Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Վահան Հենրիկի Մելիքյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ

1961թ., 11.04

Աշխատանքային գործունեություն

1988 թ.-ից առ այսօր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, առաջատար գիտաշխատող

2013 թ.-ից առ այսօր ԵՊԲՀ հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ

2010-2011 թթ. Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, քաղաքագիտության ֆակուլտետի դեկան

2002-2013 թթ. Հայ-ռուսական (Սլավոնական)համալսարան, համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ

1994-1995 թթ. ՀՀ ԳԱԱ Նախագահություն, Հումանիտար գիտությունների բաժանմունքի պրոբլեմային գիտական խմբերի գիտական քարտուղար

1993-1994 թթ. ՀՀ ԳԱԱ Նախագահություն, Պատմության և տնտեսագիտության բաժանմունքի գիտական քարտուղար

1990-2009 թթ. դասախոս, դոցենտ ԵՊԲՀ պատմության, հասարակական գիտությունների ամբիոնում

Գիտական գործունեություն

4 մենագրության, փաստաթղթերի ժողովածուների, 70 գիտական հոդվածի հեղինակ

Մենագրություններ

1917թ. Փետրվարյան հեղափոխությունը և Հայաստանը, Երևան, 1997թ., 320 էջ

Արևմտահայերի համագումարները և Հայկական հարցի փուլերը, 1917-1923թթ., Երևան, 2007թ., 77 էջ

Հայության ինքնակազմակերպման խնդիրը և արևմտահայերի 3-րդ համագումարի անհրաժեշտությունը, Երևան, 2010թ., 118 էջ

Իշխանության հիմնահարցը Անդրկովկասում. Անդրկովկասյան կոմիսարիատի գործունեությունը և հայ իրականությունը (1917թ. նոյեմբեր–1918թ. փետրվար), Երևան, 2010թ., 263 էջ

Միջազգային գիտաժողովների մասնակցություն

Սոֆիա, Բուլղարիա, մարտ 2005թ.

Թեհրան, Իրան, ապրիլ 2005թ.

Նիկոսիա, Կիպրոս, ապրիլ 2008թ.

Նիժնի Նովգորոդ, ՌԴ, ապրիլ 2011թ.

Ստավրոպոլ, ՌԴ, մարտ 2016թ.

Մոսկվա, ՌԴ, մարտ 2017թ.

Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ, հունիս 2017 

Բազմիցս ելույթ է ունեցել ՀՀ հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ` գիտական և հրապարակախոսական բնույթի ելույթներով: Նրան նվիրվել է հեռուստահաղորդում (Հ2, 2002թ.):

Հասարակական գործունեությունը

2006 թ.-ից առ այսօր Արևմտահայերի 3-րդ համագումարի հրավիրման միջազգային կազմակերպական կոմիտեի նախաձեռնող և հիմնադիր անդամ, Արևմտահայերի ազգային խորհրդի անդամ

Այդ գործունեության շրջանակներում մասնակցել է գիտական կոնֆերանսների և սեմինարների Փարիզում (Սևր, Ֆրանսիա), Մոնտրյոյում (Շվեյցարիա), Լոս-Անջելեսում, Նյու-Յորքում (ԱՄՆ), Երևանում (ՀՀ), Բեյրութում (Լիբանան), Ստամբուլում (Թուրքիա)

2011 թ. Արևմտահայերի ազգային խորհրդի անդամ, «Արևմտահայոց ազգային գումար» միջազգային կազմակերպություն (գրանցվել է ՄԱԿ-ի Ecosoc-ի ենթահանձնաժողովում որպես խորհրդակցական անդամ), դեկտեմբեր 2011թ., Սևր, Փարիզ

Ստեղծագործություններ «Սեր և խաչքարեր», բանաստեղծությունների ժողովածու, Երևան, 1999թ., «Անին առագաստ մեր քարե ծովին», բանաստեղծություններ, Երևան, 2011թ., 48 էջ

Լեզուների տիրապետում

Ռուսերեն, անգլերեն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 տղա