Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սուրեն Աղոյի Ստեփանյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1967թ.,12 Մայիս, Արթիկի շրջան, գյուղ Անուշավան

Աշխատանքային գործունեություն

2018թ. այժմ -ՀՀ Առողջապահության նախարարության խորհրդատու ընդհանուր վիրաբուժության գծով

2008թ. այժմ ԵՊԲՀ, Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, պաշտոնակատար,Երևան

2018թ. այժմ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի Վիրաբուժության կլինիկայի ղեկավար՛՛:

2008-2018թթ.  Վիրաբուժության կլինիկայի ղեկավար, «Արմենիա» ՀԲԿ, Երևան

2007թ. – 2008թ. «Արմենիա» ՀԲԿ, Վիրաբուժական թիվ1 բաժանմունքի վարիչ

2005թ. – 2008թ. ԵՊԲՀ Վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնի դոցենտ

1996թ. – 2005թ. ԵՊԲՀ, Վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնի ասիստենտ

1995թ – 1996թ Վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնի ավագ լաբորանտ

1990թ. – 1991թ. Ա.Լ.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի սրտային վիրաբուժության բաժանմունքի բուժակ

Գիտական գործունեություն

2000թ. ապրիլի 17-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ստամոքսաելքը պահպանող վիրահատությունները ստամոքսի խոցային հիվանդության վիրաբուժական բուժման մեջ»՝  ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2013թ. մարտի 1ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Որովայնի կպումային հիվանդության պաթոգենեզի, կանխարգելման և բուժման որոշ ասպեկտնասպեկտներ»՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 2018-ից պրոֆեսորի կոչում:

Հարյուր քսանհինգ /125/ հրապարակումներ համալսարանի, հանրապետական, արտասահմանյան ժողովածուներում և պարբերականներում, զեկուցումներ կոնֆերանսներում

Երեք /3/ ռացիոնալիզատորական առաջարկություններ որովայնային վիրաբուժության բնագավառում.

«Վիրաբուժական հիվանդություններ» դասագրքի երկու հատորների մասնագիտական խմբագրում, /1999թ. և 2010թ հրատարակում/

ԵՊԲՀ «Վիրաբուժություն» ուսումնական ձեռնարկի 12 հատորների /հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով/ հեղինակ և խմբագիր

Պարգևներ

2010թ. – ԵՊԲՀ, Ոսկե մեդալ

2016թ. – «Մխիթար Հերացի» մեդալ

Վերապատրաստումներ

2006թ., հունիս–հոկտեմբեր  Լապարոսկոպիկ վիրաբուժության մասնագիտացում, Էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոն, Ազգային Առողջապահության Ինստիտուտ,

2008թ., 2-8 մարտ – Զալցբուրգի բժշկական սեմինար «Կարդիոթորակալ վիրաբուժություն», Զալցբուրգ, Ավստրիա.

2008թ. – 15 հուլիս – 15 օգոստոս – ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության վերապատրաստում, Գերմանիայի Դաշնության Հայդելբերգի համալսարանի վիրաբուժական կլինիկա

2009թ., 06.-31 հուլիս – Թորակալ վիրաբուժության վերապատրաստում Վիեննայի համալսարանական կլինիկայի թորակալ վիրաբուժության բաժանմունքում, Վիեննայի ընդհանուր հիվանդանոց /AKH/, Ավստրիա.

2012թ., 03-28.սեպտեմբեր – Թորակալ վիրաբուժության վերապատրաստում Վիեննայի համալսարանական կլինիկայի թորակալ վիրաբուժության բաժանմունքում, Վիեննայի ընդհանուր հիվանդանոց /AKH/, Ավստրիա,

2013թ., 29 հուլիս-29 օգոստոս – ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության վերապատրաստում Գերմանիայի Դաշնության Մեմմինգենի հիվանդանոցում /Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանի կլինիկական բազա/,

2016թ., 17-28.հոկտեմբեր – Ա.Վ.Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում՛ լյարդի և ենթաստամոքսային գեղձի վիրաբուժության բաժանմունքում վերապատրաստում /Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա/

2019թ. Ն.Ն.Բլոխինի անվան օնկոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնում վերապատրաստում /Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա/

Անդամակցություններ

1995թ. այժմ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի անդամ

2017թ. ապրիլի 12-ին ընտրվել է Վիրաբույժների Հայկական ասոցիացիայի փոխնախագահ

2011թ. այժմ Էնդոսկոպիկ Վիրաբույժների Եվրոպական ասոցիացիայի /EAES/ անդամ է

2016թ. այժմ Վիրաբուժության Եվրոպական Միության /ESS/ անդամ է

2017թ. սեպտեմբերի 29 -ին Վիրաբուժության Եվրոպական Միության /ESS/ Գլխավոր ասամբլեայի ժամանակ ընտրվել է Վիրաբուժության Եվրոպական Միության /ESS/ նախագահ 1 տարով (2017-2018թթ.): 

Հասարակական գործունեություն

1999թ.2007թ. ԵՊԲՀ Վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնի ուսմասվար

2008թ. այժմ  «Վիրաբուժության» մասնագիտական Խորհրդի փորձագիտական հանձնաժողովի փոխնախագահ

2011թ. այժմ ԵՊԲՀ վիրաբուժական առարկաների ուսումնամեթոդական հանձնաժողովի նախագահ

2016թ. այժմ  ԵՊԲՀ «Նոր հայկական բժշկական ամսագիր» /անգլերեն/ ամսագրի խմբագրական խորհրդի անդամ

2018թ. առ այսօր «Բժշկություն, գիտություն. կրթություն» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է: 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 3 երեխաներ