Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սոկրատ Ստեփանի Հովհաննիսյան

ՍՈԿՐԱՏ ՍՏԵՓԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

(1920-1996թթ.), (1962-1966թթ.)

Հայաստանում բժշկական բարձրագույն կրթության կազմակերպիչների և նյարդավիրաբուժության հիմնադիրների շարքում իր պատվավոր տեղն ունի վաստակաշատ բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոկրատ Հովհաննիսյանը: Նա ծնվել է Օրդուբադի շրջանի Բիստ գյուղում (Ադրբեջան): Նախնական կրթությունը ստացել է Նախիջևանի ինտերնացիոնալ դպրոցի հայկական բաժնում, որտեղ 7-րդ դասարանն ավարտելուց հետո, եկել է Երևան և ընդունվել բժշկական տեխնիկում:

1937 թվականին տեխնիկումը հաջողությամբ ավարտելուց հետո Ս. Հովհաննիսյանն ընդունվում է Երևանի բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետի առաջին կուրս: Ուսանողական տարիներին՝ հատկապես վերջին կուրսերում, հանգստանալու փոխարեն նա մեկնում էր գյուղական վայրեր, որտեղ կատարում էր գյուղական տեղամասային բժշկի պարտականություններ:

1941 թվականին Երևանի բժշկական ինստիտուտը ստիպված էր կրճատել ուսանողների ուսումնառության ժամկետը և տալ շրջանավարտներ: Նախատեսված ժամկետից շուտ գերազանց գնահատականներով ինստիտուտն ավարտեց նաև Ս. Հովհաննիսյանը: Կատարելով պրոպեդևտիկ վիրաբուժական կլինիկայի օրդինատորի պարտականությունները՝ նա միաժամանակ դասավանդում էր Երևանի որոշ ինստիտուտների ուսանողուհիներին՝ բուժքույրերի պատրաստման համար նախատեսված ծրագրով: 1941 թվականին Ս. Հովհաննիսյանը զորակոչվում է բանակ և պատերազմի ծանրագույն օրերին հայտնվում Կովկասի ռազմաճակատում: Ստանձնելով վիրաբուժական դաշտային շարժական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետի պատասխանատու պաշտոնը՝ ընդամենը 24-ամյա երիտասարդ մասնագետին բանակի բժշկական ծառայության ղեկավարությունը վստահում էր՝ հաշվի առնելով նրա անձնական հատկանիշները՝ վիրաբույժ-մասնագետի խոր գիտելիքները և կոլեկտիվ ղեկավարելու ձիրքը:

1946 թվականին ավարտելով ռազմաբժշկական երեքուկեսամյա գործունեությունը՝ նա վերադառնում է Երևան՝ որպես Երևանի առաջին կլինիկական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի օրդինատոր:

1947 թվականից սկսած Սոկրատ Հովհաննիսյանը կատարում է նաև բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի ասիստենտի պարտականությունները, իսկ 1949 թվականին գործուղվում է Կիև: Մասնագիտական և կատարելագործման երկարատև դասընթացներ անցնելով Մոսկվայում և Կիևում, 1951 թվականին ամփոփելով իր հետազոտությունների արդյունքները, ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ երիտասարդ գիտնականն իրեն հատուկ ջանասիրությամբ մինչև 1952 թվականը շարունակում է իր վիրաբուժական գործունեությունը Երևանի 1-ին կլինիկական հիվանդանոցում՝ միաժամանակ կատարելով բժշկական ինստիտուտի ասիստենտի պարտականությունները:

Հաշվի առնելով առողջապահության և գիտության կազմակերպչի նրա ունակությունները՝ կառավարությունը նրան է վստահում Երևանի վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի տնօրինությունը: Ինստիտուտի տնօրեն լինելուց բացի՝ Սոկրատ Հովհաննիսյանը նաև բարձրակարգ նյարդավիրաբույժ էր, և 1952 թվականին նրա ջանքերով Հայաստանում բացվեց առաջին նյարդավիրաբուժական բաժանմունքը:

