Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մելիք Ռազմիկի Սողոմոնյան

Կրթություն

2018թ. «Բուժհաստատությունների կառավարում» դասընթաց, Հանրային առողջության ֆակուլտետ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Երևան.

2014թ. Ասպիրանտուրա, Հայ ռուսական (Սլավոնական) համալսարան, Իրա­վաբա­­նական ֆակուլտետ (Իրավունք ԺԲ.00.05), Երևան.

2004թ. «Օրենսդրության բարեփոխումներ և զարգացում» դասընթաց, Հայաստանի Ազգային ժողով և Հունգա­րիայի պառլամենտ, Բուդապեշտ.

2003թ. «Օրենսդրության զարգացում» վերապատրաստման ծրագիր, Հայաստանի Ազգային ժողովի իրավաբանական վարչություն և Գերմա­նիայի Բուդեսթագի Գիտական ծառայություն, Բեռլին.

1994թ. «Իրավունքի մագիստրոս», Երևանի պետական համալսարանի իրավաբա­նական ֆակուլտետ, Երևան.

Մասնագիտական գործունեության ոլորտ և հետաքրքրություններ`

քաղաքացիական իրավունք, առողջապահական իրավունք, կրթական իրավունք, կորպորատիվ իրավունք, կառավարում.

Աշխատանք

2024 Մեդակադեմիայի դոցենտ

2012 թվականից ԵՊԲՀ Առողջապահական իրավունքի կրթական խմբի ղեկավար.

2006 թվականից ԵՊԲՀ Իրավաբանական բաժնի պետ.

Աշխատանքային փորձ

2011-2019թ. «Օմբուդսմեն» իրավաբանական ընկերության նախագահ.

2011-2012թ. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավար­ժական համա­լսա­րանի Իրավաբանական ծառայության պետ.

2007-2012թ. ԵՊԲՀ Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի իրավա­գիտության դասախոս, ավագ դասախոս.

2004-2006թ. ԵՊԲՀ իրավախորհրդական.

2005-2007թ. Հայաստանում ֆրանսիական համալսարանի Իրավաբանական ֆակուլ­տետի մասնագիտական պատասխանատու.

2004-2010թ. Հայաստանում ֆրանսիական համալսարանի Իրավաբանական ֆակուլ­տետի «Կորպորատիվ իրավունք», «Իրավական բարեփոխումներ» առարկաների դասախոս.

1999-2004թ. Հայաստանի Ազգային ժողովի Իրավաբանական վարչության քաղաքացիական և տնտեսական օրենսդրության փորձաքննության բաժնի առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ.

1997-1999թ. «Բանկիր» ընկերության գործադիր տնօրեն.

1994-1995թ. «Էրեբունի» առևտրային բանկի մասնաճյուղի կառավարիչ.

1991-1994թ. «Էրեբունի» առևտրային բանկի իրավախորհրդատու.

Գիտական, հասարակական, այլ մասնագիտական գործունեություն

2012-2023թ. «Առողջապահական իրավունք» դասախոսությունների ժողովածու­ների հեղինակ և համահեղինակ (ԵՊԲՀ).

2017թ. Իրավաբանական հանրագիտարանի համահեղինակ («Вектор науки» Тольяттин­ского Государственного Университета, ԱԳ150).

2017թ. «Իրավաբանական անձինք որպես քրեական պատասխանատվության սուբյեկտ» աշխատության հեղինակ (ՀՌՍՀ).

2015թ. «Կորպորացիաների քրեական պատասխանատվության հիմնա­խնդիրները» գիտական հոդվածի հեղինակ («Բժշկություն, գիտություն և կրթություն» գիտատեղեկա­տվական հանդես).

2012թ. «Հայաստանի իրավական բարեփոխումները և հիմնախնդիրները» գիտական հոդվածի հեղինակ («Արդարադատություն» հանդես).

1999-2004թ. օրենքների նախագծերի հեղինակ և համահեղինակ (ՀՀ Ազգային ժողով).

1999-2003թ. «Կաճառ» իրավունքի զարգացման և բարեփոխումների ծրագրի դասախոս.

2019 թվականից Առողջապահական իրավունքի խորհրդի նախագահ.

2019 թվականից Մեդակադեմայի խորհրդի նախագահ.

2012 թվականից ԵՊԲՀ Գիտական խորհրդի անդամ.

2010 թվականից ԵՊԲՀ Էթիկայի կոմիտեի անդամ.

Պարգևատրումներ, այլ տվյալներ

2016թ. Հայաստանի Պաշտպանության նախարարի «Դրաստամատ Կանա­յան» մեդալ.

2015թ. Հայաստանի Կրթության և գիտության նախարարի պատվոգիր.

2015թ. Հայաստանի Պաշտպանության նախարարի հոբելյանական մեդալ.

2012թ. Հայաստանի Պաշտպանության նախարարության «ԵՊԲՀ Ռազմաբժշկական ֆակուլտետի շնորհակալագիր».

2010թ. Հայաստանի Կրթության և գիտության նախարարի շնորհակալագիր.

2010թ. ԵՊԲՀ արծաթե մեդալ.

1999թ. «Միջնորդ դատավորի» (ԱՐ) կոչում.

Ռուսերեն լեզվի գերազանց, գերմաներեն և անգլերեն լեզուների միջին իմացություն.

Տեղեկատվական տեխնոլոգիաների հմտություններ.

Հետաքրքրություններ` գեղանկարչություն.

Ծառայություն զինված ուժերում, Հայաստան: