Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մարատ Հարությունի Զաքարյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1950թ.,մարտի 18֊ին, Երևան

Մասնագիտական գործունեություն

2000-ից, համատեղության կարգով, դասավանդում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի կուրսերում, որպես ասիստենտ։

2000-ից մինչև այժմ աշխատում է Երևանի թիվ 1 պոլիկլինիկայում՝ որպես սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ։

1992 թվականից աշխատել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում նույն մասնագիտությամբ, մինչև 2000 թվականը։

1976-1992 թթ․֊ի ընթացքում աշխատել է Հայաստանի կուրորտային վարչության առողջարաններում (Կիրովականի «Հայաստան», Արզնիի թիվ 1 առողջարան)՝ որպես սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ, բաժանմունքի վարիչ։

Ունի մոտ 40 գիտական աշխատություն

Անդամակցություն

2007թ.֊ից՝ «Հանդիպում» ակումբի «Ընտանիքի և ամուսնության կենտրոնի» խորհրդատու

2006թ․֊ից՝ «Սեքսուալ առողջության պաշտպանություն» ՀԿ հիմնադիր անդամ

1998-2005թթ․ «Երկիր Նաիրի» բարեգործական բժշկական հասարակական կազմակերպության փոխնախագահ

1990թ․֊ից՝ սեքսոլոգների համամիութենական ասոցիացիայի անդամ

Գիտաժողովներ և սեմինարներ

1979-2000թթ․ մասնակցել է սեքսապաթոլոգների, հոգեթերապևտների, հոգեբույժների, ուրոլոգների, էնդոկրինոլոգների հանրապետական, համամիութենական, ԱՊՀ երկրների (Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի) տարբեր՝ Երևան, Խարկով, Կիև, Լուցկ, Կերչ, Մոսկվա, Լենինգրադ, Դոնի Ռոստով, Թբիլիսի և այլ քաղաքներում անցկացված

համագումարների և գիտաժողովների։

Շքանշաններ, պատվոգրեր և պարգևներ

1979 Орден “60 лет Вооруженных сил СССР”.

1998-2005թթ․ ընթացքում արժանացել է ՀՀ տարբեր մարզերի և քաղաքների քաղաքապետերի, մարզպետների, զինվորական ստորաբաժանումների հրամանատարների շնորհակալագրերին և պատվոգրերին։

2005թ․֊ին ստացել է Հայաստանի Հանրապետության Առաջին Գնդի 15րդ տարելիցի կապակցությամբ պատվոգիր։

Հրատարակված գիտահանրամատչելի աշխատանքներ

Հանրապետության տարբեր լրատվամիջոցներում պարբերաբար տպագրվում են հոդվածներ՝ նվիրված սեռական դաստիարակությանը և սեռական առողջությանը, ամուսնական զույգերի ներդաշնակության և համատեղելիության խնդիրներին, ընտանեկան կոնֆլիկտներին և դրանց

արդյունավետ լուծման հարցերին, նևրոզներին, անպտղությանը, տղամարդկանց և կանանց սեռական խանգարումներին, և այլն։ Ներկայումս, ՀՀ֊ում հրապարակվել են շուրջ 500 գիտահանրամատչելի հոդվածներ և հարցազրույցներ։ Պարբերաբար ելույթ է ունենում ռադիոյի և հեռուստատեսության տարբեր ալիքներով,

ամենատարբեր հաղորդումների շրջանակներում, մասնակցել է բազում հասարակական,բարեգործական ծրագրերի

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու որդի։