Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Վալերի Գուրգենի Տատինցյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1940թ., 17 հոկտեմբեր, ք. Բաքու

Աշխատանքային գործունեություն

1972 -1980թթ. Թուրքմենստանի պետական բժշկական բուհի թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ,ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանի տեղակալ,դեկան 

1980-1984թթ. ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ասիստենտ

1984-2005թթ. ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ

1985-1995թթ. ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան

2005-2013թթ. ԵՊԲՀ թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր

2014թ-ից առ այսօր Հետբուհական կրթության ընդհանուր ստոմատոլոգիայի գործունեության կուրսի պրոֆեսոր

Գիտական գործունեություն

1975թ.  թեկնածուական ատենախոսության պաշտպանում, ք. Մոսկվայի ստոմատոլոգիայի կենտրոնական գիտահետազոտական բուհում

1986թ. դոկտորական ատենախոսության պաշտպանում, ք. Մոսկվայի Ստոմատոլոգիայի կենտրոնական գիտահետազոտական բուհում

2011թ. հանդիսանում է գիտությունների վաստակավոր գործիչ

Պարգևներ

1993թ.  պարգևատրվել է Հարավսլավիայի Բելգրադյան բժշկական համալսարանի «Ոսկե» շքանշանով

2000թ.-ին և 2010թ.-ին պարգևատրվել է ԵՊԲՀ-ի Մխիթար Հերացու անվան «Ոսկե շքանշանով»

2002թ-ին պարգևատրվել է ՌԲԳԱ Վերնադսկու անվան շքանշանով 

2005թ-ին ՀՀ առողջապահության նախարարության և ԵՊԲՀ-ի կողմից պարգևատրվել է «Արծաթե շքանշանով»

2006թ-ին պարգևատրվել է առաջին աստիճանի Ռուսաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի «Ոսկե» շքանշանով

2007թ-ին պարգևատրվել է Եվրոպական Բժշկական ակադեմիայի «Ռենտգեն»  շքանշանով

Մասնագիտական գործունեություն

1983-1994թթ. նշանակվել է ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական խնդիրների հանձնաժողովի նախագահ

1984-1989թթ – Ստոմատոլոգների Հասարակության Համամիութենական պրեզիդիումի ղեկավարման անդամ

1994թ-ին թիվ 1 կլինիկական հիվանդանոցի տարածքում հիմնեց «Համալսարանական ստոմատոլոգիական կլինիկա»

Հանդիսանում է ք.Մոսկվայի Ստոմատոլոգիայի Կենտրոնական գիտահետազոտական բուհի և ԵՊԲՀ-ի միջև կնքված պայմանագրի սահմաններում գիտահետազոտական ղեկավար

1998թ-ին ընտրվել է ՌԴ Ակադեմիայի բնական գիտությունների լիիրավ անդամ 

2001թ-ին ընտրվել է ՀՀ Ազգային ակադեմիայի բժշկական գիտությունների լիիրավ անդամ

2004թ-ին հիմնվել է «Բամբեր» ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամսագիրը, որում պրֆեսոր Վ.Գ. Տատինցյանը հանդիսանում է գլխավոր խմբագրի տեղակալ

2004թ-ին ընտրվել է ՀՀ ստոմատոլոգների ասոցիացիայի փոխնախագահ

2005թ-ից առ այսօր ստոմատոլոգիայի, աչքի և ԼՕՌ հիվանդությունների գիտակոորդինացիոն խորհրդի նախագահ

2014թ-ից առ այսօր ԵՊԲՀ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 4 երեխա, 6 թոռ