդու առողջությունը» VIII ազգային գիտաբժշկական կոնգրես, Երևան, ՀՀ:

2010 – Երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողով, Երևան, ՀՀ:

2010 – «Կենսամոլեկուլյար համակարգերի նախագծումն ու վերլուծությունը», Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) կողմից կազմակերպված բարձրագույն որակավորման կուրսեր, Սպետսես կղզի, Հունաստան:

2011 – Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) 36-րդ տարեկան գիտաժողով. «Վաղվա բժշկագիտության կենսաքիմիան», Թուրին, Իտալիա:

2011 – Եվրախորհրդի գործնական լսումներ-քննարկումներ՝ նվիրված Եվրամիության, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համատեղ գիտական նախագծերի ստեղծմանն ու իրականացմանը, Բրյուսել, Բելգիա:

2011 – Ալցհեյմերի հիվանդությանը նվիրված միջազգային կոնֆերանս՝ կազմակերպված Ալցհեյմերի հիվանդության միջազգային ասոցիացիայի կողմից, Փարիզ, Ֆրանսիա:

2011 – Եվրոպայի նյարդաբանների ասոցիացիայի 15-րդ տարեկան գիտաժողով, Բուդապեշտ, Հունգարիա:

2012 – «Նեյրոգիտության 8-րդ եվրոպական համագումար»՝ կազմակերպված Եվրոպայի նեյրոգիտության ասոցիացիայի (FENS) կողմից, Բարսելոնա, Իսպանիա:

2012 – «Անգիոգենեզի մոլեկուլյար և բջջային մեխանիզմները» քննարկում-լսումներ՝ կազմակերպված Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) կողմից, Կապրի, Իտալիա

2013 – Նեյրոպսիխոֆարմակոլոգիայի քննարկում-լսումներ՝ կազմակերպված Եվրոպայի նեյրոպսիխաֆարմակոլոգիայի ասոցիացիայի (ECNP) կողմից, Նիցա, Ֆրանսիա:

2013 – «Սթրես և վարք» միջազգային սիմպոզիում նվիրված նեյրոգիտության և կենսաբանական հոգեբուժության, Երևան, ՀՀ:

2013 – Նեյրոգիտության և կենսաբանական հոգեբուժության երրորդ միջազգային գիտաժողով, Երևան, ՀՀ:

2013 – ԵՊԲՀ տարեկան հաշվետու գիտաժողով, Երևան, ՀՀ:

2014 – «Cellvizio» օգտագործողների 6-րդ միջազգային գիտաժողով (ICCU), Նիցա, Ֆրանսիա:

2014 – «Նեյրոգիտության 8-րդ եվրոպական համագումար»՝ կազմակերպված Եվրոպայի նեյրոգիտության ասոցիացիայի (FENS) կողմից, Միլան, Իտալիա:

2014 – Եվրոպայի նեյրոպսիխաֆարմակոլոգիայի ասոցիացիայի (ECNP) 27-րդ տարեկան գիտաժողով, Բերլին, Գերմանիա:

Գործունեություն բաձրագույն կրթության ոլորտում

2012 -Վերապատրաստումներ «Ներքին որակի ապահովում և ակադեմիական ծրագրեր» ARQATA «Կրթության որակ և համապատասխանեցում» երկրորդ ծրագրի շրջանակներում, Աղվերան, Հայաստան:

2012- Վերապատրաստումներ «Ներքին որակի ապահովում և ակադեմիական ծրագրեր» ARQATA «Կրթության որակ և համապատասխանեցում» երկրորդ ծրագրի շրջանակներում, Երևան, Հայաստան:

2012- Ամառային դպրոց «Վերապատրաստումներ որակի ապահովման բնագավառում», Կոբլենց-Լանդաու Համալսարան, Կոբլենց, Գերմանիա:

2012 -Վերապատրաստումներ «Ներքին որակի ապահովում և ակադեմիական ծրագրեր» ARQATA «Կրթության որակ և համապատասխանեցում» երկրորդ ծրագրի շրջանակներում, Երևան, Հայաստան:

2012 – DIUS ավարտական համաժողով «Համալսարանական ինքնագնահատման համակարգեր», ԵՊԲՀ, Երևան, Հայաստան:

