Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սուրեն Ստեփանի Հովհաննիսյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1974թ.,07.03, ք. Երևան

 

Աշխատանքային գործունեություն

2014թ ապրիլին նշանակվել ԵՊԲՀ-ի սիմուլյացիոն կենտրոնի ղեկավար

2011թ. նշանակվել է ԵՊԲՀ-ի ՌԴՎ ամբիոնի պետի պաշտոնին և միաժամանակ ԿԿԶՀ վիրաբուժության կլինիկայի ղեկավար

2010թ. պաշտպանել է դոկտորական թեզ, շնորհվել է բժշկական գիտությունների դոկտորի կոչում

2008-2009թթ. վերապատրաստվել է վիրաբուժություն մասնագիտությամբ ՌԴ ք. Մոսկվայում

2008թ. ՀՀ ԱԱԻ գիտխորհուրդի նիստում հաստատվել է դոկտորական թեզը «Մակերիկամի ուռուցքների ախտորոշման և վիրաբուժական բուժման եղանակների օպտիմիզացում» թեմայով

2004-2006թթ. ծառայության է անցել ՀՀ Զինված ուժերի ԿԿԶՀ-ում և զինծառայության ընթացքում գործուղվել է վերապատրաստման Հունաստան և վերադարձել գերազանց բնութագրով

2003թ. պաշտպանել է թեկնածուական թեզ «Լյարդի էխինակոկոզի էնդովիրաբուժական բուժում» թեմայով և շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան

2002թ. ստացել է ռացիոնալիզատորական առաջարկության մասին վկայական

2000թ. միաժամանակ ընդունվել է ասպիրանտուրա Ս.Խ. Ավթալբեկյանի անվան ՀՀ ԱԱԻ-ի լապարասկոպիկ վիրաբուժության ամբիոն

2000թ. աշխատել է վիրաբույժ-օրդինատոր «Արմենիա» ՀԲԿ-ում

Հանդիսանում է հայկական, ռուսական և եվրոպական էնդովիրաբուժական ասոցիացիաների և հայ վիրաբույժների ասոցիացիայի անդամ

Մասնակցել է 20-ից ավելի հանրապետական և միջազգային կոնֆերանսների և կոնգրեսների՝ որոնցում հանդես է եկել զեկույցներով

2016թ-ին պարգևատրվել է տարվա բժիշկ նոմինացիայով (բժշկական ոլորտում լավագույն կազմակերպիչ)

Գիտական գործունեություն

Համահեղինակ և հեղինակ է 51 գիտական հոդվածների, մեկ նորարական առաջարկի և մեկ ուսումնամեթոդական ձեռնարկի

Լեզուների տիրապետում

Ռուսերեն, անգլերեն

Պարգևներ

ՀՀ վարչապետի շնորհակալագրով ՀՀ ՊՆ պատվոգրերով

ՀՀ Զինված ուժերի 20-ամյակին նվիրված մեդալով

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 որդի