Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր
1963թ. 22 սեպտեմբեր, ք. Երևան
Աշխատանքային գործունեություն
2014թ.-ից առ այսօր խորհրդատու պրոֆեսոր «Հերացի» համալսարանական կլինիկայում
2011թ․-ից առ այսօր Մ․Հերացու անվան ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկաբուժական թիվ 2 կլինիկայի ղեկավար
2008-2011թթ. Համալսարանական մանկաբուժական կլինիկայի ղեկավար
2009-2011թթ. Մ․Հերացու անվան ԵՊԲՀ մանկաբուժության և գինեկոլոգիա մասնագիտությունների ցիկլային հանձնաժողովի նախագահ
2007-2011թթ. Մ․Հերացու անվան ԵՊԲՀ մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 2 ամբիոնի վարիչի պաշտոնակատար
2005-2007թթ․Մ․Հերացու անվան ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 2 ամբիոնում որպես դոցենտ
1997- 2005թթ․ Մ․Հերացու անվան ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 2 ամբիոնում որպես ասիստենտ
1994-1996թթ․ կլինիկական օրդինատոր, Մոսկվայի ԲԳԱ Մանկաբուժության գիտահետազոտական ինստիտուտ
1987-1994թթ․ մանկաբույժ, Երևանի մանկական կլինիկական №3 հիվանդանոց
1986-1987թթ. բժիշկ-ինտերն մանկաբույժ, «Երևանի մանկական կլինիկական №3 հիվանդանոց
Գիտական գործունեություն
2001թ. – թեկնածուական թեզ «Լյարդի ֆունկցիոնալ վիճակը երեխաների գաստրոդուոդենիտի և հեպատոբիլիար հիվանդությունների ժամանակ» թեմայով, բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի շնորհում
Գրանտային ծրագրեր
1. 2004 – «Աստղիկ»
2. 2007 – Լյարդի ֆունկցիոնալ վիճակը գաստրոդուոդենիտի և հեպատոբիլիար հիվանդությունների ժամանակ երեխաների մոտ» գիտական թեմայի ղեկավար
2007թ.-ից – Գրախոսականների, ընդդիմախոսականների իրականացում
2009թ. – «Տարածված Մանկական Հիվանդությունների վարումը առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) Պրակտիկայում» ուսումնական ձեռնարկի համահեղինակ
2010թ. – Մանկաբուժություն ուսումնական ձեռնարկի խմբագիր
2011թ. – դոկտորական ատենախոսություն «Երեխաների լյարդի վաղ ախտահարման առանձնահատկությունները մի շարք հիվանդությունների ժամանակ» թեմայով, բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի շնորհում
Պարգևներ
2010թ. Մ․Հերացու անվան ԵՊԲՀ 90-ամյակի կապակցությամբ շնորհվել է արծաթե մեդալ
Անդամակցություն
2007թ. ԵՊԲՀ փորձագիտական հանձնաժողովի անդամ
2007թ. կլինիկական օրդինատորների քննական հանձնաժողովի անդամ
2007թ․-ից Մ․Հերացու անվան ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի խորհրդի անդամ
2007-2011թթ. Մ․Հերացու անվան ԵՊԲՀ գիտական խորհրդի անդամ
2008թ. Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի անդամ
2011թ. ուսումնամեթոդական ցիկլային հանձնաժողովի անդամ
2012թ. իմունականխարգելման հանրապետական խորհրդատվական հանձնաժողովի անդամ
2012թ. դատաբժշկական փորձաքննությունների փորձագետ
2016թ․Ռուսաստանի Մանկաբուժների Ասոցիացիայի անդամ
Մասնագիտական գործունեություն
2002թ․ – «Մանկական Գաստրոէնտերոլոգիա», Աթենք, Հունաստան
2005թ․ – «Մանկական Անհետաձգելի Բժշկություն», սեմինար, Զալցբուրգ, Ավստրիա
2006թ․ – «Նեֆրոլոգիա», սեմինար, Զալցբուրգ, Ավստրիա
2009թ․ – «Ընդհանուր Մանկաբուժություն» սեմինար, Զալցբուրգ, Ավստրիա
2011թ. – Ռուսաստանի մանկաբույժների XV Միջազգային կոնգրես և բուժքույրերի I ֆորում, ք. Մոսկվա, ՌԴ
2012թ. – Շնչառական օրգանների հիվանդությունների բուժման ժամանակակից ասպեկտները ապացուցողական բժշկության տեսանկյունից, Հայաստան
2013թ. – Վերապատրաստման դասընթացներ, Բելգիա
2014թ. – Երեխաների առողջության գիտական կենտրոնի և ԵՊԲՀ միջև պայմանագրի կնքման վերաբերյալ քննարկումներ, Մոսկվա, Ռուսաստան
2014թ. – ք. Երևանի և ՀՀ մարզերում աշխատող բժշկների և բուժքույրերի վերապատրաստման գործընթացի ղեկավար
2015թ. – Իմունիզացիա, Լոնդոն, Անգլիա
2015թ. – Իտալիա, Ֆլորենցիա, 7-րդ Եվրոպական մանկաբուժական համաժողով
2016թ. – «Ալերգիաների մոլեկուլյար ախտորոշման բազային մակարդակը», Մոլեկուլյար ալերգոլոգիայի և իմունոլոգիայի համալսարան Ավստրիա, ՀՀ, 5 տեսական կրեդիտ
2016թ. – «OMI մանկաբուժական սատելիտ սիմպոզիում» Գռացի բժշկական համալսարանի հովանավորությամբ, Ամերիկյան Ավստրիական հիմնադրամ, Հայաստան, 8 տեսական կրեդիտ
2017թ․ – «Համալսարանական Մանկաբուժության արդի խնդիրները» համաժողով, ք․Երևան, (զեկույց)
2017թ. – Իտալիա, Հռոմ, Մանկաբուժական համաշխարային գագաթաժողով (ելույթ)
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 դուստր, 1 թոռնուհի