Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սամվել Չուբարի Զաքարյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1966թ., 12 փետրվար, ք. Երևան

Աշխատանքային գործունեություն

2007թ – առ այսօր ԵՊԲՀ վիրաբուժական հիվանդությունների թիվ 3 ամբիոն, ամբիոնի դոցենտ, Նաիրի բժշկական կենտրոնի երկրորդ վիրաբուժական բաժանմունքի վարիչ

2004թ. – 2007 ԵՊԲՀ վիրաբուժական հիվանդությունների թիվ 1 ամբիոն, ամբիոնի դոցենտ

2002թ. – 2004 ԵՊԲՀ վիրաբուժական հիվանդությունների թիվ 1 ամբիոն, ամբիոնի ասիստենտ

1994թ. – 2002 ԵՊԲՀ վիրաբուժական հիվանդությունների թիվ 1 ամբիոն, ավագ լաբորանտ

1984-1986թթ – ՍՍՀՄ բանակ, զինծառայող

Գիտական գործունեություն

2001թ. – պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտականաստիճան

2007թ. – Եգիպտոսի հանրապետություն, վերապատրաստման կուրս «Վիրաբուժական գիտություններ» ծրագրով

2008թ. – ք. Կալինինգրադ, վերապատրաստում «Որովայնի առաջային պատի և կերակրափողի ստոծանիական բացվածքի ճողվածքների վիրաբուժական բուժման ժամանակակից տեխնիկայի առանձնահատկությունները», ծրագրով

2008թ. – ք. Մոսկվա, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի բուժաշխատողների որակավորման բարձրացման ֆակուլտետ, վերապատրաստում «Ճարպակալման վիրաբուժություն» ծրագրով

2009թ. – ք. Կազան, վերապատրաստում «ճողվածքների բուժման էնդովիդեովիրաբուժական տեխնոլոգիաները» ծրագրով

2011թ. – ք. Գենտ, Բելգիա, մասնակցություն ճողվածքների Եվրոպական ասոցիացիայի 33-րդ միջազգային կոնգրեսին

2015թ. – ք. Միլան, Իտալիա, մասնակցություն որովայնի առաջային պատի ճողվածքների առաջին համաշխարհային կոնգրեսին

2016թ. – ք. Ռիջեկա, Ռիջեկայի վիրաբուժական համալսարան, վերատրաստում «Լապարոսկոպիկ կոլոռեկտալ վիրաբուժություն» ծրագրով

Մասնագիտական գործունեություն

1992թ.-ից Վիրաբուժության հայկական ասոցիացիայի անդամ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 որդի, 2 դուստր