Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր
1973թ., հունվարի 4, ք. Երևան
Վերապատրաստումներ. 2015թ., 2018թ., 2022՝ «Հոգեբանություն», «Մանկավարժություն», «Թեստերի կազման մեթոդաբանություն», 2021թ.` «Կարողություններին միտված ուսումնառության գործընթացի կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացում», մասնակցություն ավելի քան 200 շարունակական բժշկական կրթության (CME) առցանց դասընթացներին՝ ստանալով առցանց սերտիֆիկատներ և կրեդիտներ։
Աշխատանքային գործունեություն
1999-2012թթ.՝ շտապ օգնության կանչերը սպասարկող բժիշկ ք. Աբովյանում (1999-2010թթ.) և Երևանում (2011-2012թթ.)։
Սկսած 2012-ից՝ ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոն. ավագ լաբորանտ (2012-2014), ասիստենտ (2014-2015), դասախոս (2016 թ.-ից)։
Սկսած 2012-ից՝ մանկաբուժական և նեֆրոլոգիական հիվանդների վարում և խորհրդատվություն «Մուրացան» հհ-ում, մասնակցություն տարբեր գիտագործնական համաժողովներին, դասընթացների ծրագրերի կազմում և վարում վերապատրաստվող բժիշկների և բուժքույրերի համար։
Սկսած 2014-ից՝ ամբիոնի թեստային բազայի պատասխանատու + մանկաբուժության ուսումնամեթոդական նյութերի պատրաստում 3 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։
2017թ.՝ ԵՊԲՀ քոլեջի մանկաբուժության դասընթացների ծրագրի կազմում և նյութերի պատրաստում, մանկական գաստրոէնտերոլոգիայի դասընթացների վարում մարզերում։
2017-2020թթ. Օֆիսային սպիրոմետրիա «Մուրացան» հհ-ում:
Սկսած 2019-ից՝ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ուսումնական մասի պատասխանատու, առարկայական ուսումնամեթոդական հանձնաժողվի քարտուղար, մանկաբուժության կլինիկական օրդինատուրայի քննական հանձնաժողովի անդամ:
Գիտական գործունեություն
Սկսած 2012-ից՝ մի շարք գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ։
Անձնական տվյալներ
Ամուրի