Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր
1974 թ. սեպտեմբերի 11-ին ք.Երևան
Աշխատանքային գործունեություն
2011 թ.-ից առ այսօր աշխատում է Ռ.Յոլյանի անվան Արյունաբանության կենտրոնում որպես պաթոհիստոլոգ
2010 թ.-ին պարգևատրվել է ԵՊԲՀ հոբելյանական «Արծաթե մեդալով»՝ կրթության, գիտության, բժշկության և աշխատանքային բնագավառում անբասիր գործունեություն իրականացնելու համար
2010-2013 թթ. աշխատել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում որպես պաթոհիստոլոգ
2009-2014 թթ. ուսումնական մասի վարիչ ՝ ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնում
2007 թ.-ից աշխատում է ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի ամբիոնում որպես դոցենտ
2006 թ. մասնակցել է Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի բազայի հիման վրա կայացած պաթոլոգ-անատոմների միության ռուսաստանյան II համաժողովին
2002 թ.-ին կատարելագործել է մասնագիտական և մանկավարժական գիտելիքները «Մանկավարժություն», «Հոգեբանություն», «Ինֆորմատիկա» մասնագիտությունների գծով
2002-2007 թթ. աշխատել է ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի ամբիոնում, որպես ասիստենտ
2000 թ. ՀՀ Առողջապահության նախարարության Մ-3/263 որոշման հիման վրա ստացել է ախտաբանական անատոմիա և կլինիկական մորֆոլոգիա մասնագիտությամբ գործունեություն իրականացնելու լիցենզիա
1999 թ.-ին ք. Արտաշատի հիվանդանոց ՓԲԸ-ում աշխատել է որպես բժիշկ-պաթոհիստոլոգ
Դասընթացներ, կուրսեր
2014 թ. կատարելագործման կուրս է անցել ԵՊԲՀ դասախոսների որակավորման բարձրացման բաժնում՝ ուսումնառելով «Հոգեբանություն», «Մանկավարժություն», «Թեստերի կազմման մեթոդաբանություն»
2013 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Ամիլոիդոգենեզի կլինիկաձևաբանական բնութագիրը պարբերական հիվանդության ժամանակ» թեմայով և ստացել ախտաբանական անատոմիա և դատական բժշկություն մասնագիտության գծով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան
2009 թ. ԵՊԲՀ-ում անցել է կատարելագործում պաթոլոգիական անատոմիա մասնագիտությամբ (վկ. գրանց. թիվ՝ 4/317)
2007 թ. հաճախել է «Վիճակագրության մեթոդները կենսաբժշկական գիտությունների համար» դասընթացին
2003 թ.-ին պաշտպանել է ատենախոսություն` «Քմային նշիկների միջֆոլիկուլային հյուսվածքի հետմազանոթային վենուլների իմունաձևաբանական բնութագիրը խրոնիկական նշիկաբորբի ժամանակ» թեմայով և ստացել ախտաբանական անատոմիա և դատական բժշկություն մասնագիտության գծով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
Կոնֆերանսներ
«Երիտասարդ բժիշկները երրորդ հազարամյակի շեմին» (2001 թ.)
ԵՊԲՀ Երիտասարդ բժիշկների կոնգրես (2010 թ.)
Մանկական հեմատոլոգիա/օնկոլոգիայի սատելիտային սիմպոզիում (2012 թ.)
Հեպատոպաթոլոգիական կոնֆերանս (2013 թ.)
Գրանտների հավակնության իմացության կուրս (2002 թ.)
Սոմա Վազգենի Համբարձումյանը 2 ուսումնա-մեթոդական ձեռնարկների և 56 տպագրված հոդվածների հեղինակ է, որոնցից 10-ը՝ արտերկրի առաջատար ամսագրերում:
Ունի գյուտի արտոնագիր՝ տրված ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից 2014 թ.