Ծննդյան տարեթիվ, վայր
1975թ, ք. Երևան
Աշխատանքային գործունեություն
2016թ. օգոստոսի 29-ից նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ
2013-2016թթ. – աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հանրային առողջության բաժնում, որպես գլխավոր մասնագետ
2011-2013թթ. – աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հանրային առողջության բաժնում, որպես առաջատար մասնագետ
2011թ. սեպտեմբերի 1-ից – աշխատում է Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնում, որպես ավագ դասախոս
2009-2011թթ. – աշխատել է ՀՀ ԱՆ ԱԱԻ համաճարակաբանության և բժշկական ինֆորմատիկայի ամբիոնում, որպես ասիստենտ /համատեղության կարգով/
2002- 2011թթ. – աշխատել է ՀՀ ԱՆ աշխատակազմի ՊՀՀՏ Երևան քաղաքի Շենգավիթի տարածքային կենտրոնում, որպես համաճարակաբան
Գիտական գործունեություն
Ավելի քան 13 գիտական հոդվածներ, 1 ուսումնական ձեռնարկ և հետազոտական աշխատանքներ
ԱՀԿ-ի հետ համագործակցություն
2014,2017 թվականներին համակարգել է «Ճանապարհային անվտանգությունը աշխարհում» 3–րդ, 4-րդ զեկույցի կազմման աշխատանքների տվյալների հավաքագրման գործընթացը
2014թ. համակարգում է Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի գործընթացը Հայաստանում
2015թ. համակարգել է Հանրային առողջապահության ծառայությունների և կարողությունների գնահատման գործընթացը
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա