Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սվետլանա Վիկտորի Գրիգորյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1950թ., 08 մարտ, ք. Երևան

 

Աշխատանքային գործունեություն

1991թ-ից Նույն ԳՀԻ-ում հիմնել է սրտի ռիթմի խանգարման բաժանմունք, հանդիսանում է բաժանմունքի վարիչը և գիտական ղեկավարը

2011թ-ից ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի Սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր

1994-2011թթ. ՀՀ ԱՆ ԱԱԻ Սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր

1972-1991թթ.  Լ.Ա.Հովհաննիսյանի անվ. Սրտաբանության ԳՀԻ սրտի իշեմիկ հիվանդության բաժանմունքի բժիշկ սրտաբան, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող

Գիտական գործունեություն

1978թ. – պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,

1986թ. – պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան,

1998թ.-ստացել է պրոֆեսորի կոչում:

250-ից ավելի տպագրված գիտական աշխատանքների և 2 մենագրությունների հեղինակ է , 12 թեկնածուական և 1 դոկտորական

ատենախոսությունների ղեկավար:

Պարգևներ

1996թ. – ՀՀ ԱՆ պատվոգիր

2001թ. – ՀՀ ԱՆ պատվոգիր

2008,2013 ,2016 թթ. Երևանի քաղաքապետարանի պատվոգրեր

2014թ.- Նախագահի կողմից «Մարշալ Բաղրամյան» մեդալ

Մասնագիտական գործունեություն

1996թ.-ից  Եվրոպայի և Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի անդամ

2001թ.-ից  Եվրոպայի առիթմոլոգների ասոցիացիայի անդամ

2001թ-2013թ.  Եվրոպայի առիթմոլոգների ասոցիացիային կից Հայաստանի առիթմոլոգների աշխատանքային խմբի ղեկավար

2010թ- Սրտաբանության Եվրոպական ընկերության պատվավոր անդամ (FESC)

2013թ.-ից` Հայաստանի առիթմոլոգների ասոցիացիայի նախագահ 

1987թ-2014թ. ՀՀ ԿԳՆ ԲՈՀ-ի «Թերապիա» մասնագիտական խորհրդի անդամ

2011թ-ից  Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի Վարչության անդամ

2003թ.-2014թ.- ՀՀ ԿԳՆ ԲՈՀ-ի «Թերապիա» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար

2015թ-ից ԵՊԲՀ հետդիպլոմային և շարունակական կրթության ուսումնա-մեթոդական խորհրդի նախագահ

2017–ից Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի առիթմիայի աշխատանքային խմբի ղեկավար

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 դուստր, 3 թոռ