1957 թվականին իր դիմումի համաձայն նա ազատվում է ինստիտուտի տնօրենի պաշտոնից՝ շարունակելով ղեկավարել նյարդային վիրաբուժության բաժանմունքը: 1958 թվականին երկար ժամանակով նորից գործուղվում է Մոսկվա, իսկ 1960 թվականին՝ Կիև:

1961 թվականին նյարդավիրաբուժության մեջ կատարելագործվելու նպատակով 4-ամսյա ժամկետով Ս. Հովհաննիսյանը գործուղվում է Անգլիա: Վերադառնալով Երևան՝ հիշյալ բնագավառներում ձեռք բերած տեսական ու գործնական գիտելիքները սկսում է հաջողությամբ կիրառել հանրապետությունում:

1962 թվականին նա նշանակվում է Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր: Ստանձնելով ինստիտուտի ղեկավարի պաշտոնը և հավատարիմ մնալով բուհի լավագույն ավանդույթներին՝ նա ձգտում է պահպանել բժիշկների պատրաստման բարձր մակարդակը, վերացնել այդ գործը խոչընդոտող սխալներն ու թերությունները, պայմաններ ստեղծել ուսումնական գործընթացի և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման համար: Նրա պաշտոնավարման ընթացքում ստեղծվում են նոր ամբիոններ: «Երքիմշին» տրեստի հանրակացարանում նրա ջանքերով ստեղծվում և գործում է ուսանողական պոլիկլինիկա, որտեղ բժշկական ինստիտուտի բարձր կուրսերի ուսանողները սպասարկում էին բանվորներին՝ իրենց փորձառու դասախոս-բժիշկների հսկողությամբ և ղեկավարությամբ:

Մինչև Խորհրդային Միության բժշկական ինստիտուտների ծրագրերի և ուսումնական պլանների մեջ նյարդավիրաբուժական դասընթաց մտցնելը Ս. Հովհաննիսյանը անձնական նախաձեռնությամբ դասավանդեց «Նյարդավիրաբուժություն» առարկան:

Որպես ռեկտոր մեծ էին նրա ջանքերը ինստիտուտի միջազգային կապերի առավել ամրապնդման ուղղությամբ: 1963 թվականին նա Երևանում կազմակերպում է համամիութենական կոնֆերանս, որի աշխատանքներին Խորհրդային Միության գիտական բազմաթիվ կենտրոնների անվանի մասնագետներ էին մասնակցում:

1965-1966թթ. Սոկրատ Հովհաննիսյանը ղեկավարում է Առողջապահության միջազգային կազմակերպության կողմից Երևանի բժշկական ինստիտուտում անցկացվող գիտաժողովի աշխատանքները:

1966 թվականին ռեկտորի պաշտոնից ազատվելուց հետո նա ինստիտուտում հիմնադրում և անձամբ ղեկավարում է իր տեսակի մեջ յուրահատուկ կլինիկական ամբիոն, որը կոչվում էր վնասվածքաբանության, ռազմադաշտային և նյարդավիրաբուժության ամբիոն, որտեղ առաջին անգամ կազմակերպում է նաև անզգայացման և վերակենդանացման դասավանդումը: Անվանի գիտնականի ծառայությունները բարձր են գնահատվել, որի արդյունքում նա արժանացել է «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի», «Կարմիր աստղի» շքանշանների, մեդալների և հանրապետության վաստակավոր բժշկի կոչման: 

yemek tarifleri betgaranti hititbet betgaranti betpark betpark betpark aviator rokubet aviator betgaranti “Betgaranti” rokubet madridbet hititbet madridbet betorder betorder supertotobet hititbet betorder betorder betvole marsbahis supertotobet supertotobet madridbet casinovale bahsegel bahsegel supertotobet betpark