2012 – Վերապատրաստումներ «Ներքին որակի ապահովում և ակադեմիական ծրագրեր» ARQATA «Կրթության որակ և համապատասխանեցում» երկրորդ ծրագրի շրջանակներում, Երևան, Հայաստան:

2013 – Վերապատրաստումներ «ՀԲ Կրթության որակ և համապատասխանության երկրորդ ծրագիր. Մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» Երևան, Հայաստան:

2013 – «Բալոնիայի չափանիշներին ադապտացվելու գործընթացի ուսումնասիրում. Իսպանիայի որակի պահանջները և բոլոնիան. կոնկրետ օրինակներ», PICQA, Ալիկանտե, Իսպանիա

2014 – Workshop «On subject-specific evaluation and benchmarking», PICQA Tempus project, Duesseldorf, German

2014 – Վերապատրաստում Տեմպուսի VERITAS ծրագրի շրջանակներում, Գրաց, Ավստրիա:

2014 – Վերապատրաստում Տեմպուսի GOVERN ծրագրի շրջանակներում, Գրաց, Ավստրիա:

Պարգևներ

2001 – Մրցանակ «Կենսաքիմիայի օլիմպիադայի 1-ին տեղ»: Շնորհվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից, Երևան, ՀՀ:

2002 – «Լավագույն գիտական աշխատանք» ներկայացված բժիշկ-ուսանողների գիտական կոնֆերանսին: Շնորհվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից, Երևան, ՀՀ:

2003 – «Տարվա լավագույն ուսանող», Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, 2001-2002 ուս.տարի, Երևան, ՀՀ

2003 – «Տարվա լավագույն ուսանող», Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, 2002-2003 ուս.տարի, Երևան, ՀՀ:

2005 – Մրցանակ «Ուսանողական գիտական մրցույթի 1-ին տեղ» գրավելու համար: Շնորհվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ուսանողական գիտական կոնֆերանսին, Երևան, ՀՀ:

2005- Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բարձրագույն ուսանողական պարգև Մ. Հերացու անվան կրթաթոշակ շնորհված «Բացառիկ առաջադիմության և հասարակական ակտիվ գործունեության համար», Երևան, ՀՀ:

2005 – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի արծաթե մեդալ, Երևան, ՀՀ:

2005 – Մրցանակ «Տարվա լավագույն ուսանողական գիտական աշխատանք» սահմանված ակադեմիկոս Վ. Հակոբյանի կողմից, «Հայաստան» համահայկական հիմնադրամի օժանդակությամբ, Երևան, ՀՀ:

2007 – Մրցանակ «Երիտասարդ գիտնականների մրցույթի 1-ին տեղ» գրավելու համար: Շնորհվել է UNESCO–ի ակադեմիկոս Ն. Սիսակյանի 100 ամյակին նվիրված 3-րդ միջազգային գիտաժողովին: Կազմակերպիչներ՝ ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիա, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, UNESCO, Մոսկվա – Դուբնա, Ռուսաստանի Դաշնություն:

2007 – Մրցանակ «Բացառիկ գիտական նեկայացման» համար: Շնորհվել է Հ. Բունիաթյանի 100 ամյակին նվիրված Երիտասարդ գիտնականների կոնֆերանսին, Երևան, ՀՀ: Կազմակերպիչներ՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Հ. Բունիաթյանի անվան Կենսաքիմիայի ինստիտուտ, Հայաստանի կենսաքիմիկոսների ասոցիացիա, Երևան, ՀՀ:

2010 – Մրցանակ «Երիտասարդների գիտատեխնիկական և գիտահետազոտական ծրագրերի ամենամյա մրցույթում» հաղթելու համար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, Երևան, ՀՀ:

2015թ. – ՀՀ ՊՆ պատվոգիր

2015թ. – ՀՀ Վարչապետի հուշամեդալ

Հրատարակումներ

Ավելի քան 80 գիտական աշխատանքի հեղինակ է, որոնցից 27-ը՝ արտերկրում: Ինչպես նաև 4 ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ, որոնցից 1՝ միանձնյա, 3՝ համահեղինակությամբ

Շահած դրամաշնորհներ

2005-2014 տարիների ընթացքում շահել է 18 դրամաշնորհ և կրթաթոշակ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է