Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Օլգա Լեոնտիի Սոցկայա

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1949 թ.,19.02, Ռուսաստանի Դաշնություն

Աշխատանքային գործունեություն

2012 թ.-ից մինչև այսօր Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն ՍՊԸ , մանկաբարձ-գինեկոլոգ 

2016 թ. վերընտրվել է դոցենտ ԵՊԲՀ  ֆթիզիատրիայի ամբիոնում

2014 թ.-ից ԵՊԲՀ համատեղելիությամբ դոցենտ ֆթիզիատրիայի ամբիոնում 

2006-2012 թթ. Ուրոլոգիայի կենտրոն ՓԲԸ, մանկաբարձ-գինեկոլոգ

2005-2012 թթ. «Նյու-Մեդ» կլինիկայի ուրոգինեկոլոգիայի կենտրոն, մանկաբարձ-գինեկոլոգ

2005-2006 թթ. Սուրբ Մարիամ առողջապահական համալիր ՍՊԸ, մանկաբարձ-գինեկոլոգ

2004-2005 թթ. 2-րդ կլինիկական հիվանդանոց, գինեկոլոգ

2001 թ. ԵՊԲՀ ֆտիզիոպուլմոնոլոգիայի ամբիոնի դոցենտ

1999-2001 թթ. ամբիոնի ասիստենտ, ԵՊԲՀ

1995-2004 թթ. Վերածնունդ պլաստիկ ուրոգինեկոպրոկտոլոգիայի կենտրոն, բժիշկ-գինեկոլոգ

1995-1996 թթ. «Նաիրի» ԲԿ, ուրոպրոկտոգինեկոլոգիայի բաժանմունք, բժիշկ-գինեկոլոգ

1993-1995 թթ. Ա.Լ.Միքայելյանի անվան Վիրաբուժության ինստիտուտ, մանկաբարձ-գինեկոլոգ

1974-1993 թթ. Հանրապետական Տուբ. կլինիկական հիվանդանոց, մանկաբարձ-գինեկոլոգ

1972-1973 թթ. անցել է ինտերնատուրա

Թեկնածուական ատենախոսություն

1998 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝  «Հայաստանում կանանց սեռական տուբերկուլյոզի կլինիկական ընթացքը և նրա ախտորոշման ժամանակակից սկզբունքները» թեմայով ՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ և ներքին հիվանդություններ ֆթիզիատրիա մասնագիտությամբ ՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

Անդամակցություն

2006 թ.-ից Ռուսաստանի բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ

Վերապատրաստումներ

Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների, վերապատրաստվել է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

19.10 2015 թ.- 04.12 2015 թ. անցել է կատարելագործման դասընթաց «Մանկաբարձության և գինեկոլոգիայի ժամանակակից հարցերը» թեմայով

2013 թ. մասնակցել է «Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ, գենետիկ թրոմբոֆիլիա և թրոմբոհեմոռագիկ բարդությունները կլինիկական պրակտիկայում» խորագրով գիտաժողովին

11-13.10 2014 թ. մասնակցել է « Հեմոստազի ձեռքբերովի և բնածին դեֆեկտներ միջազգային գիտաժողովին»

2015 թ. հուլիսի 1-ին մասնակցել է «Պտղաբերության պահպանում գիտագործնական միջազգային գիտաժողովին»

2016 թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը մասցնակցել է «ISSAM X միջազգային գիտաժողովին»

2017 թ. մայիսի 6-ին մասնակցել է Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ և բանավեճային հարցեր գիտագործնական սեմինարին

Տպագրված 33 գիտական աշխատանքների և 1 մոնոգրաֆիայի հեղինակ է

Ունի հրատակումներ տեղական և արտասահմանյան ամսագրերում

Պարգևատրումներ, կոչումներ

26.03.2003 թ. որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում բժշկագիտություն մասնագիտությամբ, ԵՊԲՀ

2006 թ. Ռուսաստանի բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ է

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 երեխա