Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սուսաննա Համբարձումի Դավթյան

Աշխատանքային գործունեություն

24.05.2009 թ.-ից առ այսօր UNESCO-ի բիոէթիկայի ամբիոնի միջազգային ցանցի հայկական մասնաճյուղի վարիչ

2007-2009 թթ. ԵՊԲՀ փիլիսոփայության ամբիոնի վարիչ

2006-2007 թթ. ԵՊԲՀ հասարակագիտական ամբիոնի վարիչ

1998-2006 թթ. ԵՊԲՀ ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով պրոռեկտորի խորհրդական

Վերապատրաստումներ

25-30.05.2011 թ. Սինգապուր, միջազգային դասընթաց բիոէթիկայից

05.2010 թ. Բրիգթոնի համալսարան. վերապատրաստման կուրսեր

04.2009 թ. Բոստոնի համալսարան. վերապատրաստման կուրսեր, դասավանդման վարպետություն

01.09.1998-01.02.1999 թթ. Մոսկվա Մ. Լոմոնոսովի անվան համալսարանի Դասախոսների որակավորման բարձրացման ինստիտուտ

Պարգևներ, կոչումներ

27.01.2017 թ. ՀՀ սփյուռքի նախարարության «ՄԱՅՐԵՆԻԻ ԴԵՍՊԱՆ» մեդալով՝ Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանը նշանակալից ծառայություններ մատուցելու սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած ներդրման համար

2010 թ. ոսկե կրծքանշան՝ համալսարանին անգնահատելի աջակցություն ցուցաբերելու և կրթության, գիտության, բժշկության բնագավառներում անբասիր գործունեություն իրականացնելու համար

2008 թ. դրամաշնորհ Գերմանիայից (Պեշ Հաուս)

2005 թ. ոսկե մեդալ՝ երկարամյա անբասիր գիտամանկավարժական և վարչական աշխատանքների համար

2000 թ. ԵՊԲՀ պատվոգիր՝ երկարատև, բարեխիղճ աշխատանքի համար

1992 թ. Մոսկվա ՌԴ գիտության, բարձրագույն դպրոցի և տեխնիկական քաղաքականության նախարարության բարձրագույն դպրոցի կոմիտեի որոշմամբ Ս. Դավթյանին շնորվում է դոցենտի գիտական կոչում

1976 թ. Մոսկվա,  ՍՍՀՄ մինիստրների սովետին կից ԲՈՀ-ը շնորհել է Ս. Դավթյանին փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

Անդամակցություն 

ԱՊՀ երկրների էթիկական կոմիտեների ֆորումի վարչության անդամ 2005-ից (Ս. Պետերբուրգ, Կազան)

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Բիոէթիկա դասավանդողների տարածաշրջանային ասոցիացիայի» անդամ 2009-ից (Քիշինյով)

ՀՀ բիոէթիկայի ազգային կենտրոնի անդամ 2007-ից (Երևան)

ԵՊԲՀ էթիկական կոմիտեի անդամ 2006-ից (Երևան)

ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի գծով տարածաշրջանային փորձագետ 2005-ից (Փարիզ, Հայֆա)

«Բիոէթիկայի զարգացման ընկերություն» ՀԿ անդամ 2004-ից (Երևան)

Հայաստանի և Ռուսաստանի Փիլիսոփայական և սոցիոլոգիական ասոցիացիաների անդամ 1974-ից (Մոսկվա, Երևան)

Բիոէթիկայի գծով միջազգային գիտական կոմիտեի անդամ 2011-ից (Հայֆա)

Բիոէթիկա դասավանդողների միջազգային ֆորումի (IFT) անդամ 2013-ից (Փարիզ, Սոֆիա, Հայֆա)

«Բիոէթիկա» գիտապրակտիկ ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ 2014թ.-ից, ՌԴ

Լեզուների իմացություն

Ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն