Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սվետլանա Ռուբենի Նալբանդյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ

1956թ., 06 ապրիլի

Աշխատանքային գործունեություն

2008-ից մինչ այժմ օտար լեզուների ամբիոնի դոցենտ

25.10.1994թ. ԵՊԲՀ ռուսաց լեզու օտարալեզու ուսանողների համար ամբիոնում դոցենտ` ընտրված մրցութային կարգով

20.09. 1991թ. ԵՊԲՀ ռուսաց լեզու օտարալեզու ուսանողների համար ամբիոնում ավագ դասախոս

1987թ. ԵՊԲՀ ռուսաց լեզու օտարալեզու ուսանողների համար ամբիոնում դասախոս

16.01.1981թ. ավագ լաբորանտ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի` ռուսաց լեզու օտարալեզու ուսանողների համար ամբիոնում

1980-1981թթ. ավագ մատենագետ, Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի գրադարան

1977-1980թթ. ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Սևանի շրջանի Դդմաշեն գյուղում

Գիտական գործունեություն

1987–1990թթ. ԵՊԲՀ-ի նպատակային հեռակա ասպիրանտ Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի «Ռուսաց լեզվի որպես ոչ մայրենիի դասավանդման մեթոդիկա» ամբիոնում

1990թ. Մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման թեզի պաշտպանություն, թեմա` «Օտարերկրյա բժիշկ-ուսանողներին մասնագիտական դասախոսությունների ունկնդրման ուսուցման համար անհրաժեշտ ուսումնական տեսաֆիլմերի ստեղծման և կիրառման լեզվաուսուցողական հիմքերը»

2005թ. դոցենտի կոչման հաստատում

Ս.Ռ. Նալբանդյանը հեղինակ է ռուսաց լեզվի ուսումնամեթոդական և գիտական ավելի քան 100 աշխատանքների, մեթոդական մշակումների և ցուցումների, ծրագրերի և օրացուցային պլանների

Պարգևներ

2005թ. Ս.Ռ. Նալբանդյանը պարգևատրվել է «Ոսկե մեդալ»-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ՝ երկարամյա անբասիր գիտամանկավարժական և վարչական աշխատանքի համար:

2002թ., 2015թ. ԵՊԲՀ ղեկավարության կողմից ստացել է շնորհակալագրեր (Վ.Պ.Հակոբյան, Մ.Զ.Նարիմանյան)

2013թ. ստացել է շնորհակալագիր Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Վ.Վ. Կրիվոպուսկովի կողմից

Մասնագիտական գործունեություն

Ամենամյա մասնակցություն է ունենում ՀՀ ՊՆ սպաների նախապատրաստման և ատեստավորման գործընթացին՝ ՌԴ բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է