Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սերգեյ Գերասիմի Սարգսյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1964թ., 9 օգոստոս, Երևան

 

Աշխատանքայինն գործունեություն

2016 – առ այսօր Մանկաբուժության գիտական խորհդի անդամ

2011 – առ այսօր ԵՊԲՀ Գիտական ատեղնախոսությունների առաջնային նյութի վերստուգիչ հանձնաժողովի անդամ

2006 –առ այսօր դոցենտ, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության ամբիոն

2007 –առ այսօր թոքաբանական բաժանմունքի խորհրդատու, “Արաբկիր” Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ (ԵԴԱԻ)

1998 – առ այսօր Պարբերական հիվանդության մանկական ազգային կենտրոնի բժիշկ, “Արաբկիր” Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ (ԵԴԱԻ)

1990 – 1993թթ հերթապահ մանկաբույժ, “Արաբկիր” բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ (ԵԴԱԻ) / նախկին Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց

1990 -1992թթ ավագ լաբորանտ, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության ամբիոն

1992 – 2006թթ Գիտական թեմայի պատասխանատու գիտաշխատող, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության ամբիոն

1994 – 2006թթ ասիստենտ, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության ամբիոն

Կազմակերպչամեթոդական, բժշկական կրթության և հանրային առողջապահական ոլորտներում

1994 – 2001թթ ծրագրի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության “Երեխաների սուր շնչառական հիվանդությունների դեմ պայքարի“ ծրագիր, 1999 –ից “Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման” ծրագրի ղեկավար

2003 առ այսօր ղեկավար, “Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ” –ի (Երեխայի առողջության հանրապետական կազմակերպչական մեթոդաբանական կենտրոն), “Արաբկիր Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ”

2003թ ծրագրի խորհրդատու, Հայաստանում առողջապահական համակարգի տեղեկատվական ծրագրի փաթեթի ստեղծում / ՀՀ ԱՆ / ՀԲ ծրագրի գրասենյակ

2004 – 2007թթ առողջապահական խորհրդատու, առողջապահության ոլորտում հանրային հակա-կոռուպցիոն մոնիտորինգի աշխատանքային խումբ, ՀՀ Կառավարություն / ՄԱԿ –ի Զարգացման ծրագրի հետ համատեղ

2004 –ից առ այսօր մանկաբուժության ոլորտում շարունական բժշկական կրթության ծրագրերի ղեկավար, Արաբկիր ԲՀ – ԵԴԱԻ / Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա

2005 – առ այսօր երեխաների զարգացման և վերականգնման ծրագրերի ղեկավար / ավագ խորհրդատու, Արաբկիր ԲՀ – ԵԴԱԻ / Արաբկիր բարեգործական մանկական հիմնադրամ

2005 – առ այսօր դեռահասային առողջության ծրագրերի ղեկավար / խորհրդատու, Արաբկիր ԲՀ – ԵԴԱԻ

2005 – առ այսօր Եվրոպական “Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի” հետազոտություն (ԴԵԱՎ) հայաստանյան հետազոտություն ազգային գլխավոր հետազոտող, Արաբկիր ԲՀ – ԵԴԱԻ

2015 – առ այսօր մանկական պալիատիվ օգնության ծրագերի ղեկավար / ավագ խորհրդատու, ՀՀ ԱՆ, Արաբկիր ԲՀ – ԵԴԱԻ / Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա

2015 – 2016թթ աշխատանքային խմբի անդամ, ենթախմբի ղեկավար, “Հայաստանում երեխաների և դեռահասների առողջության և զարգացման 2016 -2020 թթ. ռազմավարության” մշակման ՀՀ ԱՆ աշխատանային խումբ, ընդունված է ՀՀ Կառավարության կողմից 2016 թ. սեպտեմբերի 2 –ին

Կարճաժամկետ և միջնաժամկետ գործուղումներ / աշխատանք արտերկրում

1995թ կլինիկական դասավանդող / ՄԱԿ –ի մանկական հիմնադրամի փորձագետ, “Երեխաների սուր շնչառական և փորլուծային հիվանդությունների վարման” դասընթաց, Սուխումի, Աբխազիա, Վրաստան

1996թ կլինիկական դասավանդող/ ԱՀԿ փորձագետ, “Երեխաների սուր շնչառական հիվանդությունների վարման” դասընթաց, Քիշնև, Մոլդովա

1998թ դասավանդող/ ԱՀԿ փորձագետ, Երեխաների հիվանդությունների ինտեգրացված վարման ԱՊՀ տարածաշրջանային առաջին դասընթաց, Ալմատա, Ղազախստան

1998թ – 2001 ԱՀԿ Կենտրոնակայանի Երեխաների և դեռահասների առողջության առաջատար փորձագիտական կոմիտեի անդամ, Ժնև, Շվեյցարիա

2000թ կլինիկական դասավանդող/ ԱՀԿ փորձագետ, մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ազգային դասընթաց, Ուլան Բատոր, Մոնղոլիա

2001թ ԱՀԿ բժշկական աշխատակից / ՉԺՀ ԱՆ / Բեյջինի մանկաբուժության մայրաքաղաքային ինստիտուտի կից խորհրդատու, Բեյջին, Չինաստան

2008թ – 2016 Աշխատանքային խմբի անդամ / ամառային դպրոցների դասավանդող, “Արդյունավետ դեռահասային առողջության ուսուցման” (EuTEACH) Եվրոպական ցանց, Լոզանի համալսարան, Շվեյցարիա և Սանքթ Պետերբուրգի Հյուսիս Արևմտյան բժշկական ակադեմիա, Ռուսաստան

2011թ 2015 Խորհրդատու, ՄԱԿ-ի Մանկական և ՄԱԿ –ի բնակչության հիմնադրամների ծրագրեր / Թուրքմենստան

2015թ դպրացականնների շրջանում հետազոտության խորհրդատու, Ուզբեքստան

2014թ -ից առ այսօր ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի երեխաների և դեռահասների առողջության ոլորտի տարբեր ծրագերի փորձագետ

Այլ աշխատանք

1981-1982թթ Լեկալ պատրաստող բանվոր, Կլարա Ցետկինի անվան կարի ֆաբրիկա, Երևան

Ընտրված զեկուցումներ կոնգրեսներին / կոնֆերանսերին

1997- 2017 ԱՀԿ տաարբեր համաժողովներ / կոնֆերանսներ ` Հայաստան, Շվեյցարիա, Դանիա, Չինաստան, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Ղրղզստան և այլն` բանավոր

2003 Եվրոպական մանկաբուժական կոնգրես, Պրահա, բանավոր

2004 ԱՄՆ Մանկաբուժական Ակադեմիայի ազգային կոնֆենաս, Սան Ֆրանցիսկո, բանավոր

2005 Երեխաների փրկության համաշխարհային կոնֆերանս, Լոնդոն, պոսթեր

2006 Եվրոպական հանրային առողջապահական կոնգրես, Շվեյցարիա, պոսթեր

2007 ԵՊԲՀ Հոբելյանական գիտական կոնֆերանս, բանավոր (հատուկ դիպլոմ)

2007 – 2015 2րդ, 3րդ, 4րդ Միջազգային հայկական բժշկական կոնգրեսներ, Հայաստան, բանավոր

2008 – 2016 Հայաստանի ազգայի1ին, 2րդ, 3րդ, 4րդ, 5րդ մանկաբուժական կոնֆերանսներ, բանավոր

2009 Եվրոպական մանկաբուժական կոնգրես, Մոսկվա, Ռուսաստան, պոսթեր

2014 Վրաստանի ռեսպիրատոր կոնգրես, Բաթում, բանավոր, հրավիրյալ

2015 Վրաստանի մանկաբուժական կոնգրես, Թբիլիսի, բանավոր, հրավիրյալ

2015 Ռուսաստանի մանկաբուժական կոնգրես, բանավոր, հրավիրյալ

2015 Excellence in Pediatrics համաշխարհային մանկաբուժական կոնգրես, հրավիրյալ դասախոս, բացման նիստի բանավոր ելույթ, 2 այլ բանավոր ելույթ

2017 12րդ Համաշխահային բժշկական կոնգրես, Բուենոս Այրես, հրավիրյալ զեկուցող, 2 բանավոր ելույթ

Հրապարակումներ

75 հրապարակում և թեզիս Հայաստանում, Ռուսատսնում, Իսրաելում. Թուրքիայում, ԱՄՆ, Չեխիայում, Շվեյցարիայում, Դանիայում. Իտալիայում , Մեծ Բրիտանիայում

Անդամակցություն

Հայկական մանկաբուժական ասոցիացիա, փոխնախագահ

Պարգևներ

ԵՊԲՀ Ոսկե մեդալ (2010)

ԵՊԲՀ “Լավագույն գիտական զեկույցի համար” (2007)

ՀՀ ԱՆ, ՄԱԿ –ի Մանկական Հիմնադրամի, Կարմիր խաչի Միջագային ընկերության կողմից` որպես ծրագրի տնօրեն բացառիկ աշխատանքի համար (1996)

Լեզուների տիրապետում

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 տղա, մեկ աղջիկ