Աշխատանքային գործունեություն
2004-ից պրոֆեսոր՝ ՔԿԱ հիվանդությունների ամբիոնում, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ
2003թ պաշտպանել է դոկտորական ատենախոսության՝ «Դեստրուկտիվ հիվանդությունների բուժման, քթի միջնապատի և արտաքին համակցված դեֆորմացիաների շտկման ժամանակակից մոտեցումները» թեմայով
1997-2004թթ դոցենտ՝ քիթ-կոկորդ-ականջ (ՔԿԱ) հիվանդությունների ամբիոնում, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ
1995-1997թթ ասիստենտ՝ քիթ-կոկորդ-ականջ (ՔԿԱ) հիվանդությունների ամբիոնում
1994թ թեկնածուական ատենախոսության պաշտպանություն, ԱՆ Հետբուհական Կրթության Ռուսական Ակադեմիայի, Մոսկվա
1990-1993թթ ասիստենտ՝ ՔԿԱ հիվանդությունների ամբիոնում, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ
Գիտական աշխատանքներ
Առաջին անգամ մշակել և կիրառել է քթի միջնապատի և քթի արտաքին թերության միամոմենտ շտկման վիրաբուժական մեթոդը
Գործնական ռինոլոգիայում առաջին անգամ կիրառվել են ոսկրամատրիցային իմպլանտներ (ապահանքայնացված ոսկրային հյուսվածք և պտղի ոսկրային հյուսվածք)
Հայաստանում առաջին անգամ նախաձեռնել և իրականացրել է քթի ձևի ընտրության անտրոպոմետրիկ տվյալների համակարգչային գնահատումը՝ ռինոպլաստիկայի և ռեկոնստրուկտիվ վիրահատությունների ընթացքում
Անդամակցություններ
2015-ից օտոլարինգոլոգիայի Լ. Ի. Սվերժենսկու անվան գիտահետազոտական կլինիկական ինստիտուտի համագործակից
Գլխի և պարանոցի վիրաբուժության միջազգային ակադեմիայի անդամ
Պարգևատրումներ
Պարգևատրվել է ԵՊՀ ոսկե 2 մեդալով
Հրատարակություններ
Ավելի քան 100 տպագիր աշխատանքների հեղինակ է