Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մարինե Գառնիկի Բալասանյան

Ծննդյան տարեթիվ, վայր

1959թ. ք. Երևան

Աշխատանքային գործունեություն

2011 թ-ից աշխատում է ֆարմակոլոգիայի ամբիոնում որպես ամբիոնի վարիչ

2011թ-ից ԵՊԲՀ ատեստացիոն հանձնաժողովի անդամ է, Էթիկական կոմիտեի հանձնաժողովի նախագահի տեղակալ և դեղագիտական մասնագիտական առարկաների ցիկլային հանձնաժողովի նախագահ:

2013-ից համակարգում է Հայաստանի ԲՈՒՀ-երի դոկտորալ կրթության վերափոխումների Եվրոպական VERITAS նախագիծը

2011-2013 թթ ղեկավարել է Բարձրագույն կրթության որակի ապահովման Եվրոպական DIUSAS և PICQA ԵՊԲՀ նախագծերը

2004-2009 թթ եղել է Տեսական բժշկություն մասնագիտական խորհրդի գիտքարտուղար և ԵՊԲՀ գիտքարտուղար

2004-2007 թթ եղել է «Հայաստանի բժշկագիտություն» հանդեսի պատասխանատու քարտուղարը

2007-2011թթ աշխատել է ֆարմացիայի ամբիոնում որպես ամբիոնի վարիչի պաշտոնակատար

1998-2007թթ. աշխատել է դեղագիտական քիմիայի ամբիոնում որպես ասիստենտ, դոցենտ և պրոֆեսոր

1998թ-ին ընդունվել է դոկտորանտուրա ՌԴ Մոսկվայի ֆարմակոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում ֆարմակոլոլոգիա մասնագիտությամբ

1994-1998թթ. աշխատել է ՌԴ Մոսկվայի ֆարմակոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի ուղեղային արյան շրջանառության խանգարումների ֆարմակոլոգիայի լաբորատորիայում որպես ավագ գիտաշխատող

1986-1994թթ. աշխատել է ֆարմակոլոգիայի ամբիոնում որպես կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող և ասիստենտ

1982-1986թթ. աշխատել է ԵՊԲՀ դեղագիտական քիմիայի ամբիոնում որպես ավագ լաբորանտ

Գիտական գործունեություն

1988թ պաշտպանել է թեկնածուական, իսկ 2003 թ դոկտորական թեզը, երկուսն էլ դեղաբանություն մասնագիտությամբ

Վերապատրաստումներ

Մասնագիտական վերապատրաստումներ է անցել Սալոնիկիյի, Մալտայի և Կամերինոյի, Հայդելբերգի, Բաթ ՍՊԱ, Զերոնայի, Հելսինկիի, համալսարաններում:

Բարձրագույն ուսուցման որակի ապահովման գծով վերապատրաստում է անցել Կոբլենզի, Լեմանի, Փարիզի մանկավարժական և Մյունքենի տեխնիկական համալսարաններում:

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 4 թեկնածուական թեզեր:

Հրապարակումներ

Հեղինակ է 156 տպագիր աշխատանքների (46 վերջին 5 տարիներին), այդ թվում 4 ուսումնամեթոդական ձեռնարկ, 2 հեղինակային իրավունք, 2 նորարարության արտոնագիր: