Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սեմյոն Լյուդվիգի Օրդույան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1951թ., մարտի 4, ք. Երևան

Աշխատանքային գործունեություն

2008-2011թթ. Համալսարանական թիվ 1 հիվանդանոցի վիրաբուժական կլինիկայի աշխատակից

2002-2008թթ. «Հայք» բժշկական կենտրոնի վիրաբուժական ծառայության ղեկավար

1999-2001թթ. ծառայության ՀՀ ԶՈւ՝ ՀՀ ԶՈւ ԿԿԶՀ-ի վիրաբուժական ծառայության ղեկավար, առաջատար վիրաբույժ, բանակի գլխավոր վիրաբույժ

1996-1998թթ. թիվ 8 բուժմիավորման վիրաբուժական կլինիկայի ղեկավար

1994թ.առ այսօր տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի վարիչ

1991-1994թթ. վիրաբուժության թիվ 3 ամբիոն, պրոֆեսոր և միաժամանակ թիվ 6 բուժմիավորման վիրաբուժական բաժանմունքի ղեկավար

1990-1991թթ. ընդհանուր վիրաբուժության ամբիոն, ավագ գիտաշխատող և ամբիոնի ասիստենտ

1987-1990թթ. ընդհանուր վիրաբուժության ամբիոն, ավագ գիտաշխատող

1978-1987թթ. ընդհանուր վիրաբուժության ամբիոն, ավագ լաբորանտ և միաժամանակ թիվ 3 բուժմիավորում, բժիշկ-օրդինատոր

1978թ հունվար ամսից առ այսօր Երևանի պետական բժշկական ինստիտուտ այնուհետև Մ. Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարան

1976-1978թթ. Համամիութենական գիտական վիրաբուժության կենտրոնի Երևանյան մասնաճյուղ – կրտսեր գիտաշխատող

1970-1973թթ. N6 բուժմիավորում, վիրաբուժական բաժանմունքի բուժակ

Գիտական գործունեություն

1976թ. ք. Մոսկվա, թեկնածուական ատենախոսության պաշտպանություն (ԲԳԹ-ի դիպլոմ)

1990թ. ք. Մոսկվա, դոկտորական ատենախոսության պաշտպանություն ԲԳԴ-ի դիպլոմ)

2004թ.  պրոֆեսորի գիտական կոչում

Պարգևներ

ՀՀ առողջապահության նախարարության պատվոգիր

Գիտության և կրթության նախարարության շնորհակալագիր ՀՀ ԱՆ պատվոգիր ԵՊԲՀ-ի ոսկե կրծքանշան (ԵՊԲՀ-ի 70-ամյակի կապակցությամբ) ԵՊԲՀ-ի ոսկե կրծքանշան (ԵՊԲՀ-ի 90-ամյակի կապակցությամբ)

Մասնագիտական գործունեություն

ՌԴ «Հերնիոլոգիա» գիտամսագրի խմբագրական խորհրդի անդամ

ՀՀ Վիրաբուժական գիտական ընկերության ղեկավար մարմնի անդամ

ԵՊԲՀ-ի վիրաբուժական հիվանդություններ ցիկլային մեթոդական հանձնաժողովի նախագահ

ԵՊԲՀ-ի վիրաբուժական հիվանդությունների փորձագիտական հանձնաժողովի նախագահ

ԵՊԲՀ-ի բազային ծրագրի Վիրաբուժական մասի համակարգող

ՀՀ ԲՈՀ-ի Գիտական աստիճաններ շնորհող «Բժշկական Գիտություններ» 027 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար

ԵՊԲՀ-ի Գիտական խորհրդի անդամ

ԵՊԲՀ-ի բուժական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ

ԵՊԲՀ-ի գաղտնի տեղեկություններ պարունակող գիտական նախագծերի փորձաքննության հանձնաժողովի անդամ

Հեղինակ և համահեղինակ է ավելի քան 100 տպագիր աշխատանքների, համահեղինակ է 20 ուսումնական ձեռնարկի և 1 մենագրության:

Վերջին 5 տարիներին ունի 14 գիտական աշխատանքներ, ղեկավարել է 1 պաշտպանված թեկնածթւական ատենախոսություն, համահեղինակ է 3 ուսումնական ձեռնարկների:

Եղել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների կազմակերպչական խմբի անդամ և մասնակից, հանդես է ունեցել զեկուցումներով:

Հայաստանի հանրապետական կուսակցություն 2002թ. –ից 11, 12, 13 համագումարների պատգամավոր:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 1 որդի